Աշխարհբեկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհբեկ Ղազարյան
Ծնվել էմայիսի 12, 1918(1918-05-12)
ԾննդավայրԹումանյանի շրջան
Մահացել էսեպտեմբերի 3, 1986(1986-09-03) (68 տարեկանում)
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան III աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան և Փառքի շքանշան

Աշխարհբեկ Սարգսի Ղազարյան (ծն․ մայիսի 12, 1918, գ․ Մարց - մահ. սեպտեմբերի 30, 1986[1]), սերժանտ, խորհրդային միության հերոս (27․ 2․ 1945)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։

1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ռազմաճակատ մեկնել է 1941 թվականի օգոստոսին՝ 301-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Դոնեցկի, Օդեսայի, Դնեստրի, Բենդերիի, Վարշավայի, Օդերի գետանցման և Բուլինի համար մղված մարտերին։ 1945 թվականի հունվարի 14-ին նրան հանձնարարվել է իր ջոկատով ճեղքել Վարշավայի վոյեվոդության Չերվոնկա գյուղի շրջանում ամրացած թշնամու դասավորությունը և ճանապարհ բացել գնդի համար։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Փառքի III աստիճանի, Բոգդան Խսմելնիցկու III աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20 CC-BY-SA-icon-80x15.png