Աշոտ Ապրեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապրեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Շահենի Ապրեսյան
13 մարտի, 1964 - 29 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան
Զորատեսակսակրավորական գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Աշոտ Ապրեսյան (մարտի 13, 1964, Ստեփանակերտ - մարտի 29, 1993, Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ապրեսյանը ծնվել է 1964 թվականի մարտի 13-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 10 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Կալինինգրադում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Ասկերանի նավթի բազայում, այնուհետև՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ որպես պահեստապետ։ Երբ պատերազմն արդեն բացահայտ բնույթ է ստացել, կամավորագրվել է սակրավորական գումարտակին, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թվականի մարտի 29-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղի ազատագրական մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]