Աշրաֆ օս-Սալթանե
Աշրաֆ օս-Սալթանե պարս.՝ اشرف السلطنه | |
---|---|
Ծնվել է | 1863 |
Ծննդավայր | Քերմանշահ, Իրան |
Մահացել է | 1914 |
Մահվան վայր | Մաշհադ, Խորասան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Պալատական, լրագրող, լուսանկարիչ և ֆոտոլրագրող |
Ամուսին | Mohammad Hasan Khan E'temad os-Saltaneh? և Husayn Thabit? |
Ծնողներ | հայր՝ Imam Qoli Mirza Imad al-Dawla? |
Աշրաֆ օս-Սալթանե (պարս.՝ اشرف السلطنه, 1863, Քերմանշահ, Իրան - 1914, Մաշհադ, Խորասան, Իրան), ղաջարական ժամանակաշրջանի իրանցի արքայադուստր և լուսանկարիչ, որը հայտնի է որպես այդ ժամանակաշրջանի ամենավաղ կին լուսանկարիչներից և լրագրողներից մեկը: Առաջին ամուսնու մահից հետո պահպանել է նրա ամենօրյա օրագիրը, որն օգնել էր գրել։ Այն լույս է տեսել 1966 թվականին և պատկերացում է տալիս 19-րդ դարի դատական կյանքի և միապետի անձի մասին:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզատ Մալեք Խանումը[1] ծնվել է Իրանի Քերմանշահ քաղաքում՝ 1863 թվականին[2]։ Նրա հայրը Արևմտյան Իրանի կառավարիչ Էմամքոլի Միրզա Էմադ-ալ-Դաուլան է եղել, իսկ պապը եղել է Մոհամմադ Ալի Միրզա Դովլաթշահը[3]։ Եղել է Իրանի երկրորդ ղաջարական կայսր Ֆաթհ Ալի Շահի ծոռնուհին[1]։ 1871 թվականին դարձել է Մոհամմադ Հասան Խան Էթեմադ օս-Սալթանեի երկրորդ կինը[4] և նրա հետ տեղափոխվել է Թեհրան[2]։ Ամուսինը եղել է արքունիքի բարձրաստիճան անդամ և ծառայել է որպես շահի՝ Նասեր ալ-Դինի անձնական թարգմանիչն ու ներկայացուցիչը: Այն բանից հետո, երբ 1887 թվականին նրա ամուսինը ստացել է Էթեմադ օս-Սալթանե տիտղոսը[1]՝ նա հայտնի է դարձել որպես Աշրաֆ օս-Սալթանե[3]։
Աշրաֆ օս-Սալթանեի ստացած կրթությունը հատուկ է եղել թագավորական հարեմի անդամների համար, որոնք սովորել են խոհարարություն և կար: Նաև սովորել է պատմություն և բժշկություն՝ հրաժարվելով պոեզիայի և երաժշտության սովորական կանացի առարկաներից և սովորել է նարդի և շախմատ: Բացի այդ ամուսինը նրան ֆրանսերեն է սովորեցրել, իսկ եղբայրը՝ Սոլթան Մոհամմադ Միրզան՝ լուսանկարչություն[5]։ Շահի և նրա գլխավոր կնոջ՝ Անիս օդ-Դոուլեի ընկերն է եղել[6][7]։ Աշրաֆ օս-Սալթանեն եղել է գոռոզ հպարտ ու ինքնավստահ[4] և կարող էր առճակատման մեջ լինել նույնիսկ թագավորական ընտանիքի անդամների հետ[6]։ Նրա եղբոր որդին՝ Յաման ալ-Դոուլեհը, նկարագրել է նրան որպես առնական կին, իր սեռի ոչ տիպիկ ներկայացուցիչ[6][8]։ Նրա նախնիները նրա համար կապեր են ապահովել թագավորական հարեմում՝ թույլ տալով նրան տեղեկացված լինել պալատական բամբասանքներից, ինտրիգներից և տեղեկություններից, որոնք կենսականորեն կարևոր են եղել նրա ամուսնու համար քաղաքական և ներքաղաքական կռիվների մեջ կողմնորոշվելու համար։ Նա դարձել է Էտեմադ օս-Սալթանեի վստահելի անձը և ռազմավարը[4]։
Քանի որ Աշրաֆ օս-Սալթանեն չի կարողացել երեխաներ ունենալ՝ հանդուրժել է ամուսնու հարաբերությունները մարմնավաճառների, ծառաների և երիտասարդ տղաների հետ, քանի դեռ հղիություն չի եղել: Իմանալով, որ սերունդը կարող է հանգեցնել նրա իշխանության նվազմանը` նա պահանջել է, որ իր ամուսինը մանրամասն ներկայացնի իր բոլոր հանդիպումները: Դրանք գրառված են եղել նրա օրագրում և չնայած այն բանին, որ Էթեմադ օս-Սալթանեն երեխա է ունեցել իր առաջին կնոջից՝ նա օրագրում բազմիցս նշել է, որ իմպոտենտ է (փորձելով հանգստացնել կնոջը)[9]։ Մի դարաշրջանում, երբ կանայք անջատված են եղել հասարակությունից և ենթարկվել են իրենց ամուսիններին՝ Աշրաֆ օս-Սալթանեի սեռը նվազագույն դերակատարում է ունեցել նրա կյանքում՝ թույլ տալով ինքնուրույն գործել[10]։
Եղբորորդու՝ Յաման ալ-Դոուլեհի[8] և Էտեմադ օս-Սալթանեի կողմից հաղորդվել է, որ նա գեղեցիկ լուսանկարներ է արել[11]։ Այն ժամանակ, երբ օրենքն արգելում էր կանանց և տղամարդկանց որևէ շփում ունենալ ընտանիքից դուրս՝ կանանց չի թույլատրվել լուսանկարչությամբ զբաղվել[12]։ Նրա որոշ լուսանկարներ արվել են արքունիքի ներսում և լուսանկարել է Նասեր ալ-Դին Շահի հայտնի լուսանկարը: Նրա կողմից արված այլ լուսանկարներ ներառվել են ամուսնու օրագրում։ Աշրաֆ օս-Սալթանեն լայնորեն ճանաչված է որպես Իրանում առաջին կին լուսանկարիչը[13][14], որին հաջորդել են նրա քույրերը՝ Ազրա և Ֆաթեմեն, որոնք նույնպես լուսանկարել են դատարանում[13] և միսս Հադդադը, որը լուսանկարել է Շահփուրի հրապարակում հավաքված բազմությանը[14]։
Էթեմադ օս-Սալթանեն մանրամասնորեն պահել է պալատական կյանքի օրագրերը և Աշրաֆ օս-Սալթանեն այն քիչ մարդկանցից է եղել, որին հասանելի են եղել նրա անձնական գրառումները: Ժամանակ առ ժամանակ նա թելադրում էր նրան օրվա իրադարձությունները, իսկ Աշրաֆը նրա համար կատարում էր ամենօրյա գրառումները[15]։ Սայիդ Ֆարիդ Ղասեմին՝ իրանական մամուլի հայտնի պատմաբանը Աշրաֆ օս-Սալթանեին անվանել է երկրի առաջին կին լրագրողը, ինչպես նաև առաջին լուսանկարիչը՝ հայտնաբերելով ինը հոդվածներ, որոնք նա հրապարակել է Էթեմադ օս-Սալթանեի հետ համագործակցությամբ, այն ժամանակ, երբ նրա ամուսինը ծառայել է որպես Իրանի մամուլի պատասխանատու[13]։ Ամուսինը մահացել է 1896 թվականի ապրիլին և նրա օրագիրը տվել են շահին, բայց երբ Նասեր ալ-Դին Շահ Ղաջարը սպանվել է մեկ ամիս անց՝ Աշրաֆ օս-Սալթանեն խնդրել է, որ օրագիրը վերադարձնեն իրեն[16]։ Աշրաֆ օս-Սալթանեն նորից ամուսնացել է իր առաջին զարմիկի՝ Սայիդ Հուսեյն Արաբի (Թաբիթ) հետ և տեղափոխվել է Մաշհադ[11]։ 1903 թվականին նոր Շահ Մոզաֆար ադ-Դին Շահ Ղաջարը վերադարձրել է օրագիրը, որը մնացել է Աշրաֆ օս-Սալթանեի մոտ մինչև նրա մահը[16]։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1914 թվականին Մաշհադում և թաղվել Դարա ալ-Սայդա դամբարանում [17]։ Իր առաջին ամուսնու օրագիրը հանձնել է Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի գրադարանին: 1966 թվականին լույս է տեսել օրագիրը, որը պարունակել է տեղեկություններ ոչ միայն 19-րդ դարի Իրանի մշակութային և քաղաքական կյանքի մասին[18], այլ նաև անձնական պատկերացումներ «կառավարողի՝ Նասեր ոդ-Դին Շահի կյանքի և անձի մասին»[4]։ Նրա մահից ութ տարի անց նրա կյանքի կենսագրությունը հրապարակվել է Սոլթան Ահմադ Դովլաթշահի Յամին-ոդ-Դոուլի կողմից[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Kia, 2001, էջ 109
- ↑ 2,0 2,1 Nameghi, Pérez González, էջ 70
- ↑ 3,0 3,1 Young Journalists Club, 2015
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kia, 2001
- ↑ Kia, 2001, էջ 125
- ↑ 6,0 6,1 6,2 Kia, 2001, էջ 126
- ↑ Nashat, 2012
- ↑ 8,0 8,1 Scheiwiller, 2016, էջ 203
- ↑ Kia, 2001, էջեր 129–130
- ↑ Kia, 2001, էջեր 130–131
- ↑ 11,0 11,1 Hesami, 2016, էջ 6
- ↑ Hesami, 2016, էջ 1
- ↑ 13,0 13,1 13,2 Iran Evening News, 2014
- ↑ 14,0 14,1 Fares Plus magazine, 2014
- ↑ Kia, 2001, էջ 102
- ↑ 16,0 16,1 Kia, 2001, էջ 103
- ↑ Hesami, 2016
- ↑ Kia, 2001, էջեր 103–104, 110
- ↑ Nameghi, Pérez González
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- حسامی (Hesami), مهدی (Mehdi) (Summer 2016). «عکاسی و زنان عکاس در دوره قاجار» [Photography and women photographers in the Qajar period] (PDF). همکاران (Persian). 8 (30–31): 1–16. ISSN 2008-451X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 November 2017-ին. Վերցված է 9 December 2018-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Kia, Mehrdad (January 2001). «Inside the Court of Naser od-Din Shah Qajar, 1881–96: The Life and Diary of Mohammad Hasan Khan E'temad os-Saltaneh». Middle Eastern Studies. 37 (1): 101–141. doi:10.1080/714004363. ISSN 0026-3206. JSTOR 4284141.
- Nameghi, Khadijeh Mohammadi; Pérez González, Carmen (January 2013). «From Sitters to Photographers: Women in Photography from the Qajar Era to the 1930s». History of Photography. 37 (1): 48–73. doi:10.1080/03087298.2012.718142. ISSN 0308-7298.
- Nashat, G. (30 December 2012). «Anīs-Al-Dawla». iranicaonline.org. New York City, New York: Encyclopædia Iranica. Արխիվացված է օրիգինալից 17 November 2018-ին. Վերցված է 9 December 2018-ին.
- Scheiwiller, Staci Gem (2016). Liminalities of Gender and Sexuality in Nineteenth-Century Iranian Photography: Desirous Bodies. New York, New York: Taylor & Francis. ISBN 978-1-315-51212-9.
- «اشرف السلطنه هم عکاس و هم روزنامهنگار» [Ashraf al-Saltaneh was both a photographer and a journalist]. Iran Evening News (Persian). No. 5777. Tehran, Iran. Islamic Republic News Agency. 4 October 2014. Արխիվացված է օրիգինալից 9 December 2018-ին. Վերցված է 9 December 2018-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «نخستین عکاس ایران را بشناسید» [Discover Iran's first photographer]. مجله فارس پلاس (Persian). Tehran, Iran: Fars News Agency. 11 January 2014. Արխիվացված օրիգինալից 9 December 2018-ին. Վերցված է 9 December 2018-ին.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «"عزت ملک خانم"اولین خبرنگار ایرانی+ عکس» ["Ezat Malek Khanum" the first Iranian correspondent and photographer]. Young Journalists Club. Tehran, Iran: National Center for Young Journalists. 9 August 2015. Արխիվացված է օրիգինալից 8 December 2018-ին. Վերցված է 8 December 2018-ին.