Աուշրա Մալդեյկենե
Աուշրա Մալդեյկենե | |
Կուսակցություն՝ | Order and Justice? |
---|---|
Կրթություն՝ | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ և Վիլնյուսի համալսարան |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր և տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և լրագրող |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 4, 1958 (64 տարեկան) |
Ծննդավայր | Պալանգա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Eugenijus Maldeikis? |
Կայք՝ | maldeikiene.lt |
Աուշրա Սեյբուտիտե Մալդեյկենե (լիտ.՝ Aušra Seibutytė-Maldeikienė, հունիսի 4, 1958, Պալանգա, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական գործիչ, քաղաքագետ, տնտեսագետ, մանկավարժ և գրող։ Լիտվայի Սեյմի 2016-2019 թվականների անդամ։ Եվրոպական խորհրդարանի անդամ 2019 թվականից[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականին ավարտել է Վիլնյուսի Անտանաս Վենուոլիսի անվան միջնակարգ դպրոցը (այժմ Վիտովտ Մեծի անվան միջնակարգ դպրոց)։ Ընդունվել է Վիլնյուսի Վինցաս Միցկյավիչուս-Կապսուկասի անվան պետական համալսարանի տնտեսագիտական համալսարանը, այնուհետև ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ավարտելով այն 1982 թվականին։ Ստացել է «տնտեսագետի, քաղաքատնտեսության դասավանդողի» որակավորում։ 1982-1984 թվականներին դասավանդել է Վիլնյուսի պետական համալսարանում և Լիտվայի գյուղատնտեսական ակադեմիայում։ 1984-1987 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ։ Գիտությունների թեկնածուի դիսերտացիան պաշտպանել է «Սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքը ինտենսիվ տնտեսության պայմաններում»՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան (Լիտվայի կրթական համակարգի համաձայն հասարակագիտական փիլիսոփայության դոկտոր)։ 2007 թվականին Վիլնյուսի համալսարանի ուսումնասիրությունների կենտրոնում դարձել է կրոնագիտության մագիստրոս։
1987 թվականից դասախոսություններ է կարդացել Լիտվայի անասնաբուժական ակադեմիայում։ 1990 թվականից «Լետուվոս ռիտաս» թերթի լրագրող է։ 1993-1997 թվականներին եղել է SEB bankas Վիլնյուսի բանկի PR բաժնի նախագահ, 1997-2000 թվականներին եղել է Baltic News Service բիզնես նորությունների տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիրը։ 1999-2003 թվականներին եղել է Վիլնյուսի միջազգային բիզնես դպրոցի դասախոս (այժմ Վիլնյուսի համալսարանի բիզնես դպրոց)։ 1999-2000 թվականներին մասնակցել է Օքսֆորդի համալսարանի Գրին Թեմպլթոն քոլեջի լրագրության դասընթացին։ Վիլնյուսի Հիսուսի միաբանության դպրոցում տնտեսագիտություն է դասավանդել 2001-2013 թվականներին, 2004-2016 թվականներին եղել է Վիլնյուսի համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի տնտեսաչափական վերլուծության ամբիոնի վարիչ։
Աուշրա Մալդեյկենեն տնտեսագիտության դպրոցական դասագրքերի հեղինակ է, նաև գրել է տնտեսագիտության, ֆինանսների և բիզնեսի մասին գրքեր։ Օտարերկրյա հեղինակներից լիտվերեն է թարգմանել ութ գիրք, սակայն ճանաչման է հասել իր «Ստի տնտեսություն» գրքով, որտեղ լիտվական տնտեսությունը համեմատել է խորհրդայինի հետ և առաջ է քաշել տեսակետ, որ խորհրդային տնտեսական համակարգը «կոտրվել է» ԽՍՀՄ անկումից մոտավորապես քառորդ դար առաջ, և որ Լիտվան կարող է կրկնել դա, երբ դադարեցվի Եվրամիությունից ֆինանսական ներհոսքը[2]։ Գիրքը բեսթսելլեր է դարձել Լիտվայում[3]։ Եղել է «Կարգուկանոն և արդարացիություն» կուսակցության անդամ, 2009 թվականին Եվրոպական խորհրդարանում փորձել է անցնել Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությանը։ 2015 և 2016 թվականներին տեղական և խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է «Լիտվական ցուցակի» կողմից։
2015 թվականին ընտրվել է Վիլնյուսի քաղաքային խորհրդում։ 2016 թվականին ընտրվել է Սեյմում Ժիրմունայի կողմից (Վիլնյուսի շրջան)։ Եղել է անկուսակցական պատգամավորների ֆրակցիայի նախագահի տեղակալ, եվրոպական գործերի կոմիտեի նախագահի տեղակալ, աուդիտի կոմիտեի անդամ, Ազատության մրցանակի կոմիտեի անդամ, սահմանական կարողությունների տեր անձանց իրավունքների կոմիտեի անդամ[4]։ Այդ նույն թվականին հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ մեղադրելով վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսին դոկտորական աշխատանքում մասնագիտական կարողությունների բացակայության մեջ[5]։
2018 թվականի հունիսին Աուշրա Մալդեյկենեն հայտարարել է 2019 թվականի նախագահական ընտրություններին մասնակցության մասին՝ առաջ քաշելով 95 կետով ծրագիր[6]։ Մալդեյկենեն նաև առաջարկել է քվեարկել Ինգրիդա Շիմոնիտեին։ Սակայն 2019 թվականի փետրվարին Մալդեյկենեն հանել է իր թեկնածությունը, քանի որ չի կարողացել բավարար ժամանակ հատկացնել դեբատներին[7]։ Իր կայքում նա սկսել է հրապարակել մյուս թեկնածուների նախընտրական ընկերությունների մասին, հայտարարել է, որ մասնակցելու է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին «Աուշրա Մալդեյկենեի գնացք» քաղաքացիական կոմիտեի կողմից[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ է։ Ամուսնացած է եղել Էուգենիյուս Մալդեյկիսի հետ, որը տնտեսության նախկին նախարար է, Սեյմի անդամ, Եվրոպական խորհրդարանի և Վիլնյուսի քաղսովետի պատգամավոր[9][10]։ Որդիներն են Մատասը (1980) և Միկոլասը (1987)։
Բացի իր մայրենի լիտվերենը՝ Մալդեյկենեն խոսում է անգլերեն և ռուսերեն, լավ գիտի նաև ֆրանսերեն[11]
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Metodinės rekomendacijos V. Lenino veikalui „Imperializmas kaip aukščiausioji kapitalizmo stadija“ studijuoti / A. Maldeikienė, E. Maldeikis. – V., 1984. – 37 p.
- Socializmo politinės ekonomijos klausimai Marksizmo leninizmo klasikų darbuose: metodinės rekomendacijos studentams / Eugenijus Maldeikis, Aušra Maldeikienė, Nina Klebanskaja. – Vilnius, 1985. – 96 p.
- Ekonominis visuomenės gyvenimas; Visuomenė ir kultūra / Jonas Balčius, Liutauras Degėsys, Česlovas Kalenda, Aušra Maldeikienė, Eugenijus Maldeikis, Saulius Pečiulis, Vytautas Radžvilas, Stasys Venskevičius. – Vilnius, 1989. – 103 p. – ISBN 5-430-00917-2
- Išmokite skaičiuoti savo pinigus. – Vilnius: Tyto alba, 2002. – 285 p. – ISBN 9986-16-253-X
- Ekonomika: mokytojo sąsiuvinis 9-10 klasėms. – Vilnius: Tyto alba, 2003. – 99 p.: iliustr. – ISBN 9986-16-300-5
- Ekonomika: vadovėlis 9-10 klasėms. – Vilnius: Tyto alba, 2003. – 175 p.: iliustr. – ISBN 9986-16-297-1
- Ekonomika: pratybų sąsiuvinis 9-10 klasėms. – Vilnius: Tyto alba, 2003. – 61 p. – ISBN 9986-16-301-3
- Ekonomika: vadovėlis 11-12 klasėms. – Vilnius: Tyto alba, 2004. – 174 p.: iliustr. – ISBN 9986-16-353-6
- Išmokite skaičiuoti savo pinigus. – 2-asis leidimas. – Vilnius: Tyto alba, 2005. – 388 p.: iliustr. – ISBN 9986-16-459-1
- Verslas – ne vaikų žaidimas? / iliustr. Daiva Kairevičiūtė. – Vilnius: Žara, 2008. – 64 p.: iliustr. – ISBN 978-9986-34-197-0
- Ekonomikos pradmenys: vadovėlis 9-10 klasėms. – Vilnius: Tyto alba, 2010. – 183 p.: iliustr. – ISBN 978-9986-16-765-5
- Melo ekonomika: publicistika. – Vilnius: Alma littera, 2013. – 269 p. – ISBN 978-609-01-1161-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ [1] EP NARIAI IŠ LIETUVOS | Europos Parlamento nariai | Europos parlamento Biuras Lietuvoje. Retrieved 21 July 2019.
- ↑ Аушра Мальдейкене: Литовскую экономику ждет новый «пузырь» (ռուս.)
- ↑ «Critical of Lithuania's crybaby businessmen»։ The Baltic Times։ Վերցված է մարտի 27, 2019
- ↑ [2]. Aušra Maldeikienė - members of the Seimas. Retrieved 27 March 2019.
- ↑ Диссертации литовских политиков подрывают основы постсоветской Литвы (ռուս.)
- ↑ Aušra Maldeikienė - Lietuvos Respublikos Prezidento rinkimai 2019 Archived 2019-05-21 at the Wayback Machine.. Retrieved 27 March 2019.
- ↑ Aušra Maldeikienė traukiasi iš kovos dėl prezidento posto - DELFI. Retrieved 27 March 2019
- ↑ A.Maldeikienė mėgins sukti į Europos parlamentą Alfa.lt . Retrieved 27 March 2019
- ↑ «Aušra Maldeikienė - apie skaudžią apsisprendimo kainą ir sutuoktinio žodžius»։ DELFI։ Վերցված է մարտի 27, 2019
- ↑ «Skiriasi Aušra Maldeikienė: santuoka su Eugenijumi Maldeikiu truko 38 metus»։ 15min.lt։ Վերցված է մարտի 27, 2019
- ↑ «Aušra Maldeikienė - Seimas»։ Վերցված է հուլիսի 21, 2019
|
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 4 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիտվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Լիտվացի տնտեսագետներ
- Լիտվացի պետական գործիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտության թեկնածուներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Լիտվայի քաղաքական գործիչներ
- Լիտվացի քաղաքագետներ
- Լիտվացի լրագրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ