Աշոտ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Ռուբենի Մխիթարյան
Ծնվել է1959, հուլիսի 16
ԾննդավայրԼենինական, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Մահացել է2010, մայիսի 23
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրիի մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունnational team coach
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ (2009)

Աշոտ Ռուբենի Մխիթարյան (1959, հուլիսի 16, Լենինական2010, մայիսի 23, Երևան), ծանրամարտի հայ մարզիչ, 2006-2010 թթ. Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականին, Լենինական քաղաքում (այժմ՝ Գյումրի1977 թ. ավարտել է տեղի թիվ 33 դպրոցը, 1983-ին՝ Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ստացել մարզիչ-մանկավարժի որակավորում։

1984-1989 թթ. ֆիզիկական կուլտուրա է դասավանդել Աշոցքի Ցողամարգ գյուղի միջնակարգ դպրոցում՝ զուգահեռ որպես մարզիչ աշխատելով մանկավարժական ինստիտուտի «Բուրևեստնիկ» ակումբում։

1997-2005 թթ. եղել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը։

2006-ից մինչև կյանքի վերջը՝ 2010 թվականը, եղել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը[1]։

Հանկարծամահ է եղել սրտի կաթվածից, 2010 թ. մայիսի 23-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս[2]։

Սաների հաջողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ[1]։

  • 1999 և 2003` Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 1997, 1998 և 2001` Հայաստանի պատանեկան հավաքականի թիմային 2-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում
  • 2001` Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային 2-րդ տեղը աշխարհի առաջնությունում
  • 2001` Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 2006` երկու բրոնզե մեդալակիր Սանտո Դոմինգոյի աշխարհի առաջնությունում.
  • 2007` Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (18 մեդալ՝ 10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե)
  • 2008` Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում (17 մեդալ` 13 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե)
  • 2007` 2008 թ. օլիմպիական խաղերի 5 ուղեգիր և արծաթե մեդալակիր աշխարհի առաջնությունում.
  • 2008` երեք բրոնզե մեդալակիր Պեկինի օլիմպիական խաղերում.
  • 2009` Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում
  • 2009` Հայաստանի հավաքականի թիմային 4-րդ տեղը աշխարհի առաջնությունում (12 մեդալ՝ 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե)
  • 2010` Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից` ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1992 թվականից՝ ՀՀ վաստակավոր մարզիչ։

2008 թվականից՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ[1]։

2009 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։

Նույն թվականին համաշխարհային սպորտի զարգացման գործում ներդրած վաստակի համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծի» առաջին աստիճանի շքանշանով[1]։

2010 թվականին դարձել է դոցենտ։ Հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մարտին Հուրիխանյան, Հայկական ծանրամարտի նորին գերազանցություն ՄԱՐԶԻՉԸ, Երևան, հեղինակային հրատարակություն, 2011, ISBN 978-9939-53-949-2
  2. Մահացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը
  3. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին