Jump to content

Աշխարհագրագետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհագրագետ
Մասնագիտություն Խմբագրել Wikidata
մասնագիտություն Խմբագրել Wikidata
Ենթադասգիտնական
 earth scientist Խմբագրել Wikidata
Տվյալ գործունեության դաշտաշխարհագրություն, Geographical Analysis Խմբագրել Wikidata
ISCO-08 մասնագիտական ​​դաս2632 Խմբագրել Wikidata
ISCO-88 մասնագիտական ​​դաս2442 Խմբագրել Wikidata
Նույնանուն կատեգորիաCategory:Wikipedia categories named after geographers Խմբագրել Wikidata

Աշխարհագրագետ, ֆիզիկական գիտնական, հասարակական գիտնական կամ հումանիստ, որի ուսումնասիրության ոլորտը եղել է աշխարհագրությունը՝ Երկրի շրջակա միջավայրի և մարդկային հասարակության ուսումնասիրությունը, ներառյալ հասարակության և բնության փոխազդեցությունը։ Հունարեն «geo» նախածանցը նշանակել է «երկիր», իսկ «graphy» վերջածանցը՝ «նկարագրություն», ուստի աշխարհագրագետը եղել է այն մարդը, որն ուսումնասիրել է Երկիրը[1]։ «Geography» բառը միջին ֆրանսերեն բառ է, որն առաջին անգամ օգտագործվել է 1540 թվականին[2]։

Թեև աշխարհագրագետները պատմականորեն հայտնի են եղել որպես քարտեզներ կազմող մարդիկ, քարտեզներ կազմելն իրականում եղել է քարտեզագրության՝ աշխարհագրության մաս կազմող ոլորտի ուսումնասիրության առարկան: Աշխարհագրագետները ոչ միայն ուսումնասիրել են շրջակա միջավայրի կամ մարդկային հասարակության մանրամասները, այլև ուսումնասիրել են այս երկուսի միջև փոխադարձ կապը: Օրինակ՝ նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է շրջակա միջավայրը նպաստել մարդկային հասարակությանը և ինչպես է մարդկային հասարակությունը ազդել բնական միջավայրի վրա[3]։

Մասնավորապես, ֆիզիկական աշխարհագրագետներն ուսումնասիրել են շրջակա միջավայրը, մինչդեռ հասարակական աշխարհագրագետներն ուսումնասիրել են մարդկային հասարակությունն ու մշակույթը: Որոշ աշխարհագրագետներ հանդիսացել են ԱՏՀ-ի (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) մասնագետներ և հաճախ աշխատանքի են անցել տեղական, նահանգային ու դաշնային պետական մարմիններում, ինչպես նաև մասնավոր հատվածում՝ բնապահպանական և ինժեներական ընկերություններում[4]:

Յան Վերմեերի «Աշխարհագրագետը» և «Աստղագետը» նկարները երկուսն էլ համարվել են 1668-1969 թվականներին դրանց ստեղծման ժամանակ Եվրոպայում գիտական հետազոտության աճող ազդեցությունն ու հեղինակության բարձրացումը ներկայացնող գործեր։

Աշխարհագրության ուսումնասիրության ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհագրության ստորաբաժանումը եղել է մարտահրավերային, քանի որ այս գիտակարգը եղել է լայնածավալ, միջճյուղային, հնագույն և տարբեր մշակույթների կողմից տարբեր ձևերով է ընկալվել։ Այդպիսի փորձերը դարեր առաջ են սկսվել և ներառել են «աշխարհագրության չորս ավանդույթները» և կիրառական «ճյուղերը»[5][6][7]։

Աշխարհագրության չորս ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին «Journal of Geography» ամսագրում Ուիլյամ Դ. Փաթիսոնն իր «Աշխարհագրության չորս ավանդույթները» վերնագրով հոդվածում առաջարկել է աշխարհագրության չորս տեսակ[5][8]։ Այդ ավանդույթներն են՝

  • տարածական կամ տեղադրական աշխարհագրություն[5][8]
  • տարածքային ուսումնասիրություն կամ տարածաշրջանային աշխարհագրություն[5][8]
  • Մարդ-միջավայր փոխազդեցության աշխարհագրություն (սկզբնապես անվանվել է «մարդ-երկիր ավանդույթ»)[5][8]
  • Երկրագիտության աշխարհագրություն[5][8]

Աշխարհագրության ճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կյանքի ապահովման համակարգերի հանրագիտարանը» աշխարհագրությունը բաժանել է ուսումնասիրության երեք հիմնական ոլորտների, որոնք այնուհետև հետագայում ենթաբաժանվել են[6][7]։ Դրանք են՝

Աշխարհագրության հինգ թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային աշխարհագրական կազմակերպությունն աշխարհագրագետների համար առանձնացրել է հինգ հիմնական և լայն թեմաներ․

Նշանավոր աշխարհագրագետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերհարդ Մերկատոր
  • Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ (1769–1859 թվականներ), հրատարակել է «Cosmos»-ը և հիմնադրել է կենսաաշխարհագրության ենթաճյուղը։
  • Արնոլդ Հենրի Գույոն (1807–1884) ուսումնասիրել է սառցադաշտերի կառուցվածքը և խորացրել է սառցադաշտերի շարժման, հատկապես արագ սառցահոսքի վերաբերյալ գիտելիքները։
  • Կառլ Օ. Զաուերը (1889–1975), մշակութային աշխարհագրագետ։
  • Կարլ Ռիտտեր (1779–1859), զբաղեցրել է Բեռլինի համալսարանի աշխարհագրության առաջին ամբիոնը։
  • Դեյվիդ Հարվին, մարքսիստ աշխարհագրագետ, տարածական ու քաղաքային աշխարհագրության վերաբերյալ տեսությունների հեղինակ, ով արժանացել է Վոտրեն Լյուդի մրցանակին։
  • Դորին Մասսին,գլոբալացման տարածքների ու վայրերի և դրանց բազմազանության հետազոտող-գիտնական. արժանացել է Վոտրեն Լյուդի մրցանակին։
  • Էլեն Չերչիլ Սեմփլ(1863–1932), Ամերիկյան աշխարհագրագետների ասոցիացիայի առաջին կին նախագահ։
  • Յովան Ցվիյիչ, սերբ աշխարհագրագետ, երկրաբան, սոցիոլոգ և մարդաշխարհագրագետ, հիմնադրել է կարստային գեոմորֆոլոգիան։
  • Էրատոսթենես, հաշվարկել է Երկրի չափը։
  • Կլավդիոս Պտղոմեոս(մ.թ.ա. մոտ 100 – մոտ 170), հունական և հռոմեական գիտելիքները հավաքել ու կազմել է «Աշխարհագրություն» (Geographia) գրքում։
  • Հելֆորդ Մաքինդեր, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և քաղաքական գիտությունների դպրոցի, աշխարհագրական ասոցիացիայի համահիմնադիր։

Հաստատություններ և հասարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամերիկյան աշխարհագրագետների ասոցիացիա [12]
  • Ամերիկյան աշխարհագրական ընկերություն[13]
  • Հյուսիսային Ամերիկայի քարտեզագրական տեղեկատվական ընկերություն
  • Անտոն Մելիքի անվան աշխարհագրական ինստիտուտ (Սլովենիա)
  • Գամմա Թետա Ուփսիլոն (միջազգային)
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ինստիտուտ (Պակիստան)
  • Միջազգային աշխարհագրական միություն
  • Կարաչիի աշխարհագրական ընկերություն (Պակիստան)
  • Ազգային աշխարհագրական ընկերություն (ԱՄՆ)[14]
  • Թագավորական Կանադական աշխարհագրական ընկերություն
  • Դանիական թագավորական աշխարհագրական ընկերություն
  • Թագավորական աշխարհագրական ընկերություն (Մեծ Բրիտանիա)[15]
  • Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arrowsmith, Aaron (1832). «Chapter II: The World». A Grammar of Modern Geography. King's College School. էջեր 20–21. Արխիվացված օրիգինալից 4 October 2021-ին. Վերցված է 4 October 2021-ին.
  2. «geography (n.)» (Web article). Online Etymology Dictionary. Douglas Harper. n.d. Արխիվացված օրիգինալից 1 August 2017-ին. Վերցված է 10 October 2018-ին.
  3. Pedley, Mary Sponberg; Edney, Matthew H., eds. (2020). The History of Cartography, Volume 4: Cartography in the European Enlightenment. University of Chicago Press. էջեր 557–558. ISBN 9780226339221. Արխիվացված օրիգինալից 4 October 2021-ին. Վերցված է 4 October 2021-ին.
  4. «Geographers: Occupational Outlook Handbook: U.S. Bureau of Labor Statistics». www.bls.gov. Վերցված է 2021-10-06-ին.
  5. 1 2 3 4 5 6 Pattison, William (1964). «The Four Traditions of Geography». Journal of Geography. 63 (5): 211–216. Bibcode:1964JGeog..63..211P. doi:10.1080/00221346408985265. Վերցված է 27 August 2022-ին.
  6. 1 2 Sala, Maria (2009). Geography Volume I. Oxford, United Kingdom: EOLSS UNESCO. ISBN 978-1-84826-960-6.
  7. 1 2 Sala, Maria (2009). Geography – Vol. I: Geography (PDF). EOLSS UNESCO. Վերցված է 30 December 2022-ին.
  8. 1 2 3 4 5 Murphy, Alexander (27 June 2014). «Geography's Crosscutting Themes: Golden Anniversary Reflections on "The Four Traditions of Geography"». Journal of Geography. 113 (5): 181–188. Bibcode:2014JGeog.113..181M. doi:10.1080/00221341.2014.918639. S2CID 143168559.
  9. Nel, Etienne (2010-11-23). «The dictionary of human geography, 5th edition - Edited by Derek Gregory, Ron Johnston, Geraldine Pratt, Michael J. Watts and Sarah Whatmore». New Zealand Geographer. 66 (3): 234–236. Bibcode:2010NZGeo..66..234N. doi:10.1111/j.1745-7939.2010.01189_4.x. ISSN 0028-8144.
  10. Marsh, William M. (2013). Physical geography: great systems and global environments. Martin M. Kaufman. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-76428-5. OCLC 797965742.
  11. «Geography Education @». Nationalgeographic.com. 24 October 2008. Արխիվացված է օրիգինալից 7 February 2010-ին. Վերցված է 16 July 2013-ին.
  12. Freeman, T. W.; James, Preston E.; Martin, Geoffrey J. (July 1980). «The Association of American Geographers: The First Seventy-Five Years 1904-1979». The Geographical Journal. 146 (2): 298. Bibcode:1980GeogJ.146..298F. doi:10.2307/632894. ISSN 0016-7398. JSTOR 632894.
  13. «AGS History». 2009-02-26. Արխիվացված է օրիգինալից 26 February 2009-ին. Վերցված է 2021-10-11-ին.
  14. «National Geographic Society». U.S. Department of State. Վերցված է 2021-10-11-ին.
  15. «Royal Geographical Society - Royal Geographical Society (with IBG)». www.rgs.org. Վերցված է 2021-10-11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]