Աշոտ Աբրահամյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Աբրահամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1912(1912-09-17)
ԾննդավայրԵնիքենդ, Մառնեուլի շրջան
Մահացել էմարտի 26, 1995(1995-03-26) (82 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Աշոտ Մովսեսի Աբրահամյան (սեպտեմբերի 17, 1912(1912-09-17), Ենիքենդ, Մառնեուլի շրջան - մարտի 26, 1995(1995-03-26)), հայ բժիշկ, փոխգնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Վաղ զրկվելով ծնողներից՝ 14 տարեկան հասակում ստիպված բանվորություն է անում Կիրովաբադի տեքստիլ գործարանում։ Այնուհետև սովորում է Երևանի ինդուստրիալ-տեխնիկական բանֆակում, որն ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվում, 1940 թվականին ավարտում է Երևանի բժշկական ինստիտուտը և նույն թվականի սեպտեմբերին զորակոչվում է բանակ։ Չորս ամիս վերապատրաստվելուց հետո ուղարկվում է Վիլնյուս որպես 46-րդ տանկային գնդի կրտսեր բժիշկ։ Մարտնչել է Վիլնյուսի, Մինսկի, Սմոլենսկի, Վյազմայի, Գոմելի, Չեռնիգովի, Խարկովի, Պոլտավայի, Կուրսկի, Օրյոլի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման համար մարտերին։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, որից հետո նշանակվել է 16-51 հոսպիտալի պետ։ Պատերազմից հետո զինվորական ծառայությունը շարունակել է տարբեր զորամասերում։ 1967 թվականին զորացրվել է և աշխատել Երևանի 1-ին բժշկական ուսումնարանում՝ դասախոսելով վիրաբուժություն առարկան։

Պարգևատրվել է մարտական 15 շքանշանով և մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, էջ 20-22։