Աշոտ Արսենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արսենյան (այլ կիրառումներ)
Աշոտ Արսենյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1960(1960-11-14)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԳնդեվազ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար և շինարար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Աշոտ Եղիշեի Արսենյան (հայտնի է նաև «Քլոս» մականվամբ[3], նոյեմբերի 14, 1960(1960-11-14)[1][2], Գնդեվազ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, տեխնիկ-շինարար, քաղաքական գործիչ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրենը, ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1996-2002)[4]։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Եղիշեի Արսենյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 14-ին Խորհրդային Հայաստանում՝ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում։ Իր ուսումնական ուղին սկսել է գյուղի միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Կապան քաղաքի շինարարական տեխնիկումում, որը հաջողությամբ ավարտել է 1980 թվականին՝ ստանալով տեխնիկ-շինարարի մասնագիտացում։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զինվորական ծառայությունից հետո Արսենյանը շարունակել է իր ուսումնական ուղին՝ 1984թ.-ին ընդունվելով Երևանի երկամյա շինարարության տեխնիկական առաջադիմության ժողովրդական համալսարանի Արդյունաբերության և քաղաքացիական շինարարության ֆակուլտետոը՝ անցնելով դասախոսությունների լրիվ դասընթացը, և հաջողությամբ ավարտել է այն 1986-ին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականից մինչև 1984 թվականը Արսենյանը աշխատել է որպես երկաթբետոնյա կոնստրուկցիաների ինժեներ «Ջերմուկշին» տրեստի նյութամատակարարման գրասենյակում՝ այդպիսով մասնագիտանալով բետոնի և մետաղական համակարգերի շինարարության ոլորտում։ Այնուհետև Աշոտ Արսենյանի մասնագիտական ուղին շարունակվել է Սուրենավանի նավթամթերքի բազայում, որտեղ նա ստանձնել է Ջերմուկի կայանի պետի պաշտոնը և երեք տարի շարունակ իրականացրել իրեն վստահված պարտականությունները։

1988-ին Արսենյանը աշխատանքի առաջարկ է ստանում Ջերմուկի կուրորտմիավորման կողմից և անցնում աշխատանքի որպես գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996թ.-ին Աշոտ Արսենյանն ընտրվում է Ջերմուկի քաղաքապետ, և, վաստակելով քաղաքի բնակիչների համակրանքը՝ որպես քաղաքապետ, վերրընտրվում է նաև 2-րդ անգամ 1999-ին և 3-րդ անգամ 2002-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ։ 2003 թ.-ից Արսենյանը ընտրվել է նաև որպես Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով և զբաղեցրել այդ պաշտոնը նախ 2003-ից 2007, իսկ այնուհետև  վերընտրվելով՝ նաև 2007-ից 2012 թվականներին։

Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=954&lang=eng
  2. 2,0 2,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1038&lang=eng
  3. ««Չորրորդ ինքնիշխանություն». «Իգնոր»` «Քլոսին»». Hetq.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. Աշոտ Արսենյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում