Աշքալա
Արտաքին տեսք
| Քաղաք | ||
|---|---|---|
| Աշխալա | ||
| թուրքերեն՝ Aşkale | ||
| 39°55′16″N 40°41′41″E / 39.92111°N 40.69472°E | ||
| Վարչական տարածք | Թուրքիա | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Էրզրումի գավառ | |
| Այլ անվանումներ | Աղաջկալա, Աղաջկալե, Աղջակալա, Աշգալե, Աշկալե, Աշխալի, Աշղալա, Էշկալե | |
| ԲԾՄ | 1.650 մ մ | |
| Բնակչություն | 800 / 12,597 մարդ (1909 / 2012) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | աշկալեցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Պաշտոնական կայք | askale.bel.tr (թուրքերեն) | |
|
| ||
Աշխալա (Աշքալե, Աշխալի, Աղջաքալա, թուրք.` Aşkale), քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա-Բաբերդ խճուղու վրա։
Պատմությու
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աշկալայի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի սկզբին ուներ 1800, իսկ 1909 թվականին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում կար քարաղի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշկալան ուներ երկու եկեղեցի։ Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր դպրոց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 292
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 485)։ |
