Աշտանգա յոգա

Աշտանգա յոգա (սանսկրիտ՝ अष्टाङ्गयोग, aṣṭāṅgayoga, "յոգայի ութ եզրեր"), Պատանջալիի դասական յոգայի դասակարգում, ինչպես սահմանված է նրա յոգա սուտրաներում։ Նա սահմանել է ութ փուլեր կամ եզրեր`
- յամա (ժուժկալություն)
- նիյամա (կանոնների պահպանում)
- ասանա (կեցվածք)
- պրանայամա (շնչառություն)
- պրատյահարա (մեկուսացում)
- դհարանա (կենտրոնացում)
- դհյանա (մեդիտացիա)
- սամադհի (ներծծում)։
Ութ փուլերը հաջորդաբար, արտաքինից ներքին են ուղղորդում մարդուն։ Կեցվածքը՝ ասանան, պետք է լինի կայուն և հարմարավետ երկար ժամանակ, որպեսզի յոգը զբաղվի մյուս փուլերով՝ պրանայամայից մինչև սամադհի։ Աշտանա յոգայի հիմնական նպատակը կայվալյան (սանսկրիտ՝ कैवल्य) է` Պուրուշայի ճանաչումը, մաքուր-գիտակցությունը, որպես պրակրիտիից առանձին, ճանաչողական ապարատ և Պուրուշայի անջատում-ազատագրումը նրա խճճված մթագնումներից։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանջալին սկսում է իր տրակտատը՝ նշելով իր գրքի նպատակը առաջին սուտրայում, որին հաջորդում է 1-ին գրքի իր երկրորդ սուտրաում «յոգա» բառի սահմանումը[1].
| योगश्चित्तवृत्तिनिरोधः ॥२॥ yogaś-citta-vṛtti-nirodhaḥ IAST - Յոգա սուտրաներ 1.2
|
Այս հակիրճ սահմանումը կախված է սանսկրիտ երեք տերմինների իմաստից։ Ի. Կ. Թաիմինին այն թարգմանում է որպես «Յոգան մտքի (citta IAST) փոփոխությունների (vṛtti IAST) զսպումն է (nirodhaḥ IAST)»[2]: Վիվեկանանդան սուտրան թարգմանում է որպես «Յոգան զսպում է (nirodhah) միտքը (citta) տարբեր ձևեր ընդունելուց (vrittis)»[3]: Երբ միտքը հանդարտվում է, բացահայտվում է տեսանող (ինքնահայեցող) կամ իրական Ես-ը.
| 1.3. Հետո Տեսնողը հաստատվում է իր էական և հիմնարար բնույթով։ 1.4. Այլ վիճակներում տեղի է ունենում ասիմիլյացիա (Տեսնողի) մոդիֆիկացիաների (մտքի) հետ[4]։ |
Ութ փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանջալին իր յոգա սուտրաներում յոգան սահմանել է որպես ութ անդամներ ունեցող (अष्टाङ्ग aṣṭ āṅga IAST, "ութ եզրեր").
| Յոգայի ութ եզրույթներն են՝ յամա (ժուժկալություն), նիյամա (պահումներ), ասանա (յոգայի կեցվածքներ), պրանայամա (շնչառության հսկողություն), պրատյահարա (զգայականությունների հեռացում), դհարանա (կենտրոնացում), դհյանա (մեդիտացիա) և սամադհի (ներծծում) »[5]։ - Յոգա սուտրա 2.29
|
Պատանջալիի յոգայի ութակի ուղին բաղկացած է բարոյապես կարգապահ և նպատակասլաց կյանքի պատվիրաններից, որոնցից ասանան (յոգի կեցվածքը) կազմում է միայն մեկ փուլը[6]։
1. Յամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յամաները հինդուիզմում էթիկական կանոններ են և կարող են դիտարկվել որպես բարոյական հրամայականներ («չի կարելիներ»)։ Յոգա սուտրա 2.30-ում Պատանջալիի կողմից թվարկված հինգ յամաներն են[7].
- Ահիմսա (अहिंसा), ոչբռնություն, այլ կենդանի էակներին չվնասել[8]
- Սատյա (सत्य), ճշմարտացիություն, ոչ սուտ[8][9]
- Աստեյա (अस्तेय), չգողանալ[8]
- Բրահմաչարյա (ब्रह्मचर्य), մաքրաբարոյություն[9], ամուսնական հավատարմություն կամ սեռական զսպվածություն[Ն 1]
Պատանջալին, 2-րդ գրքում, նշում է, թե ինչպես և ինչու է վերոհիշյալ ինքնասահմանափակումն օգնում անհատի անձնական աճին։ Օրինակ, հատված II.35-ում Պատանջալին նշում է, որ ոչբռնության և ուրիշներին չվնասելու առաքինությունը (ահիմսա) հանգեցնում է թշնամանքից հրաժարվելուն, մի վիճակ, որը յոգին տանում է դեպի ներքին և արտաքին բարեկամության կատարելությունը բոլորի և ամեն ինչի հետ[11][12]։
2. Նիյամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանջալիի յոգայի ուղու երկրորդ բաղադրիչը նիյաման է, որն իր մեջ ներառում է առաքինի սովորություններ և կանոններ («դոսը»)[13][14]։ Սադհանա Պադա Վերսե հատված 32-ը թվարկում է նիյամաները հետևյալ կերպ.
- Շաուչա (शौच), մաքրություն, մտքի, խոսքի և մարմնի պարզություն[15]
- Սանտոշա (संतोष), գոհունակություն, ուրիշների ընդունում, իր հանգամանքների ընդունումն այնպիսին, ինչպիսին կան՝ դրանք անցնելու կամ փոխելու համար, լավատեսություն սեփական անձի նկատմամբ[16]
- Տապաս (तपस्), համառություն, հաստատակամություն, խստություն, ասկետիզմ, ինքնակարգապահություն[17][18][19][20]
- Սվադհյայա (स्वाध्याय), Վեդաների ուսումնասիրություն, սեփական անձի ուսումնասիրություն, ինքնաարտացոլում, սեփական մտքերի, խոսքի և արարքների ներդաշնակություն[18][21]
- Իշվարապրանիդհանա (ईश्वरप्रणिधान), Իշվարայի (Աստված/Գերագույն Էակ, Բրահման, Իրական Ես, Անփոփոխ Իրականություն) հայեցում[16][22]։
Ինչպես Յամաների դեպքում, Պատանջալին բացատրում է, թե ինչպես և ինչու է Նիյամաներից յուրաքանչյուրն օգնում անձնական աճին։ Օրինակ, հատված II.42-ում Պատանջալին նշում է, որ ուրիշների գոհունակության և ընդունելու առաքինությունը այնպիսին, ինչպիսին նրանք կան (սանտոշա) հանգեցնում է այն վիճակին, որտեղ ուրախության ներքին աղբյուրները ամենակարևորն են, և դադարում է հաճույքի արտաքին աղբյուրների փափագը[23]։
3. Ասանա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանջալին սկսում է ասանայի (आसन, կեցվածք) քննարկումը` սահմանելով այն 2-րդ գրքի 46-րդ հատվածում, հետևյալ կերպ[1].
| स्थिरसुखमासनम् ॥४६॥ Մեդիտացիայի կեցվածքը պետք է լինի կայուն և հարմարավետ[24][25]։ - Yoga Sutras II.46
|
Ասանա, կեցվածք, որը կարելի է պահել որոշ ժամանակ՝ մնալով հանգիստ, կայուն, հարմարավետ և անշարժ։ Յոգա սուտրան չի նշում որևէ կոնկրետ ասանա[26]։ Āraṇya-ն թարգմանում է II.47 հատվածը այսպես. «Ասանաները ժամանակի ընթացքում կատարելագործվում են ջանքերի թուլացումով անսահմանի վրա մեդիտացիայով»; այս համադրությունը և պրակտիկան դադարեցնում են մարմնի ցնցումները[27]։ Ցավ կամ անհանգստություն պատճառող ցանկացած կեցվածք յոգայի կեցվածք չէ։ Երկրորդական տեքստերում, որոնք քննարկում են Պատանջալիի սուտրան, ասվում է, որ նստած մեդիտացիայի համար ճիշտ կեցվածքի պահանջներից մեկը կրծքավանդակը, պարանոցը և գլուխը կանգուն պահելն է (ողնաշարի ճիշտ կեցվածք[25]):
Սուտրաներին կցված Բհասյա մեկնաբանությունը, որն այժմ համարվում է հենց Պատանջալիի մեկնաբանություն[28], առաջարկում է տասներկու նստած մեդիտացիայի կեցվածք[29]. Պադմասանա (լոտոս), Վիրասանա (հերոս), Բհադրասանա (փառահեղ), Սվաստիկասանա (հաջողության նշան), Դանդասանա (ձող), Սոպասրայասանա ( հենված), Պարյանկասանա (մահճակալ), Կրաունչա-նիշադասանա (նստած ձկնկուլ / խերոն), Հաստանիշադասանա (նստած փիղ), Ուշտրանիշադասանա (նստած ուղտ), Սամասանսթհանասանա (հավասարաչափ հավասարակշռված) և Շտիրասուխասանա (ցանկացած անշարժ կեցվածք, որը հաճելի է մարդուն)[25]։
Ավելի քան հազար տարի անց Հաթհա յոգա պրադիպիկայում (հաթհա յոգայի լույս) հիշատակվում են Շիվայի կողմից ուսուցանված [Ն 2] ասանաներ՝ նշելով դրանցից չորսը որպես ամենակարևորները՝ Սիդդհասանա (իրագործված), Պադմասանա (լոտոս), Սիմհասանա (առյուծ) և Բհադրասանա (փառահեղ), և նկարագրում է այս չորս և տասնմեկ այլ ասանաների տեխնիկան[31][32]։ Ժամանակակից յոգայում ասանաները զգալիորեն բազմաթիվ են՝ ի տարբերություն յոգայի նախկին ձևերի[33][34]։
4. Պրանայամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Prāṇāyāma-ն շնչառության կառավարումն է՝ սանսկրիտից prāṇa (प्राण, շունչ)[35] և āyāma (आयाम, զսպվածում)[36]։
Ցանկալի կեցվածք ձեռք բերելուց հետո, II.49-ից մինչև II.51 հատվածները խորհուրդ են տալիս prāṇāyāma-ն՝ շնչառությունը գիտակցաբար կարգավորելու պրակտիկա (ներշնչում, ամբողջական դադար, արտաշնչում և դատարկ դադար)[37]։ Դա արվում է մի քանի եղանակով, օրինակ՝ ներշնչելով և հետո արտաշնչումը որոշակի ժամանակով դադարեցնելով, արտաշնչելով և հետո ներշնչումը որոշակի ժամանակով դադարեցնելով, դանդաղեցնելով ներշնչումը և արտաշնչումը, կամ գիտակցաբար փոխելով շնչառության ժամանակը և երկարությունը (խորը, կարճ շնչառություն)[38][39]։
5. Պրատյահարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Pratyāhāra-ն երկու սանսկրիտ բառերի համադրություն է prati- (նախածանցը՝ प्रति-, «դեմ» կամ «հակա») և āhāra (आहार, «մոտ բերել, մոտեցնել»)[40]։
Պրատյահարան ուշադրության կենտրոնացում է, գիտակցության մեջ խորասուզվել է։ Դա արտաքին օբյեկտներից զգայական փորձի շեղման գործընթաց է։ Դա ինքնադուրսկորզման և վերացականության քայլ է։ Պրատյահարա չի նշանակում գիտակցաբար փակել աչքերը զգայական աշխարհից, այլ մարդու մտքի գործընթացները զգայական աշխարհից գիտակցաբար փակելն է։ Պրատյահարան մարդուն ուժ է տալիս դադարել վերահսկվել արտաքին աշխարհի կողմից, գրավել իր ուշադրությունը ինքնաճանաչողություն փնտրելու և ներաշխարհում բնածին ազատությունը զգալու համար[41][42]։
Պրատյահարան նշում է յոգի փորձի անցումը Պատանջալիի Աշտանգայի սխեմայի առաջին չորս եզրերից, որոնք կատարելագործում են արտաքին ձևերը, մինչև վերջին երեք եզրերը, որոնք կատարելագործում են յոգի ներքին վիճակը` շարժվելով դրսից ներս, մարմնի արտաքին ոլորտից դեպի ոգու ներքին ոլորտ[43]։
6. Դհարանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհարանա (սանսկրիտ. धारणा) նշանակում է կենտրոնացում, ինքնաճանաչողական` ներհայացողական կենտրոնացում և մտքի մեկ ուղղվածություն։ Բառի արմատը dhṛ (धृ) է, որը նշանակում է «բռնել, պահել, պահպանել»[44]։
Դհարանան, որպես յոգայի վեցերորդ եզր, մարդու միտքը պահում է որոշակի ներքին վիճակի, թեմայի կամ մտքի թեմայի վրա[45]։ Միտքը ֆիքսված է մանտրայի, կամ մարդու շնչառության/պորտի/լեզվի ծայրի/ցանկացած վայրի, կամ առարկայի վրա, որը նա ցանկանում է դիտարկել, կամ գաղափարի/մտքի վրա իր մտքում[46][47]։ Մտքի շտկումը նշանակում է միակողմանի կենտրոնացում՝ առանց մտքի շեղումների և առանց մի թեմայից մյուսն անցնելու[46]։
7. Դհյանա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դհյանա (սանսկր. ध्यान) բառացի նշանակում է «հայեցում, ռեֆլեքսիա» և «խորը, վերացական մեդիտացիա»[48]։
Դհյանան խորհրդածում է, կենտրոնանալով այն ամենի վրա, ինչի վրա կենտրոնացել է Դհարանան։ Եթե յոգայի վեցերորդ եզրում մարդը կենտրոնանում է անձնական պաշտամունքի առարկայի վրա, ապա Դհյանան նրա հայեցումն է։ Եթե կոնցենտրացիան եղել է մեկ օբյեկտի վրա, Դհյանան այդ օբյեկտի նկատմամբ ոչ դատող, ոչ հավակնոտ դիտարկում է[49]։ Եթե շեշտը դրված էր հայեցակարգի/գաղափարի վրա, Դհյանան դիտարկում է այդ հայեցակարգը/գաղափարն իր բոլոր ասպեկտներով, ձևերով և հետևանքներով։ Դհյանան մտքի անխափան գնացք է, ճանաչողության հոսանք, գիտակցության հոսք[47]։
Դհյանան անբաժանելիորեն կապված է Դհարանայի հետ, մեկը տանում է մյուսին։ Դհարանան մտքի վիճակ է, Դհյանան՝ մտքի գործընթաց։ Դհյանան տարբերվում է Դհարանայից նրանով, որ մեդիտացիա անողն ակտիվորեն զբաղված է իր ուշադրության առարկայով։ Պատանջալին սահմանում է հայեցումը (դհյանա) որպես մտքի գործընթաց, որտեղ միտքը ֆիքսվում է ինչ-որ բանի վրա, և այնուհետև տեղի է ունենում «գիտելիքի համաչափ փոփոխություն»[50]։ Ադի Շանկարան Յոգա սուտրաների մասին իր մեկնաբանության մեջ Դհյանային տարբերակում է Դհարանայից՝ բացատրելով Դհյանան որպես յոգի վիճակ, երբ կա միայն «օբյեկտի մասին շարունակական մտքի հոսք, որը չի ընդհատվում նույն առարկայի հետ կապված տարբեր տեսակի այլ մտքերով»։
Ըստ Շանկարայի, Դհարանան կենտրոնացած է մեկ օբյեկտի վրա, բայց գիտակցում է նույն օբյեկտին վերաբերվող բազմաթիվ ասպեկտների և գաղափարների առկայությունը։ Շանկարան օրինակ է բերում յոգինին, որն առավոտյան արևի տակ դհարանա վիճակում կարող է գիտակցել նրա պայծառության, գույնի և ուղեծրի մասին, իսկ յոգինը դհյանա վիճակում հայեցում է միայն Արեգակի ուղեծրի մասին, օրինակ, առանց գույնի, փայլի կամ հարակից այլ գաղափարների վրա շեղվելու[51]։
8. Սամադհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամադհի (սանսկրիտ. समाधि) բառացի նշանակում է «միավորել, միանալ, զուգակցել, միություն, ներդաշնակ ամբողջություն, տրանս»[52][53]։ Սամադհիում առարկայի շուրջ խորհրդածելիս ներկա է միայն խորհրդածության առարկան[54], իսկ այն գիտակցությունը, որ մեդիտացիա ես անում, անհետանում է[54][55][47]։ Սամադհին լինում է երկու տեսակ[56][57]՝ Սամպրաջնատա Սամադհի, մեդիտացիայի օբյեկտի աջակցությամբ, և Ասամպրաջնատա Սամադհի, առանց մեդիտացիայի օբյեկտի աջակցության[58]։
Սամպրաջնատա Սամադհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամպրաջնատա Սամադհին, որը նաև կոչվում է սավիկալպա սամադհի և Սաբիջա Սամադհի[Ն 3][59], առարկայի աջակցությամբ մեդիտացիան[Ն 4][58], կապված է մտորումների, ռեֆլեկսիայի, երանության և ես-ի հետ (YS 1.17)[63][Ն 5]:
Առաջին երկու ասոցիացիաները՝ մտորումները և ռեֆլեքսիան, կազմում են սամապատիի (Samāpatti) տարբեր տեսակների հիմքը[63][65].
- Սավիտարկա. «խորհրդակցական», Citta-ն կենտրոնացած է մեդիտացիայի օբյեկտի վրա, կոնկրետ տեսք ունեցող առարկայի վրա, որը ընկալելի է մեր զգայարանների համար, ինչպես լամպի լույսը, քթի ծայրը
- Սավիչարա. «արտացոլող», Citta-ն կենտրոնացած է մեդիտացիայի նուրբ օբյեկտի վրա, որը ընկալելի չէ զգայարանների համար, բայց ստացվել է եզրակացության միջոցով, ինչպիսին են զգայարանները, ճանաչողության գործընթացը, միտքը, ես-ես-ը, չակրաները, ներքին-շունչը (պրանա), նադիները, ինտելեկտը (բուդհի)։
Վերջին երկու ասոցիացիաները՝ սանանդա սամադհին և սասմիտան, համապատասխանաբար մեդիտացիայի վիճակ են և սավիչարա սամադհիի օբյեկտ.
- Սանանդա Սամադհի, անանդա, «երանություն». այս վիճակը ընդգծում է մեդիտացիայի ժամանակ երանության է'լ ավելի նուրբ վիճակը։
- Սասմիտա. Citta-ն կենտրոնացած է «ես-ի ես»-ին զգալու վրա։
Ասամպրաջնատա Սամադհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասամպրաջնատա Սամադհին, որը նաև կոչվում է Նիրվիկալպա Սամադհի[57] և Նիրբիջա Սամադհի[57][Ն 6], մեդիտացիա է առանց օբյեկտի[58], որը հանգեցնում է պուրուշայի կամ գիտակցության ամենանուրբ տարրի` իմացության[Ն 7][67]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ * [a] Louise Taylor (2001), A Woman's Book of Yoga, Tuttle, 978-0804818292, էջ 3;
- [b] Չորրորդ ուխտը` բրահմաչարյան, նշանակում է աշխարհիկ մարդկանց համար, ամուսնական հավատարմություն և մինչամուսնական ամուրիություն. ասկետների համար դա նշանակում է բացարձակ ամուրիություն. Ջոն Քորթը նշում է. «Բրահմաչարյան ենթադրում է միայն կողակցի հետ սեքսով զբաղվելը, ինչպես նաև բուռն հայացքից կամ անառակ ժեստերից խուսափելը» (...)[10]:
- ↑ -ի սիմվոլիկան կարող է բխել նրա աստղագիտական և նումերոլոգիական հատկություններից. այն աստղագուշակության մեջ 7 մոլորակների թվի և կենդանակերպի նշանների թվի արտադրյալն է, մինչդեռ նումերոլոգիայում -ը -ի և -ի գումարն է, և -ի արտադրյալն է, այսինքն՝ [30]:
- Այս թիվը խորհրդանշական նշանակություն ունի.
- Ս. Դասգուպտան «Անհայտ կրոնական պաշտամունքներ» (Obscure Religious Cults, 1946) աշխատության մեջ մեջբերում է հնդկական գրականության ութսունչորսի բազմաթիվ վարիացիաներ, որոնք շեշտում են դրա «հստակ առեղծվածային բնույթը»
- Գուդրուն Բյունեմանը, իր «Ութսունչորս ասանա յոգա» (Eighty-Four Asanas in Yoga) գրքում, մանրամասն նշում է, որ թիվը «նշանակում է ամբողջականություն, իսկ որոշ դեպքերում՝ սրբություն։
- Ջոն Քեմփբել Օմանը, «Հնդկաստանի միստիկները, ասկետները և սրբերը» (The Mystics, Ascetics, and Saints of India, 1905)գրքում անվանում է... յոթ ... դասական մոլորակներ հնդկական աստղագուշակության մեջ ... և տասներկու, կենդանակերպի նշանների թիվը։
- Մեթյու Կապշտեյնը առաջարկում է թվաբանական լուծում`
- ... ...[30]:
- Այս թիվը խորհրդանշական նշանակություն ունի.
- ↑ Սերմերը կամ սամսկարաները չեն ոչնչացվում[59]։
- ↑ Ըստ Ջիանսին Լիի, «Սամպրաջնատա սամադհի»-ն կարելի է համեմատել բուդդիզմի «ռուպա ջհանա»-ի հետ[60]։ Այս մեկնաբանությունը կարող է հակասել Գոմբրիչին և Վինին, որոնց համաձայն առաջին և երկրորդ «ջհանա»-ն ներկայացնում է կենտրոնացում, մինչդեռ երրորդ և չորրորդ «ջհանա»-ն միավորում է կենտրոնացումը գիտակցության հետ[61]։ Ըստ Էդի Քրանգլի, առաջին «ջհանան» հիշեցնում է Պատնաջալիի «Սամպրաջնանա սամադհի»-ն, որում եկիրառվում են և' «vitarka»-ն, և' «vicara»-ն[62]
- ↑ Յոգա սուտրա 1.17: «Օբյեկտիվ «սամադհին» (սամպրաջնատա) կապված է մտորումների, ռեֆլեքսիայի, երանության և ես-այնության («ասմիտա») հետ[64]։
- ↑ Without seeds or Samskaras[57] According to Swami Sivananda, "All the seeds or impressions are burnt by the fire of knowledge [...] all the Samskaras and Vasanas which bring on rebirths are totally fried up. All Vrittis or mental modifications that arise form the mind-lake come under restraint. The five afflictions, viz., Avidya (ignorance), Asmita (egoism), Raga-dvesha (love and hatred) and Abhinivesha (clinging to life) are destroyed and the bonds of Karma are annihilated [...] It gives Moksha (deliverance form the wheel of births and deaths). With the advent of the knowledge of the Self, ignorance vanishes. With the disappearance of the root-cause, viz., ignorance, egoism, etc., also disappear."[57]
- ↑ According to Jianxin Li, Asamprajnata Samadhi may be compared to the arupa jhanas of Buddhism, and to Nirodha-Samapatti.[60] Crangle also notes that sabija-asamprajnata samadhi resembles the four formless jhanas.[62] According to Crangle, the fourth arupa jhana is the stage of transition to Patanjali's "consciousness without seed".[66]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 * Sanskrit Original with Translation 1: The Yoga Philosophy TR Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives;
- Translation 2: The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa GN Jha (Translator), with notes; Harvard University Archives;
- Translation 3: The Yogasutras of Patanjali Charles Johnston (Translator)
- ↑ Taimni, 1961, էջ 12
- ↑ Vivekananda, p. 115.
- ↑ Taimni, 1961, էջ 16-17
- ↑ Յոգա սուտրա 2.29
- ↑ Carrico, Mara (2017 թ․ հուլիսի 10). «Get to Know the Eight Limbs of Yoga». Yoga Journal.
- ↑ Āgāśe, K. S. (1904). Pātañjalayogasūtrāṇi. Puṇe: Ānandāśrama. էջ 102.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 James Lochtefeld, "Yama (2)", The Illustrated Encyclopedia of Hinduism, Vol. 2: N–Z, Rosen Publishing. 9780823931798, page 777
- ↑ 9,0 9,1 9,2 Arti Dhand (2002), The dharma of ethics, the ethics of dharma: Quizzing the ideals of Hinduism, Journal of Religious Ethics, 30(3), pages 347-372
- ↑ Jeffrey Long (2009), Jainism: An Introduction, IB Tauris, 978-1845116262, էջ 101-109
- ↑ Jan E. M. Houben and Karel Rijk van Kooij (1999), Violence Denied: Violence, Non-Violence and the Rationalization of Violence in South Asian Cultural History, Brill Academic, 978-9004113442, page 5
- ↑ The Yoga Philosophy T. R. Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives, page 80
- ↑ N. Tummers (2009), Teaching Yoga for Life, 978-0736070164, page 13-16
- ↑ Y. Sawai (1987), "The Nature of Faith in the Śaṅkaran Vedānta Tradition", Numen, Vol. 34, Fasc. 1 (Jun., 1987), pages 18-44
- ↑ Sharma and Sharma, Indian Political Thought, Atlantic Publishers, 978-8171566785, page 19
- ↑ 16,0 16,1 N Tummers (2009), Teaching Yoga for Life, 978-0736070164, page 16-17
- ↑ Kaelber, W. O. (1976). "Tapas", Birth, and Spiritual Rebirth in the Veda, History of Religions, 15(4), 343-386
- ↑ 18,0 18,1 SA Bhagwat (2008), Yoga and Sustainability. Journal of Yoga, Fall/Winter 2008, 7(1): 1-14
- ↑ Espín, Orlando O.; Nickoloff, James B. (2007). An Introductory Dictionary of Theology and Religious Studies. Liturgical Press. էջ 1356. ISBN 978-0-8146-5856-7.
- ↑ Robin Rinehart (2004). Contemporary Hinduism: Ritual, Culture, and Practice. ABC-CLIO. էջ 359. ISBN 978-1-57607-905-8.
- ↑ Polishing the mirror Yoga Journal, Gary Kraftsow, February 25, 2008
- ↑ Īśvara + praṇidhāna, Īśvara Արխիվացված 2016-03-03 Wayback Machine and praṇidhāna Արխիվացված 2016-04-16 Wayback Machine, Spoken Sanskrit.
- ↑ The Yoga Philosophy T. R. Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives, page 84
- ↑ The Yoga Philosophy T. R. Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives, page 86
- ↑ 25,0 25,1 25,2 Hariharānanda Āraṇya (1983), Yoga Philosophy of Patanjali, State University of New York Press, 978-0873957281, page 228 with footnotes
- ↑ The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa GN Jha (Translator); Harvard University Archives, page xii
- ↑ Hariharānanda Āraṇya (1983), Yoga Philosophy of Patanjali, State University of New York Press, 978-0873957281, page 229
- ↑ Maas, Philipp A. (2013). «A Concise Historiography of Classical Yoga Philosophy, in: Eli Franco (ed.), Periodization and Historiography of Indian Philosophy». Pre-Print Version of the Article Published in: Eli Franco (Ed.), Periodization and Historiography of Indian Philosophy. Publications of the de Nobili Research Library, 37. Vienna: Sammlung de Nobili. Vienna: Sammlung de Nobili, Institut für Südasien-, Tibet- und Buddhismuskunde der Universität Wien.
- ↑ The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa G. N. Jha (Translator); Harvard University Archives, page 89
- ↑ 30,0 30,1 Rosen, Richard (2017). Yoga FAQ: Almost Everything You Need to Know about Yoga-from Asanas to Yamas. Shambhala. էջեր 171–. ISBN 978-0-8348-4057-7.
- ↑ Mikel Burley (2000), Haṭha-Yoga: Its Context, Theory, and Practice, Motilal Banarsidass, 978-8120817067, page 198
- ↑ Hatha Yoga Pradipika P Sinh (Translator), pages 33-35
- ↑ Singleton, Mark (2011 թ․ փետրվարի 4). «The Ancient & Modern Roots of Yoga». Yoga Journal.
- ↑ Jain, Andrea (2016 թ․ հուլիս). «The Early History of Modern Yoga». Oxford Research Encyclopedias. doi:10.1093/acrefore/9780199340378.013.163. ISBN 978-0-19-934037-8. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ prAna Sanskrit-English Dictionary, Koeln University, Germany
- ↑ AyAma Sanskrit-English Dictionary, Koeln University, Germany
- ↑ Hariharānanda Āraṇya (1983), Yoga Philosophy of Patanjali, State University of New York Press, 978-0873957281, pages 230-236
- ↑ The Yoga Philosophy TR Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives, page 88-91
- ↑ The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa GN Jha (Translator); Harvard University Archives, pages 90-91
- ↑ AhAra Sanskrit-English Dictionary, Koeln University, Germany
- ↑ Charlotte Bell (2007), Mindful Yoga, Mindful Life: A Guide for Everyday Practice, Rodmell Press, 978-1930485204, pages 136-144
- ↑ Geeta Iyengar (1998), Yoga: A Gem for Women, 978-8170237150, pages 29-30
- ↑ R. S. Bajpai (2002), The Splendours And Dimensions Of Yoga, Motilal Banarsidass, 978-8171569649, pages 342-345
- ↑ dhR, Monier Monier-Williams Sanskrit-English Dictionary (2008 revision), Քյոլնի թվային սանսկրիտ բառարան, Գերմանիա
- ↑ Bernard Bouanchaud (1997), The Essence of Yoga: Reflections on the Yoga Sūtras of Patañjali, Rudra Press, 9780915801695, page 149
- ↑ 46,0 46,1 Charlotte Bell (2007), Mindful Yoga, Mindful Life: A Guide for Everyday Practice, Rodmell Press, 978-1930485204, pages 145-151
- ↑ 47,0 47,1 47,2 The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa - Book 3 GN Jha (Translator); Harvard University Archives, pages 94-95
- ↑ dhyAna, Monier Williams Sanskrit-English Dictionary (2008 revision), Cologne Digital Sanskrit Lexicon, Germany
- ↑ Charlotte Bell (2007), Mindful Yoga, Mindful Life: A Guide for Everyday Practice, Rodmell Press, 978-1930485204, pages 151-159
- ↑ The Yoga Philosophy TR Tatya (Translator), with Bhojaraja commentary; Harvard University Archives, page 94-95
- ↑ Trevor Leggett (1983), Shankara on the Yoga Sutras, Volume 2, Routledge, 978-0710095398, pages 283-284
- ↑ samAdhi Sanskrit-English Dictionary, Koeln University, Germany
- ↑ samAdhi, Monier Williams Sanskrit-English Dictionary (2008 revision), Cologne Digital Sanskrit Lexicon, Germany
- ↑ 54,0 54,1 Āraṇya, 1983, էջ 252-253
- ↑ Desmarais, 2008, էջ 175-176
- ↑ Jones, Ryan, էջ 377
- ↑ 57,0 57,1 57,2 57,3 57,4 Sri Swami Sivananda, Raja Yoga Samadhi
- ↑ 58,0 58,1 58,2 Swami Jnaneshvara Bharati, Integrating 50+ Varieties of Yoga Meditation
- ↑ 59,0 59,1 Swami Sivananda, Samprajnata Samadhi
- ↑ 60,0 60,1 Jianxin Li, n.d.
- ↑ Wynne, 2007, էջ 106; 140, note 58
- ↑ 62,0 62,1 Crangle, 1984, էջ 191
- ↑ 63,0 63,1 Maehle, 2007, էջ 177
- ↑ Maehle, 2007, էջ 156
- ↑ Whicher, 1998, էջ 254
- ↑ Crangle, 1984, էջ 194
- ↑ Maehle, 2007, էջ 179
Գրականոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Āraṇya, Hariharānanda (1983), Yoga Philosophy of Patanjali, State University of New York Press, ISBN 978-0873957281
- Bryant, Edwin F. (2009), The Yoga Sūtras of Patañjali: A New Edition, Translation and Commentary, New York: North Poinnt Press, ISBN 978-0865477360
- Crangle, Eddie (1984), «A Comparison of Hindu and Buddhist Techniques of Attaining Samādhi» (PDF), in Hutch, R. A.; Fenner, P. G. (eds.), Under The Shade of the Coolibah Tree: Australian Studies in Consciousness, University Press of America, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 1-ին, Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին
- Desmarais, Michele Marie (2008), Changing Minds : Mind, Consciousness And Identity In Patanjali'S Yoga-Sutra, Motilal Banarsidass, ISBN 978-8120833364
- Jianxin Li (n.d.), A Comparative Study between Yoga and Indian Buddhism, asianscholarship.org, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին
- Jones, Constance; Ryan, James D. (2006), Encyclopedia of Hinduism, Infobase Publishing
- Maehle, Gregor (2007), Ashtanga Yoga: Practice and Philosophy, New World Library
- Taimni, I.K. (1961), The Science of Yoga: The Yoga Sutras of Patanjali (PDF)
- Whicher, Ian (1998), The Integrity of the Yoga Darsana: A Reconsideration of Classical Yoga, SUNY Press
- Wynne, Alexander (2007), The Origin of Buddhist Meditation (PDF), Routledge
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- TR Tatya (1885), The Yoga Philosophy, with Bhojaraja commentary; Harvard University Archives;
- GN Jha (1907), The Yoga-darsana: The sutras of Patanjali with the Bhasya of Vyasa with notes; Harvard University Archives;
- Charles Johnston (1912), The Yogasutras of Patanjali
- I.K. Taimni (1961), The Science of Yoga: The Yoga Sutras of Patanjali
- Chip Hartranft (2003), The Yoga-Sûtra of Patañjali. Sanskrit-English Translation & Glossary (86 pages)