Աշտարակ Իզերի ափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշտարակ Իզերի վրաից)
Իզերի ամրոցը և խաղաղության դարպասները

Աշտարակ Իզերի ափին (հոլ.՝ IJzertoren), հուշարձան և խաղաղության թանգարան` նվիրված ֆլամանդացի զինվորներին, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Աշտարակը գտնվում է Արևմտյան Ֆլանդրիայի Դիքսմյոյդե քաղաքից ոչ հեռու, որտեղ ժամանակին կատաղի մարտեր են ընթացել։ Թանգարանը մտնում է Խաղաղության թանգարանների համաշխարհային ցանցի մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզերի ափին առաջին աշտարակի կառուցումը սկսվել է 1928 թվականին, իսկ 1930 թվականի օգոստոսի 24-ին կայացել է նրա բացումը։ Սակայն առաջին աշտարակը 1946 թվականի մարտի 15-ի լույս 16-ի գիշերը քանդվել է անհայտ մարդկանց կողմից։ 1950 թվականին պայթեցված աշտարակի ավերակներից կառուցվել է Խաղաղության դարպասը (Paxpoort): 1951-1965 թվականներին հին աշտարակից մի քանի մետր հեռավորության վրա կառուցվել է նորը, որի բարձրությունը 84 մ է։

1993 թվականին աշտարակը ստացել է պատմության հուշարձանի կարգավիճակ[2]։

Գաղափարական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակն առաջին հերթին խաղաղության հուշարձան է։ Միևնույն ժամանակ այն սերտորեն կապված է ֆլամանդական շարժման գաղափարախոսությանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բելգիական բանակի մեծ մասը եղել է ֆլամանդացի, մինչդեռ սպայական կազմը հիմնականում բաղկացած էր ֆրանկոֆոններից։ Զինվորների տառապանքը հանգեցրեց ֆլամանդա-վալոնյան հարաբերությունների սրմանը։ Ֆլամանդացի զինվորների շրջանում ծայր առավ այսպես կոչված ճակատային շարժումը (հոլ.՝ IFrontbeweging), որի հիմնական գաղափարներն էին պացիֆիզմն ու Ֆլանդրիայի անկախությունը։ Իզերի աշտարակը սկսեց խորհրդանշել այդ գաղափարները, ինչն էլ բացատրում է նրա հակասական սիմվոլիկան . այն միաժամանակ խորհրդանշում է պացիֆիզմն ու ֆլամանդական ազգայնականությունը։

1920 թվականից ի վեր ամեն տարի մահացած ֆլամանդական զինվորների հիշատակին անցկացվում է ուխտագնացություն Իզեր (IJzerbedevaart): Սկզբնական շրջանում ուխտագնացության նշանաբանն էր. «Ո՛չ պատերազմին, անկախություն և աստվածային խաղաղություն» (հոլ.՝ INooit Meer Oorlog, Zelfbestuur en Godsvrede): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իզերը սկսեց ասոցացվել ծայրահեղ աջ ազգայնականների հետ։ Որպեսզի ընդգծվի արարողության խաղաղասիրական բնույթը, ներկայումս հին նշանաբանի հետ մեկտեղ գործածվում է և նոր նշանաբան` «Խաղաղություն, ազատություն և հանդուրժողականություն» (Vrede, Vrijheid en Verdraagzaamheid):

Իզերի ուխտագնացությունը բավական ռադիկալ չհամարելով` ծայրահեղ ազգայնականները դադարել են մասնակցել դրան և սկսել են անցկացնել համերաշխության սեփական ցույցերը` «Պահակախումբ Իզերում» (IJzerwake):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անդամների ցուցակը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  2. Информация на официальном сайте фламандской службы памятников истории(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]