Աշխարհի իրավական համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ:

Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար:

Է.Գլասսոն, Ֆրանսիա (1880 թ.)` 1. Իրավական համակարգերի խումբ, որոնց վրա էական ազդեցություն է ունեցել հռոմեական իրավունքի ռեցեպցիան՝ Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Իսպանիա:

2. Իրավական համակարգերի խումբ, որոնց զարգացման մեջ հռոմեական իրավունքի ազդեցությունը չնչին է եղել, և որոնք հիմնվել են ավանդույթների և բարբարոսական իրավունքի վրա՝ Անգլիա, Սկանդինավյան երկրներ, Ռուսաստան:

3. Իրավական համակարգերի խումբ, որոնք ընդօրինակել են հռոմեական և գերմանական իրավունքի հատկանիշներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա:

Համեմատական օրենսդրության առաջին միջազգային կոնգրես, Ֆրանսիա (1900 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Անգլոամերիկյան իրավական ընտանիք,

3. Գերմանական իրավական ընտանիք,

4. Սլավոնական իրավական ընտանիք,

5. Մուսուլմանական իրավական ընտանիք:

Ա.Էսմեն, Ֆրանսիա (1905 թ.) 1. Իրավական ընտանիքների լատինական (ռոմանական) խումբ՝ Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ռումինիա, Լատինական Ամերիկայի երկրներ,

2. Իրավական ընտանիքների գերմանական խումբ՝ Գերմանիա, Սկանդինավյան երկրներ, Ավստրիա, Հունգարիա,

3. Իրավական ընտանիքների անգլոսաքսոնական խումբ՝ Անգլիա, ԱՄՆ, անգլալեզու գաղութներ,

4. Իրավական ընտանիքների սլավոնական խումբ, 5. Իրավական ընտանիքների մուսուլմանական խումբ,

6. Հռոմեական և կանոնական իրավունք:

Գ.Սոզեր-Հոլլ, Շվեյցարիա (1913 թ.) 1. Հնդեվրոպական իրավական համակարգ (ենթախմբեր՝ հնդուական, պարսկական, կելտական, հունալատինական, գերմանական, անգլոսաքսոնական և լատվիական-սլավոնական),

2. Սեմիտական իրավական ընտանիք,

3. Մոնղոլական իրավական ընտանիք,

4. Ոչ քաղաքակիրթ ազգերի իրավական համակարգ:

Համեմատական օրենսդրության ընկերություն, Ֆրանսիա (1919 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Անգլոամերիկյան իրավական ընտանիք,

3. Մուսուլմանական իրավական ընտանիք:

Դ.Վիգմոր, ԱՄՆ (1928 թ.) 1. Եգիպտական իրավական ընտանիք,

2. Միջագետքի իրավական ընտանիք,

3. Հրեական իրավական ընտանիք,

4. Չինական իրավական ընտանիք,

5. Հնդուական իրավական ընտանիք,

6. Հունական իրավական ընտանիք,

7. Հռոմեական իրավական ընտանիք,

8. Ճապոնական իրավական ընտանիք,

9. Մուսուլմանական իրավական ընտանիք,

10. Կելտական իրավական ընտանիք,

11. Սլավոնական իրավական ընտանիք,

12. Գերմանական իրավական ընտանիք,

13. Ծովային իրավական ընտանիք,

14. Եկեղեցական իրավական ընտանիք,

15. Ռոմանական իրավական ընտանիք,

16. Անգլիկական իրավական ընտանիք:

Վ.Արմինջոն, Կ.Նոլդե, Գ.Վոլֆ, Գերմանիա (1950 թ.) 1. Ֆրանսիական իրավական ընտանիք,

2. Գերմանական իրավական ընտանիք,

3. Սկանդինավյան իրավական ընտանիք,

4. Անգլիական իրավական ընտանիք,

5. Ռուսական իրավական ընտանիք,

6. Իսլամական իրավական ընտանիք,

7. Հնդկական իրավական ընտանիք:

Ռ.Դավիդ (1953 թ.) 1. Ռոմանագերմանական ընտանիք,

2. Ընդհանուր իրավունքի ընտանիք,

3. Սոցիալիստական իրավունքի ընտանիք,

4. Կրոնական և ավանդական իրավական համակարգեր (մուսուլմանական, հնդուական, հրեական իրավունք, Հեռավոր Արևելքի, Աֆրիկյան երկրների և Մադագասկարի իրավունք):

Կ.Ցվայգերտ, Հ.Կյոտց, Գերմանիա (1984 թ.) «Իրավական շրջանակներ», որոնց հիմքում դրված է «իրավական ոճ»-ը: 1. Ռոմանական,

2. Գերմանական,

3. Սկանդինավյան,

4. Ընդհանուր,

5. Սոցիալիստական,

6. Հեռավոր Արևելքի երկրների իրավունք,

7. Իսլամի իրավունք,

8. Հնդուական իրավունք:

Ա.Սաիդով, Ռուսաստան (1993 թ.) 1. Ռոմանագերմանական իրավական ընտանիք,

2. Ռոմանագերմանական ընտանիքին հարադրվող իրավական ընտանիքներ՝ − Սկանդինավյան իրավունք, − Լատինաամերիկյան իրավունք, − Ճապոնական իրավունք:

3. Անգլոամերիկյան իրավական ընտանիք՝ − Անգլիայի իրավական ընտանիք, − ԱՄՆ-ի իրավական ընտանիք:

4. Կրոնական և ավանդական իրավական ընտանիքներ՝ − Մուսուլմանական իրավունք, − Հնդուական իրավունք, − Աֆրիկայի սովորութային իրավունք, − Հեռավոր Արևելքի իրավունք:

5. Խորհրդային իրավական համակարգ՝ − Արևելյան Եվրոպայի սոցիալիստական պետությունների իրավական համակարգեր, − Ասիայի սոցիալիստական պետությունների իրավական համակարգեր, − Կուբայի իրավական համակարգ:

Կ.Օսակվե, ԱՄՆ (2000 թ.) 1. Ոչ կրոնական իրավական համակարգեր՝

− Արևմտյան իրավունք՝ ռոմանագերմանական (քաղաքակիրթ) իրավունք, անգլոամերիկյան ընդհանուր իրավունք, սկանդինավյան իրավունք: − Քվազի-արևմտյան իրավունք՝ սոցիալիստական իրավունք, որն անցում է կատարում դեպի քաղաքակիրթը: − Ոչ արևմտյան իրավունք՝ հարավ-արևելյան ասիական իրավունք, աֆրիկյան սովորութային իրավունք:

2. Կրոնական իրավունք՝ − Մուսուլմանական (իսլամական) իրավունք, − Հրեական իրավունք, − Կանոնական իրավունք (կաթոլիկ եկեղեցու իրավունք), − Հինդու (Հնդկաստանի) իրավունք:

Հաշմատուլլա Բեհրուզ, Ուկրաինա (2002 թ.) 1. Ռոմանագերմանական իրավական ընտանիք,

2. Ռոմանագերմանական ընտանիքին հարադրվող իրավական ընտանիքներ՝ − Սկանդինավյան (հյուսիսային) իրավունք, − Լատինաամերիկյան իրավունք:

3. Ընդհանուր (անգլոամերիկյան) իրավական ընտանիք՝ − Անգլիայի իրավական ընտանիք, − ԱՄՆ-ի իրավական ընտանիք:

4. Կրոնական և ավանդական իրավական ընտանիքներ՝ − Մուսուլմանական իրավական համակարգ, − Հնդուական իրավական համակարգ, − Ավանդական իրավունքի ընտանիք:

5. Հեռավոր Արևելքի իրավական ընտանիք՝ − Չինաստանի իրավական համակարգ, − Ճապոնիայի իրավական համակարգ:

6. Հետխորհրդային իրավական համակարգեր: