Աշոտ Ղազարյան (զինվորական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Վաղարշակի Ղազարյան | |
---|---|
![]() | |
հուլիսի 11, 1921 կամ նոյեմբերի 7, 1921 - հոկտեմբերի 18, 1995 կամ հոկտեմբերի 15, 1995 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | տանկային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ և Խորհրդա-գերմանական ռազմաճակատ |
Կրթություն | Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա |
Պարգևներ | ՀՀ Պետական մրցանակներ |
Աշոտ Վաղարշակի Ղազարյան (հուլիսի 11, 1921 կամ նոյեմբերի 7, 1921, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - հոկտեմբերի 18, 1995 կամ հոկտեմբերի 15, 1995, Մոսկվա, Ռուսաստան և Երևան, Հայաստան), հայ արձակագիր, զինվորական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1945), գեներալ-մայոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1976)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Ղազարյանը ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Ծալկայի շրջանի Չիֆթքիլիսա գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական («ձմեռային պատերազմ», 1939-1940) և խորհրդա-գերմանական («հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ռազմաճակատներին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերի պաշտպանական (Մերձբալթիկա, Լենինգրադ), հարձակողական (Սմոլենսկի մարզ, Բելառուսիա) մարտերին։ 1945 թվականի հունվարի 18-22-ը Աշոտ Ղազարյանի ղեկավարած տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում 150 կիլոմետր խորացել է հակառակորդի թիկունքում և անօրինակ սխրագործությամբ կազմալուծել ֆաշիստական զորքերի կոմունիկացիաները։ Մարտական այդ առաջադրանքը փայլուն կատարելու համար Աշոտ Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պատերազմի ավարտից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ 1949 թվականին ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան։ 1969-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ զինվորական կոմիսար։ 1970 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1987-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ/ՀՀ աշխատանքի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ։
Եղել է նաև ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Գրել է պատերազմական տարիների հուշեր՝ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (հ. 1-3, 1979-1985)։
Ռուսերեն լույս են տեսել Ղազարյանի «Քառորդ դար տանկերի վրա» (Երևան, 1970, 1972), «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (Երևան, 1975, 1977, 1979) գրքերը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակներով (1985)[1]։
- Վ. Ի. Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան (2)
- Խորհրդային Միության հերոս
- «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с. - ISBN 99930-4-342-7.
- Дриго С. В. За подвигом - подвиг. - Калининград, 1984.
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. - СПб., 2005. - 312 с.: ил. - ISBN 5-9676-0034-5.
- Цкитишвили К. В. Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. - Тб., 1981.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Ղազարյան (զինվորական գործիչ) «Երկրի հերոսներ» կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։ ![]() |
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1995 մահեր
- Հոկտեմբերի 15 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Վրաստանում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ ռազմական գործիչներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային հուշագիրներ