Աշոտ Դավթյան
Աշոտ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1968 |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1993 (25 տարեկան) |
Աշոտ Դավթյան (հունվարի 6, 1968 - հոկտեմբերի 13, 1993), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Դավթյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 6-ին Իրկուտսկ քաղաքում։ Ավարտել է Արմավիրի շրջանի Նոր Կեսարիա ավանի դպրոցը, 1986-1988 թթ. զորակոչվել և ծառայել խորհրդային բանակում։ 1991 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը, եղել է երկրապահ տարբեր ջոկատների կազմում, կռվել Գորիսում, Ֆիզուլիում, Ստեփանակերտում, Ղուբաթլիում, Հադրութի շրջանում, Լաչինում։
Զոհվել է Հադրութ շրջկենտրոնի պաշտպանության մարտերի ժամանակ՝ 1993 թվականի հոկտեմբերի 13-ին։ Թաղված է հայրենի Նոր Կեսարիա գյուղում։
Աշոտ Դավթյանն ամուսնացած էր, ունի մեկ դուստր՝ Հասմիկը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության