Աշոտ Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Թովմասյան (այլ կիրառումներ)
Աշոտ Թովմասյան
Ծնվել էմարտի 4, 1928(1928-03-04)
Շվանիձոր, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 12, 1978(1978-05-12) (50 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971)
ԿուսակցությունԽՄԿԿ

Աշոտ Սմբատի Թովմասյան (1928 մարտի 4, գյուղ Շվանիձոր (Մեղրու շրջան - 1978, մայիսի 12, Երևան), հայ բուսաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1970 թվական), պրոֆեսոր (1971 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Եղել է նույն ինստիտուտի դասախոս (1953 թվականից), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1962-1966 թվականներ), ռեկտոր (1967 թվականներից), միաժամանակ բուսաբուծության ամբիոնի վարիչ (1974 թվականից)։ Գիտական աշխատանքները նվիրված են հացահատիկային և կերային կուլտուրաների բերքատվության բարձրացման, սերմնաբանության հարցերին։ Մշակել է ՀԽՍՀ ուղղահայաց գոտիականության պայմաններում հացահատիկային կուլտուրաների սերմնաբուծությունը ար դյունաբերական հիմունքներով կազմակերպելու միջոցառումներ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերմանյութի որակի բարելավման հիմունքները, Երևան, 1973։
  • Սերմնաբանության հիմունքներ, Երևան, 1976։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png