Աշոտ Գրիգորյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Աշոտ Գրիգորյան (ճարտարապետ)
Աշոտ Գրիգորյան, Հայկազուն (2).jpg
Ի ծնեԱշոտ Հայկազի Գրիգորյան, Հայկազուն
Ծնվել էհունիսի 1, 1948(1948-06-01) (71 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
Աշոտ Գրիգորյան Վիքիդարանում
Ashot Grigoryan Վիքիպահեստում

Աշոտ Հայկազի Գրիգորյան, Հայկազուն (հունիսի 1, 1948(1948-06-01), Արմավիր, Հայաստան, ԽՍՀՄ), ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՃԱ թղթակից անդամ (1998Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2019)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը, 1985 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի հատուկ բարձրագույն վերապատրաստման ֆակուլտետը։ 1974 թվականից դասավանդում է բուհերում։ 1990 թվականին հիմնադրել է ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և մինչև 2016 թվական ղեկավարել այն։ ԻԿՕՄՕՍ-ի անդամ (2003)[2]։

1980 թվականից Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միջազգային ընկերության անդամ է, 1996 թվականից Վենետիկյան ճարտարապետական բիենալեների հայկական տաղավարի հանձնակատար, 1998 թվականից Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ, 1999 թվականից Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2001 թվականից Հայաստանի Դիզայներների միության անդամ (2014 թվականից՝ փոխնախագահ), 2003 թվականից՝ Հայաստանի լրագրողների միության և լրագրողների միջազգային ընկերության անդամ, 2006 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ընկերության անդամ։

Ավելի քան 50 նախագծեր է իրականացրել Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Մասիս, Աշտարակ, Մեծամոր, Ծաղկաձոր, Բարի (Իտալիա), Ստամբուլ (Թուրքիա), Կալինինգրադ (Ռուսաստան), 1990-2014 թվականների ընթացքում ցուցահանդեսների ձևավորումներ՝ Երևան, Վանաձոր, Գորիս, Աշտարակ, Ստեփանակերտ (Հայաստան), Գրենոբլ (Ֆրանսիա), Աթենք (Հունաստան), Վենետիկ և Բարի (Իտալիա), Մոսկվա (Ռուսաստան), Լիսաբոն (Պորտուգալիա), Մոնրեալ (Կանադա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Բրատիսլավա (Սլովակիա), Մոնրելա, Օտտավա, Քվեբեկ (Կանադա)։

Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Գեղարվեստական դեկորատիվ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղաղ ատոմ» թերթի գեղարվեստական ձևավորում, 1976 թ.
  • «Ստեղծարար ժողովուրդ» դեկորատիվ պատի ձևավորում, «Բյուզանդական խճանկար», ՀԱԷԿ-1977 թ., իրականացված է ՀՍԷԿ-ի վարչական շենքում, 1977-1978 թթ.
  • ՀԱԷԿ-ի ինտերյերների և էքստերյերների ձևավորում, գրաֆիկա և փոքր ձևեր, 1974-1979 թթ.
  • Աղբյուր-հուշարձանի ձևավորում և իրականացում Բարիում (Իտալիա) 2000 թ.
  • Բանաստեղծ Նազարյանցի հուշաքարը Բարիում (Իտալիա) նախագիծ, 2001 թ.
  • Գեղարվեստական դեկորատիվ ձևավորումներ Ստամբուլի Հայոց պատրիարքարանում, 2002-2006 թթ.
  • Գիշերային ակումբի գեղարվեստական ձևավորում Երևանում

Հրատարակչական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հայ մշակույթն ու ճարտարապետությունը ներկայացրել ռադիոյով, հեռուստատեսությամբ, հրատարակվել է հանրապետության և արտերկրի լրատվական հանդեսներում, մասնակցել է ավելի քան 32 հանրապետական և միջազգային գիտաժողովների, ուր գիտական թեզերի ձևով հրատարակվել են նրա զեկույցները։ Հանդիսանում է մի շարք գրքերի խմբագիր (Ա. Զարյան, «Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը», «Ճարտարապետ Բահովադին», Գ. Դիբան «Ճարտարապետություն հաշմանդամների համար», Ա.Սիրունյան «ՀՀ քաղաքաշինական օրենքը» և այլն)։

Հեղինակ է «Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում» մենագրության, Երևան 2005 թ. և «Մասնագիտական ներածություն» դասագրքի, Երևան 2007 թ., «Իմ տունը բնության մասնիկն է», Երևան, 2011 թ., «Մարդածին հորինվածքներ», Երևան, «Արարենք մեկտեղ», Երևան, 2012 թ., «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը (Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2017 թ., 544 էջ, ներդիրներ):

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել և կազմակերպել է հանրապետական և միջազգային ճարտարապետական և մշակութային 120-ից ավել ցուցահանդեսներ։ 1991-2006 թվականների ընթացքում՝ Հունաստան, Իտալիա, Թուրքիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա և այլն։

  • 1975 թ. Հոկտեմբերյան, Արմավիրի մարզ
  • 1976 թ. Դիլիջան
  • 1979 թ. Երևան
  • 1994 թ. Մոսկվա, Ռուսաստան
  • 1991 թ. Գրենոբլ
  • 1996 թ. Բարի, Իտալիա
  • 2004 թ. Երևանի Նկարչի տանը կազմակերպել է գրաֆիկական աշխատանքների (կոլաժ) անհատական ցուցահանդես
  • 2007 թ. Խմբակային ցուցահանդես Փարիզի արվեստների միջազգային կենտրոններ
  • 2008 թ. Խմբակային ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում (հոբելյանական)
  • 2009 թ. Հանրապետական գրաֆիկայի ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միությունում
  • 2010 թ. Վենետիկի արվեստների Բիեննալեի հայկական տաղավար
  • 2011 թ. Մեկ աշխատանքի ցուցահանդես, Երևան
  • 2012 թ. Անհատական ցուցահանդես Վանաձորում
  • 2013 թ. Մոնրեալ

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ www.president.am։ Վերցված է 2019-05-29 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Ա. Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]