Աշոտ Սարգսյան (իրավաբան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Աշոտ Մնացականի Սարգսյան (հոկտեմբերի 18, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1980 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը
- 1981-1987 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ հեռակա ուսուցմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1989 թթ. - ՀԽՍՀ պետական արբիտրաժի հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնի խորհրդատու, ապա՝ գլխավոր պետական արբիտրի օգնական, հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնի պետ։
- 1989-1999 թթ. - ՀՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։
- 1999-2001 թթ. - ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
- 2001-2008 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
- 2008-2010 թթ. - ՀՀ վարչական դատարանի դատավոր։
- 2010 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]