Աշոտ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Ավանեսյան
ապրիլի 11, 1965(1965-04-11) - մայիսի 8, 1992(1992-05-08) (27 տարեկանում)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՇուշի, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Աշոտ Ավանեսի Ավանեսյան (11 ապրիլի, 1965, Ստեփանակերտ - 8 մայիսի, 1992, Շուշի), ազատամարտիկ, տանկի մեխանիկ-վարորդ։ 1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1985-1989 թթ. աշխատել է Ստեփանակերտի բնակչության կենցաղսպասարկման կոմբինատում։

Մարտական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 - 1991 թթ.՝ կամավորական պարտիզանական ջոկատի ազատամարտիկ, 1991 թվականից՝ ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանման տանկի մեխանիկ-վարորդ։ Մասնակցել է Կրկժանի, Ջամիլլուի, Խոջալուի, Ասկերանի, Աղդամի, Շուշիի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շուշիի ազատագրման ժամանակ, երբ Տ-72 տանկի անձնակազմով (հրամանատար՝ Գագիկ Ավշարյան, նշանառու՝ Շահեն. Սարգսյան) մայիսի 8-ին դեպի Շուշի տանող ճանապարհի շրջադարձերին ոչնչացրել են հակառաակորդի երկու տանկ, որից հետո հակառակորդը ռմբահարել է այն, տանկը պայթել է, անձնակազմը (բացի Գ. Ավշարյանից) զոհվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png