Աշոտ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1950(1950-10-05)
ԾննդավայրԱբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 22, 2021(2021-03-22) (70 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ՊարգևներԴերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ
Երևանի քաղաքապետարանի մրցանակ

Աշոտ Շմավոնի Ավետիսյան (հոկտեմբերի 5, 1950(1950-10-05), Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 22, 2021(2021-03-22), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ավետիսյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում։ 1990 թվականից դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Պատմվածքներով, էսսեներով, գեղարվեստական ակնարկներով ու թարգմանություններով հանդես է եկել տարբեր թերթերում և ամսագրերում։ Պատմվածքները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել անթոլոգիաներում, թարգմանվել ռուսերեն, ուկրաիներեն[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենավորի աստղը (վեպ), Երևան (2010)։
  • Սրամիտ և միամիտ ջավախքեցիներ (մանրապատումներ), Երևան (2003)։
  • Գալուստ, Երևան (1989)։
  • Մեր Երևան (2017)։

Թարգմանություն (աշխարհաբարից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարություն, Երևան (2007)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենավորի աստղը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2011 թվական
  • «Երևան, խորհրդանիշ, սեր, ճակատագիր» էսսեի համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի մրցանակ, 2001 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշոտ Ավետիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Աշոտ Ավետիսյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]