Աշոտ Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ծատուրյան
Ծնվել էմայիսի 12, 1955(1955-05-12) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ուրոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Աշոտ Արտավազդի Ծատուրյան (մայիսի 12, 1955(1955-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ուրոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1981-1986 թվականներին աշխատել է Վորոնեժի մարզի Բոբրովի քաղաքական հիվանդանոցում, 1987-1993 թվականներին՝ Երևանի Ուռուցքաբանության գիտական կենտրոնում, 1993-2003 թվականներին՝ «Շտապ օգնություն» ԳԲԿ-ի բաժանմունքի վարիչ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Աղիքային նոր միզապարկի ձևավորում միզապարկի հեռացումից հետո» թեմայով։ 2003-2004 թվականներին եղել է «Սուրբ Ներսես Մեծ» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար, 2004 թվականից՝ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ բաժանմունքի վարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ուրոլոգիական հիվանդությունների բուժման մեթոդի մշակմանը։ 60 գիտական աշխատանքների հեղինակ է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի ուրոլոգների ասոցիացիայի անդամ
  • Միջազգային սեքսուալ գիտական միության անդամ
  • Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի անդամ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Ուրոլոգներ, Ծատուրյան Աշոտ Արտավազդի