Աշոտ Թումանյան
Աշոտ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1881[1] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 9, 1951[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1901) |
Մասնագիտություն | հեղափոխական և ուսուցիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշոտ Հովհաննեսի Թումանյան (հոկտեմբերի 14, 1881[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 9, 1951[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1903)։
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1901)։ Մասնակցել է 1899 թվականին Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) Ստեփան Շահումյանի՝ մարքսիստական խմբակի աշխատանքներին։ 1910-1913 թվականներին Սոլովյանի և Անանովի հետ, եղել է կապավար Վրաստանի և Հայաստանի բոլշևիկների միջև։ Թղթակցել է «Կայծ», «Նոր խոսք» թերթերին։ 1919-1920 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի ընդհատակյա կուսակցական դպրոցը։ 1921 թվականին Կովկասյան բյուրոն նրան աշխատանքի է ուղարկել Հայաստան։ 1922-1934 թվականներին զբաղվել է մանկավարժությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 233.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։ ![]() |