Աշոտ Բենիկի Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բենիկի Ադամյան
ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԲԵՆԻԿԻ.jpg
15 հունիսի, 1955 - 20 նոյեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Զագլիկ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Զագլիկ, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Աշոտ Ադամյան (15 հունիսի, 1955, Զագլիկ, Մարտակերտի շրջան - 20 նոյեմբերի, 1993, Զագլիկ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ադամյանը ծնվել է 1955 թ. հունիսի 15-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Հաթերքի միջնակարգ դպրոցում, այնուհետև Քաջարանի պրոֆտեխուսումնարանում ստացել է եռակցողի մասնագիտություն։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցել հայրենի գյուղի ջոկատում, մասնակցել Չլդրանի և պաշտպանական մի շարք այլ մարտերի։ Զոհվել է 1993 թ. նոյեմբերի 20-ին Զագլիկի պաշտպանության ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Զագլիկ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]