Jump to content

Աշոտ Հակոբյան (հետախույզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1915(1915-12-31)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 19, 1981(1981-03-19) (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Աշոտ Աբգարի Հակոբյան (դեկտեմբերի 31, 1915(1915-12-31), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1981(1981-03-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի[1] անլեգալ հետախույզ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 31-ին, Բաքվում։ Աշխատել է ՀԽՍՀ անվտանգության մարմիններում։ Տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, ռումիներեն, բուլղարերեն և արաբերեն լեզուներին։ 1946 թվականին անլեգալ աշխատանք է իրականացրել Ռումինիայում («Եփրատ» կեղծանունով)։ Գործել է Հովհաննես Սարաջյանի փաստաթղթերով, որը ծնվել էր 1916 թվականի մայիսի 9-ին Թուրքիայում։ 1949 թվականի սեպտեմբերի 25-ին Հակոբյանը Ռումինիայի եկեղեցիներից մեկում ամուսնացել է Կիրա Վիկտորովնա Չերտենկոյի («Տանյա») հետ։ Հետագայում նրանք մեկնել են Շվեյցարիա, այնտեղից էլ Իտալիա։ 1949-1959 թվականներին Հակոբյանը ղեկավարել է արտաքին հետախուզության անլեգալ հաստատությունը Իտալիայում (կեղծանունը «Արտեմ»)։ Նրա հաստատությունը համագործակցել է Իտալիայի ներքին գործերի նախարարության մի շարք գործակալների հետ «Демид», «Квестор», «Цензор»): «Цензор»-ի հիմնական հաջողությունը Իտալիայի ԱԳՆ անվտանգության ծառայության գլխավոր տնօրենի պահարանից գաղտնի փաստաթղթերի առգրավումն է եղել։ Նա վերականգնել է կապը նախկին գործակալ «Օմարի» հետ, որը 1948 թվականին ազատվել էր Ներքին գործերի նախարարության գաղտնագրման բաժնից, այնուհետ ծառայել Իտալիայի ամերիկյան դեսպանատանը։ 1953 թվականին Հակոբյանը գորգերի վաճառականի անվան տակ մեկնել է Կահիրե, որտեղից էլ 1954 թվականին վերադարձել է Հռոմ։ 1950-ականների վերջին Հակոբյանը վերադարձել է ԽՍՀՄ[2]։

Մահացել է 1981 թվականի մարտի 19-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայազգի հետախույզներ». www.sns.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Акопян Ашот Абгарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «АКОПЯН Ашот Абгарович». shieldandsword.mozohin.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А. И. Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 422—423. — 800 с. ISBN 5-17018975-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]