Աշոտ Մարտիրոսյան (ֆիզիկոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Աշոտ Մարտիրոսյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 21, 1946[1] |
| Ծննդավայր | Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Մահացել է | նոյեմբերի 26, 2020 (74 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
| Մասնագիտություն | ֆիզիկոս և մաթեմատիկոս |
| Անդամություն | Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա[2] |
Աշոտ Նավասարդի Մարտիրոսյան (հուլիսի 21, 1946[1], Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - նոյեմբերի 26, 2020), ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[3], Գորիսի պետական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը և Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը (1970), Երևանի մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան (1977)[4]։ Որպես ասիստենտ աշխատել է Գորիսի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում։ 1978 թվականին թեկնածուի գիտական աստիճան է ստացել, պաշտպանելով «Առաձգականության տեսության մի քանի ոչ ստացիոնար եզրային խնդիրների լուծումը» թեզը։
1992 թվականից ղեկավարել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրի ֆիզմաթ ամբիոնը։
Մանկավարժական գործունեությանը և երիտասարդ գիտական կադրերի պատրաստման աշխատանքներին զուգահեռ զբաղվել է նաև առաձգականության տեսության և կիրառական մեխանիկայի գիտական հետազոտություններով[5]։
50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են Խորհրդային Հայաստանի և արտասահմանյան թերթերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 21 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Տեղ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 2020 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ մաթեմատիկոսներ
