Jump to content

Աուլիի Կրավալիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուլիի Կրավալիո
անգլ.՝ Auliʻi Cravalho
Ծնվել էնոյեմբերի 22, 2000(2000-11-22)[1] (24 տարեկան)
ԾննդավայրKohala, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ
ԿրթությունKamehameha Schools?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունՀավայացիներ, Պուերտոռիկացիներ, Պորտուգալացիներ, Չինացիներ և իռլանդացի
Մասնագիտություներգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիՄոանա
Ծնողներմայր՝ Puanani Cravalho?

Աուլիի Կրավալիո (անգլ.՝ Auli'i Cravalho, նոյեմբերի 22, 2000(2000-11-22)[1], Kohala, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Նրա կինեմատոգրաֆիայի դեբյուտն է հանդիսանում 2016 թվականին «Դիսնեյ» ընկերության կողմից թողարկված Մոանա մուլտֆիլմի հնչյունավորումը[2][3][4][5]։

Կրավալիոն ծնվել է Կոխալա քաղաքում, Հավայի, ԱՄՆ։ Նա ունի չինական, իռլանդական, հավայական, պորտուգալական և Պուերտոռիկական արմատներ։ Նրա ազգանունը հավանականորեն ծագել է տարածված պորտուգալական` Կարվալիո ազգանունից[6]։ Աուլիին ընդունվել է Kamehameha Schools' Kapālama Հավայների ամենահեղինակավոր քոլեջներից մեկը։

Կրավալիոն հայտնել է, որ նա ի սկզբանե չէր պատրաստվում մասնակցել Մոանայի քասթինգին, քանի որ ըստ նրա խոսքերի «YouTube-ում արդեն այնքան հիանալի նյութեր կային»[7]։ Այդուհանդերձ, Օահուից ժամանած «տաղանդների գործակալը», հայտնաբերել է Աուլիին բարեգործական մրցույթում և հրավիրել նրան մուլտֆիլմի քասթինգ[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուլիի Կրավալիո» հոդվածին։