Աշխեն Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխեն Ներսիսյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1883(1883-09-15)
Գանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 25, 1965(1965-05-25) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1915)
Գիտական աստիճանաշխարհագրության գիտությունների թեկնածու (1947)

Աշխեն Ներսիսյան Գրիգորի (սեպտեմբերի 15, 1883(1883-09-15), Գանձակ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1965(1965-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային օդերևութաբան։ Օդերևութաբանության հիմնադիրներից ՀԽՍՀ-ում։ Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ ՀԽՍՀ-ում կազմակերպել է օդերևութաբանական ցանց։ 1919-1930 թվականներին եղել է Հայաստանի հողժողկոմատի օդերևութաբանության ցանցի վարիչ։ 1930 թվականից՝ Հիդրոօդերևութաբանական կոմիտեի նախագահի տեղակալ, 1936 թվականից՝ Հիդրոմետծառայության վարչության օդերևութաբանության բաժնի պետ։ 1924-1948 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և 1930-1965 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։

Ներսիսյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ կլիմայի առանձնահատկություններին, օդերևութաբանությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի կլիման, Երևան, 1964։
  • Климат города Еревана, Ереван, 1950.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 257 CC BY-SA icon 80x15.png