Աշխարհի սիրտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աշխարհի սիրտը
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորNatalia Mechtchaninova?

«Աշխարհի սիրտը» (ռուս.՝ «Сердце мира»), ռուս-լիտվական գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է Նատալյա Մեշչանինովան[1][2]։

2018 թվականի հունիսին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գրան պրիի ու այլ մրցանակների[3]։

Վարձույթի է հանվել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբույժ Եգորն աշխատում է որսի շների վարժեցման կայանում։ Կենդանիների աշխարհը նրա աշխարհն է, և կենդանիների հետ նա ավելի հեշտ է լեզու գտնում, քան մարդկանց հետ։ Եգորը երազում է դառնալ կայանի տիրոջ՝ Նիկոլայ Իվանովիչի ընտանիքի անդամ, և դրա համար նա պատրաստ է ամեն ինչի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեպան Դևոնին – Եգոր
  • Դմիտրի Պոդոզով – Նիկոլայ Իվանովիչ
  • Յանա Սեքստե – Դաշա
  • Վիտյա Օվոդկով – Վանյա
  • Եվգենի Սիտի
  • Եկատերինա Վասիլևա

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստացել է դրական գնահատականներ կինոքննադատների կողմից։ Megacritic կայքում այն ունի 7,7 միավոր 10 հնարավորից՝ հիմնված 15 գրախոսությունների վրա[6]։ «Коммерсантъ» թերթի գրախոսող Անդրեյ Պլախովը գրել է․ «Ֆիլմն այնպես է երևում, ասես այն կառուցված չէ դրամատուրգների կողմից, չի խաղացվել նկարահանման հրապարակում ռեժիսորի և դերասանների կողմից, այլ լիովին իմպրովիզ է և վերապրվել է, իսկ օպերատոր Եվգենի Ցվետկովի տեսախցիկը միայն արձանագրել է ապրած կյանքը»[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 – «Կինոտավր» կինոփառատոն[3]
    • Փառատոնի գրան պրի,
    • մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Ստեպան Դևոնին),
    • Կինոգետների և կինոքննադատների Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Написано Наталией Мещаниновой // ki-news.ru, 6 февраля 2018
  2. Муромец, Попович и Дурило // Российская газета, 28 декабря 2017
  3. 3,0 3,1 «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»»։ ТАСС։ 10 июня 2018։ Վերցված է 2018-06-11 
  4. Обзор изменений графика кинорелизов России за неделю с 26 февраля по 4 марта // Бюллетень кинопрокатчика, 4 марта 2018
  5. Сердце мира, 2018 // Киноафиша
  6. «Сердце мира» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2018-10-16 
  7. «Собачье сердце мира» (ռուսերեն)։ Коммерсантъ։ Վերցված է 2018-10-16