Աուդիտորիո դե Տեներիֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուդիտորիո դե Տեներիֆե
Տեսակօպերային թատրոն, համերգասրահ և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՍանտա Կրուզ դե Տեներիֆե[1]
Գտնվում է ափինԱտլանտյան օվկիանոս
Ճարտարապետական ոճԷքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն)
Հիմնադրված է2003
Բացվածսեպտեմբերի 26, 2003
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Աուդիտորիո դե Տեներիֆե (իսպ.՝ Auditorio de Tenerife), Իսպանիայի ամենահայտնի և ճանաչելի շինություններից մեկը, Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի խորհրդանիշը և Կանարյան կղզիների տեսարժան վայրերից մեկը։ Օպերայի շենքը ժամանակակից ճարտարապետության կարևոր ստեղծագործություններից մեկն է։ Կառուցվել է 2003 թվականին ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի նախագծով[2]։

2008 թվականի մարտին թողարկվել է նամականիշերի շարք` Իսպանիայի ամենից արտասովոր վեց շինություների պատկերներով, որոնց թվում ընդգրկված է եղել նաև Աուդիտորիո դե Տեներիֆեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆեի կենտրոնական քաղաքում ներկայացումների շենք կառուցելու գաղափարը ծնվել էր դեռևս 1970-ական թվականներին։ 1990-ական թվականներին գաղափարը վերածվում է նախագծի, որը սկսում է իրագործվել Սանտա Կրուս դե Տեներիֆեի արդյունաբերական հին շրջանում։ Հսկայական կառույցը, որ ներկայացնում էր անսովոր կոնստրուկցիա, արտասովոր տեսք ունի։ Օրինակ` միայն տանիքը հասնում է 100 մետրի և կշռում է 350 տոննա։ Այդ ժամանակ առաջին բանը, որ նկատում էին քաղաք մտնողները, բանվորների կերպարանքներն էին, որոնք շինության բարձունք մագլցելիս փոքրիկ մեղուներ էին թվում։

2003 թվականին Աուդիտորիոն հանձնվում է շահագործման։ Ներկայումս ամբողջ աշխարհում ճանաչում են պոստմոդեռնիզմի նշանակալից ձեռքբերումը։ Իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտյագո Կալատրավայի համարձակ նախագիծը ծավալների հաջող խաղի, թեք գծերի, համամասնությունների ու նյութերի լավ համադրված ներդաշնակություն է։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորիո դե Տեներիֆե

Աուդիտորիո դե Տեներիֆե շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում` Սեզար Մանրիկեի Ծովային պարկից և քաղաքային նավահանգստից ոչ հեռու[2]։ Աուդիտորիոյի հարևանությամբ են գտնվում Տորես դե Սանտա Կրուսը երկվորյակ աշտարակները և տրամվայի կայարանը։

Շինության զբաղեցրած տարածքի մակերեսը 23.000 մ² է, որից 6.471 մ² տարածքը բաժին է ընկնում համերգային սրահներին։ Հիմնական սրահը կոչվում է «Սիմֆոնիա» և պարունակում է 1.616 տեղ[2]։ Սրահի բեմի լայնությունը 16.5 մ է, խորությունը` 14 մ։ Սրահում կա երգեհոն (72 ռեգիստր, 3.835 խողովակ)[3]։ Երկրորդ` կամերային սրահը նախատեսված է 424 հանդիսատեսի համար[2]։

Օպերայի նախասրահ կարելի է մտնել միանգամից երկու կողմից։ Աուդիտորիո դե Տեներիֆեն ձևավորված է երկու բաց շքապատշգամբներով, որոնցից հրաշալի տեսարան է բացվում դեպի ծով։

Շինության արտաքին հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trade Winds Plaza - 16 289 մ²
  • Ատլանտյան շքապատշգամբ - 400 մ²
  • Քաղաքային շքապատշգամբ - 350 մ²

Շինության ներքին հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիկ սրահ
  • Կամերային սրահ
  • Նախասրահ
  • Ծովային ու ամրոցային պատկերասրահներ

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորիո դե Տեներիֆեում պարբերաբար կազմակերպվում են մշակութային այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «Տեներիֆե Դանսան» (իսպ.՝ Tenerife Danza), «Ատլանտյան ջազը» (անգլ.՝ Atlantic Jazz), «Համաշխարհային երաժշտություն» և «Մեծ կատարողներ» միջոցառումները, օպերային տարբեր փառատոներ։ Այստեղ է ելույթ ունենում Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։

Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակ առ ժամանակ Աուդիտորիոյի սրահներն օգտագործվում են տարբեր համաժողովներ, խորհրդակցություններ, նիստեր անցկացնելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվում է ֆիլմերի ցուցադրություն։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի շենքը պաշտոնապես բացվել է 2003 թվականի սեպտեմբերի 26-ին իսպանակա գահի ժառանգորդ Ֆիլիպ VI-ի կողմից։ Շինության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային ԶԼՄ-ների կողմից[4]։

Cadena Dial ռադիոալիքի մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2007 թվականից` Աուդիտորիո դե Տեներիֆեում կազմակերպվում է Cadena Dial ռադիոալիքի մրցանակաբաշխությունը[5][6]։

Անվանման փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 28-ին Տեներիֆե կղզու խորհուրդը որոշում է ընդունել շինությունն անվանափոխելու մասին։ Այն ստացել է Ադան Մարտինի անվան Աուդիտորիո դե Տեներեֆե անունը` ի պատիվ Կանարյան կղզիների նախկին նախագահ Ադան Մարտին Մենեսի[7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Auditorio de Tenerife "Adán Martín"» (իսպաներեն). Tenerife Convention Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  3. «Descubre un órgano único en el mundo» (իսպաներեն). Auditorio de Tenerife. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  4. «De Nueva York a Sidney» (իսպաներեն). ElDia.es. 28 septiembre 2003. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  5. «20 años apostando por la mejor música en español: Premios Cadena Dial 2010» (իսպաներեն). Cadena Dial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  6. «Comienza la Gala de entrega de los Premios Dial 2008 desde Tenerife» (իսպաներեն). Cadena Dial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  7. «Auditorio de Tenerife "Adán Martín"» (իսպաներեն). Punto Info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  8. «El Cabildo inicia los trámites para denominar al Auditorio de Tenerife "Auditorio de Tenerife Adán Martín"» (իսպաներեն). La Laguna Mensual - Noticia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  9. «Malú presenta su 'Guerra Fría' en el Auditorio Adán Martín de Tenerife» (իսպաներեն). europapress.es. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդիտորիո դե Տեներիֆե» հոդվածին։