Աշոտ Հարությունյան (ճարտարագետ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1927 (93 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1971) |
Մասնագիտություն | ճարտարագետ և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ պետական մրցանակ |
Աշոտ Մկրտչի Հարությունյան (հունիսի 2, 1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, արտադրության կազմակերպիչ, գյուտարար։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1964 թ.)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1971 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1971 թվականներին եղել է Արզնու տեխնիկայի ճշգրիտ քարերի գործարանի տնօրենը, 1971-1980 թվականներին՝ Արզնու «Կրիստալ» ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1980-1985 թվականներին՝ Հայկական «Կրիստալ» ԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1985-1994 թվականներին՝ «Սապֆիր» ԱՄ-ի գլխավոր տնօրեն[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ պետական մրցանակներ, 1977, 1980 թթ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |