Աշոտ Բաղդասարյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բաղդասարյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1952(1952-10-08) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Աշոտ Գևորգի Բաղդասարյան (հոկտեմբերի 8, 1952(1952-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Բաղդասարյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1975 թվականին և ստացել է սննդի արդյունաբերության մեքենաների և ապարատների մասնագետի որակավորումը[1]։ Որպես ճարտարագետ 1974-1975 թվականներին աշխատել է Երևանի «Էլեկտրապրոյեկտ» նախագծային ինստիտուտում[2]։

1975-1976 թվականներին եղել Խորհրդային Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության արտադրական երկրաբանահետախուզական տրեստի ճարտարագետ-մեխանիկ[3]։ Որպես գլխավոր մեխանիկ 1976 թվականին աշխատել է նույն տրեստի երկրաբանաֆիզիկական արշավախմբում, 1976-1981 թվականներին եղել է Հայաստանի սննդի արդյունաբերության նախարարության գլխավոր մեխանիկի, էներգետիկի և սարքավորումների համակազմի բաժնում` ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ։ 1981-1982 թվականներին եղել է Աբովյանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1982 թվականին՝ Երևանի գարեջրի գործարանի գլխավոր ճարտարագետ[4], 1987 թվականին՝ տնօրեն, 1996 թվականին՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործադիր տնօրեն, 1997-2003 թվականներին` գլխավոր տնօրեն[5], իսկ 2003 թվականից` եղել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ 2003 թվականի մայիսի 25-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ 2006 թվականի հուլիսի 22-ից եղել է ՀՀԿ անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին-«Երևանի զինանշան» հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  2. «Багдасарян Ашот Геворкович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  3. Ереван, Ашот Геворгович Багдасарян арм Աշոտ Բաղդասարյան Армянский предприниматель Дата рождения: 8 октября 1952Место рождения:; ССР, Армянская. «Багдасарян, Ашот Геворгович - это... Что такое Багдасарян, Ашот Геворгович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Багдасарян, Ашот Геворгович. Ашот Геворгович Багдасарян - ар». ru.shops-net.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  5. «Երևանի գարեջուր». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]