Աշոտ Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Աշոտ Արելի Միքայելյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 9, 1970 |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 22, 1992 (21 տարեկան) |
| Մահվան վայր | Դրմբոն, Մարտակերտի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, Երևան ժողտնտեսության ինստիտուտ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Աշոտ Արելի Միքայելյան (նոյեմբերի 9, 1970, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1992, Դրմբոն, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1970 թ. նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում։ 1977 թ. հաճախել է Ստեփանակերտի № 3 դպրոց, որն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ 1987 թ. ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների բաժինը։ 1988 թ. փետրվարյան իրադարձություններից հետո տեղափոխվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը։ 1989 թ. կրկին փոխում է մասնագիտությունը և տեղափոխվում ֆինանսահաշվային ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժին։ 1988-1989 թթ.-ին ուսմանը զուգահեռ աշխատում է Ստեփանակերտի էլեկտրասարքավորումների գործարանում որպես բանվոր։ 1989 թ.-ից մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին։ 1989 թ. նոյեմբերին այլ բուհերի մի խումբ ուսանողների հետ մեկնել է Հադրութ։ Մարտական ընկերների հետ պաշտպանել է Խծաբերդը, Արփագետուկը և այլ գյուղեր՝ մեկուկես ամիս մնալով շրջանում։ 1990 թ.՝ Շահումյանի շրջան գնալու նպատակով, Աշոտն ընդգրկվել է մեկ այլ ինքնապաշտպանական խմբում, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով մեկնել չի կարողացել։ 1991 թ. հունվարին արդեն հարազատ գյուղում էր՝ Սզնեքում, և համագյուղացիների հետ հերթապահում էր Թոփխանա կոչվող տեղամասում։ 1991 թ. փետրվարին մեկնել է Ստեփանակերտ և կամավորագրվել Գինեգործարանի № 10 վաշտին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 22-ին Դրմբոնի համար մղված մարտերից մեկում։ Ամուսնացած չէր: Թաղված է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղում[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ «Արիության համար» մեդալներով։