Աշոտ Ադամյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Ադամյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Աշոտ Ադամյան
Ծնվել է հոկտեմբերի 16, 1962(1962-10-16) (56 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություն բժիշկ, վնասվածքաբանություն և վիրաբույժ օրթոպեդ

Աշոտ Փարավոնի Ադամյան (հոկտեմբերի 16, 1962, Ստեփանակերտ), վնասվածքաբան-օրթոպեդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19871992-1998 թվականներին ծառայել է ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 1998 թվականից՝ Հանրապետական մանկական հիվանդանոցի (2001 թվականից՝ միաժամանակ ԼՂՀ առողջապահության նախարարության) գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ։

1990-1994 թվականին կամավոր մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը, հատուկ ստորաբաժանման կազմում կատարել է հետախուզական-դիվերսիոն աշխատանքներ։ Խոջալուի և Սրխավենդի ռազմական գործողությունների ժամանակ ապահովել է բուժսպասարկումը։ Կենտրոնական զինվորական և մարտական գործողությունների առաջին գծի (Զլդրան, Ավդալ-Գյուլավդու, Ֆիզուլի, Քելբաջար) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png