Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան (Խարկով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԽարկով
ՎայրԽարկով
ՀասցեМироносицька 81-а, Харків, 61023, Україна և ул. Мироносицкая, 81-а61023Myronosytska Street? (81-а)
Հիմնադրվել է1999
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան (ուկրաիներեն՝ Музей сексу і сексуальних культур світу), Ուկրաինայի Խարկով քաղաքի տարածքում գործող թանգարան, որը հիմնվելով աշխարհի տարբեր երկրների սեռական մշակույթների վրա, կրթական և լուսավորչական գործունեություն է ծավալում սեռական հարաբերությունների ոլորտում[1][2]։

Թանգարանը բացվել է 1999 թվականին Խարկովի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակիցների կողմից։ Ցուցահանդեսի հիմքը կազմել է պրոֆեսոր Եվգենի Կրիշտալի մասնավոր հավաքածուն։ Աշխարհի սեռական մշակույթների թանգարանը կրթական աշխատանք է տանում դեռահասների, ամուսնական զույգերի, ինչպես նաև ամուսնանալ ցանկացողների հետ[3]։

Թանգարանը բաղկացած է տասը սենյակից։ Յուրաքանչյուր սենյակ նվիրված է որոշակի երկրի՝ Հունաստանի, Հին Հռոմի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Աֆրիկայի սեռական մշակույթին։ Առանձին սենյակներ կան, նվիրված սեռական շեղումներին (սեռական զարգացման շեղումներին), ժամանակակից սեռական մշակույթին և դեռահասների սենյակ, որը պարունակում է նյութեր մարդու անատոմիայի, հոգեբանության և ֆիզիոլոգիայի և նրա սեռական վարքագծի վերաբերյալ, որտեղ անցկացվում են դեռահասների սեռական դաստիարակության վերաբերյալ դասախոսություններ[3]:.

18 տարեկանից բարձր այցելուները կարող են տեսնել Աշխարհի սեքսուալ մշակույթների թանգարանի բոլոր սրահները։ Պատանիների համար նախատեսված սրահ կարող եք այցելել 15 տարեկանից[4]։

Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարանը աշխարհի փոքրաթիվ թանգարաններից է, որն ընդգծում է տարբեր երկրների ժողովուրդների, ժամանակակից և հնագույն քաղաքակրթությունների վերաբերմունքը էրոտիկայի և սեռականության նկատմամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коваленко Н. А."Посещение музея сексуальных культур мира (Харьков)"15.03.11
  2. 2,0 2,1 Луценко А. Г., Чугунов В. В. Харьковская сексологическая школа // Мiжнародний медичний журнал. — № 3. 2004. — C. 47-48.
  3. 3,0 3,1 «Путешествуй по Украине». discover.ua (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Музей секса и сексуальных культур мира (Харьков) - это... Что такое Музей секса и сексуальных культур мира (Харьков)?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.