Աշկելոն (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Աշկելոն
Ashkelon-8999.jpg
Տեսակազգային պարկ և tell?
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
Կոորդինատներ: 31°39′50.000004099997″ հս․ լ. 34°32′44.999988100002″ ավ. ե. / 31.66388889002777773° հս․. լ. 34.54583333002777579° ավ. ե. / 31.66388889002777773; 34.54583333002777579
Աշկելոն (ազգային պարկ)ը գտնվում է Իսրայելում
Աշկելոն (ազգային պարկ)
Աշկելոն (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Աշկելոն (ազգային պարկ)

Աշկելոն ազգային պարկ (եբր.՝ גן לאומי אשקלון‎), ազգային պարկ Իսրայելում, գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Աշկելոն քաղաքից հարավ-արևմուտք:

Ազգային պարկը տեղակայված է Հին Աշլկելոնի տեղում: Այն շրջապատված է 12-րդ դարի կեսերին՝ Ֆաթիմյան խալիֆայության օրոք կառուցված պարսպով: Պարիսպն ի սկզբանե ունեցել է 2200 մետր երկարություն, 50 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Պարսպի մնացորդները ներկայում գտնվում են ազգային պարկի արևելյան և հարավային մասերում:

Այգու տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քաղաքակրթությունների հնագիտական ​​վկայություններ, որոնց ազդեցության տակ շկելոնը գտնվել է հազարամյակներով ձգված իր պատմության տարբեր դարաշրջաններում՝ ներառյալ քանանացիները, փղշտացիները, պարսիկները, փյունիկացիները, հույները, հռոմեացիները, բյուզանդացիները, մուսուլմանները, խաչակիրները:

Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին Լեդի Էսթեր Ստենհոուպն առաջին պեղումները է կատարել Պաղեստինում: Օգտագործելով միջնադարյան իտալական ձեռագիրը՝ որպես ուղեցույց՝ նա համոզել է օսմանյան իշխանություններին թույլատրել պեղումներ կատարել ոսկե մետաղադրամների մեծ գանձ որոնելու համար, որոնք ենթադրաբար թաքցվել են Աշկելոնի մզկիթի փլատակների տակ: Յաֆֆայի նահանգապետ Մուհամմադ-աղա Աբու Նաբբութին հրամայվել է ուղեկցել նրան: Պեղումների երկրորդ օրը երեք կամ չորս ոտնաչափ խորության վրա հայտնաբերվել են մզկիթի ժապավենային հիմքերը, ինչպես նաև մարմարե սյուների բեկորներ, կորնթոսյան խոյակ, կավե աման և երկու փոքր կավե գավաթներ: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքի պատմությունն ունեցել է մի քանի տարբեր փուլեր։ Ըստ երևույթին, սկզբում այն եղել է հեթանոսական տաճար, այնուհետև վերածվել է եկեղեցու, ապա՝ մզկիթի: Հիմնական գտածոն եղել է առանց գլխի հնագույն մարմարե արձանը, որն ունեցել է յոթ ֆուտ բարձրություն, և որը Ստենհոուպի հանձնարարությամբ ջարդվել է և նետվել ծովը։ 1980-ական թվականներին ենթադրվել էր, որ դա արվել է թուրքական իշխանությունների կողմից հետապնդման սպառնալիքի պատճառով[1]։

1921 թվականին Երուսաղեմի բրիտանական հնագիտության դպրոցն սկսել է պեղումներ կատարել Աշկելոնում, որոնց հիմնական նպատակը եղել են Ստենհոուպի կողմից մեկ դար առաջ հայտնաբերված օբյեկտները: Արդյունքում հայտնաբերվել են սյուների և մարմարե արձանների մնացորդներ. ամենահին գտածոները վերաբերում են Հերովդես Մեծի ժամանակաշրջանին. հավանաբար հենց այդ ժամանակ է կառուցվել բուլեվտերիայի շենքը (քաղաքային խորհրդի ժողովի վայրը)[1]։ 1985 թվականին Հարվարդի համալսարանի հնագետ Լոուրենս Ստաջերը պեղումն է կատարել է ծովային նավահանգստում: 2007 թվականից ի վեր պեղումների հիմնական ուղղվածությունները եղել են վաղ երկաթի դարաշրջանը և ուշ բրոնզե դարաշրջանը: 2007 թվականին գեոռադարի օգնությամբ հայտնաբերվել են իսլամական դաժաշրջանի ամրաշինությունների մնացորդներ և հռոմեական ֆորումի տեղում կառուցված բազիլիկ: 2009 թվականին քաղաքի միջնադարյան ամրությունները ուսումնասիրելու համար միաժամանակ օգտագործվել են գեոռադարներ և զոնդեր:

Քանանական դարպասներ

Հիմնական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քանանական դարպաս – քաղաքային դարպասներ և քանանացիների շրջանի պարսպի մնացորդներ: Շինությունը թվագրվում է մ.թ.ա. 1850-ական թվականներով: Դարպասները պատրաստված են կավե աղյուսներից և ավազաքարի տեղական տեսակից (կուրկար):
  • Հռոմեական բազիլիկ – հռոմեական ժամանակաշրջանի բազիլիկի ավերակներ (մ.թ. 2-րդ դար կամ 3-րդ դարի սկիզբ) սյունաշարի մնացորդներով և մարմարե հատակով:
  • Բյուզանդական եկեղեցի – Օրհնյալ կույս Մարիամի եկեղեցու ավերակներ (մ.թ. 5-րդ դար):
  • Ջրհորներ – այգու տարածքում կան 67 պատմական ջրհորներ, որոնց մեծ մասը վերաբերում է բյուզանդական շրջանին:
  • Միջնադարյան պարիսպ – կառուցվել է 12-րդ դարում՝ արաբական տիրապետության դարաշրջանում, քաղաքը խաչակիրներից պաշտպանելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Neil Asher Silberman. Restoring the Reputation of Lady Hester Lucy Stanhope // Biblical Archaeology Review. — Vol. 10. — № 4.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]