Jump to content

Աշխատանքային հարցազրույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատանքային հարցազրույց
Ենթակատեգորիազրույց, հարցազրույց Խմբագրել Wikidata
Մասն էաշխատակազմի ընտրություն, աշխատանքի որոնում Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաթափուր աշխատատեղերի տեղադրում, աշխատանքային պայմանագիր Խմբագրել Wikidata
Մասնակիցգործատու, հավակնորդ, recruiter Խմբագրել Wikidata
Ով է կիրառումգործատու, recruiter Խմբագրել Wikidata

Աշխատանքային հարցազրույց, հանդիպում հնարավոր գործատուի կամ նրա ներկայացուցչի հետ՝ աշխատանքի ընդունվելու ժամանակ: Հարցազրույցի նպատակը դեմառդեմ ծանոթանալն է, հասկանալ, թե որքանով են գործատուն և աշխատանքի թեկնածուն համընկնում միմյանց, ինչպես նաև քննարկել համագործակցության մանրամասները: Հարցազրույցի ընթացքում գործատուն հարցեր է տալիս, որոնք վերաբերում են թեկնածուի կրթությանը, փորձին, ձեռք բերված հմտություններին և գիտելիքներին: Նաև հնարավոր են անձնական բնույթի հարցեր, ինչպես օրինակ՝ նպատակներ, կյանքի ձգտումներ, ինչին է թեկնածուն ցանկանում հասնել և ինչ ծրագրեր ունի։

Խոշոր ընկերություններում հաճախ անցկացվում են հարցազրույցի մի քանի մակարդակներ՝ ռեկրուտերի, անվտանգության ծառայության, հոգեբանի, բաժնի պետի և բարձրագույն ղեկավարության հետ։

Աշխատանքի ընդունման ժամանակ թեկնածուին հաճախ առաջարկում են անցնել թեստեր կամ նմանատիպ փորձություններ։ Թեստերը կարող են լինել թե՛ հոգեբանական, թե՛ մասնագիտական։ Աշխատակիցը կարող է հրաժարվել թեստից, սակայն նման իրավիճակում նրա աշխատանքի ընդունվելու հնարավորությունները զգալիորեն նվազում են[1]։

Որոշ պաշտոնների համար անցկացվում է սթրեսային հարցազրույց[2]։

Հարցազրույցի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոնտակտի հաստատում։ Հարցազրույց վարողի խնդիրն է ստեղծել լավ տպավորություն ընկերության մասին և թույլ տալ, որ թեկնածուն թուլանա։
  2. Կարճ (5-20 րոպե) զրույց ընկերության մասին։
  3. Հարցազրույցի հիմնական փուլը՝ թեկնածուն պատասխանում է հարցերին և կատարում մի շարք իրավիճակային խնդիրներ։
  4. Թեկնածուին տրվում է հնարավորություն՝ հարցազրուցավարին տալու իրեն հետաքրքրող հարցերը։
  5. Թափուր պաշտոնի PR (այս փուլը կարող է բացակայել, եթե թեկնածուն ընկերության համար հետաքրքրություն չի ներկայացնում)։
  6. Հետագա համագործակցության ալգորիթմի քննարկում[3]։

Հարցազրույցի տիպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակային հարցազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակային հարցազրույցի կամ case-հարցազրույցի ժամանակ թեկնածուին առաջարկվում է պատմել, թե ինչպես կվարվի այն իրավիճակում, որը ներկայացնում է հարցազրուցավարը։ Կախված նպատակներից՝ առաջարկվող իրավիճակները կարելի է բաժանել մի քանի խմբերի:

  • Կոնկրետ հմտությունների ստուգում: Թեկնածուին առաջարկվում է, օրինակ, ներկայացնել գործողությունների ալգորիթմը, մասնակցել դերային խաղին՝ ցուցադրելով այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալ պաշտոնի համար և դրսևորվում են շփման ընթացքում, ինչպես նաև կատարել գրավոր կամ տեխնիկական առաջադրանք։
  • Սթրեսակայունության, ճկունության, կրեատիվության ստուգում:
  • Թեկնածուի մոտիվացիայի և արժեքների ստուգում[4]:

Հարցաթերթիկի անալոգը, որն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են աշխատանքային փորձը, կրթությունը, հոբբիները, ընտանեկան հանգամանքները, պլանները:

Կոմպետենցիաների վրա հիմնված հարցազրույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածուի պրոֆեսիոնալիզմի և անձնական հատկանիշների վերլուծություն և գնահատում, ինչպես նաև դրանց համապատասխանությունը տվյալ պաշտոնին։ Վերլուծվում է ոչ միայն արդյունքը, այլև դրա հասնելու եղանակները։ Նման հարցազրույցը հնարավորություն է տալիս բացահայտել և գնահատել, մասնավորապես, այնպիսի կարողություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հաղորդակցման հմտությունները, նախաձեռնողականությունը, արդյունքի վրա կենտրոնացումը, ճկունությունը, թիմում աշխատելու կարողությունը, որոշումներ կայացնելու ունակությունը և այլն։ Որպես կանոն՝ հարցազրույցը վարում է երկու-երեք հոգուց կազմված խումբ։ Որոշումը կայացվում է քննարկումից հետո։

Ազատ հարցազրույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմիր ինձ քո մասին» ոճի հարցազրույց. թույլ է տալիս, ի թիվս այլ բաների, գնահատել ինքնաներկայացման հմտությունները: Կարող է ժամանակատար լինել և պահանջում է լավ հարցազրուցավարի նախապատրաստում:

Սթրեսային հարցազրույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ տեսակի հարցազրույցը տարբերվում է սովորականից նրանով, որ HR մենեջերը դիտավորյալ փորձում է ստեղծել կոնֆլիկտ, սադրելով թեկնածուին, որպեսզի տեսնի, թե ինչպես նա կդրսևորի իրեն սթրեսային իրավիճակում։ Սա արդյունավետ է, եթե ապագա աշխատանքի համար պահանջվում է բարձր սթրեսակայունություն։ Հարցազրույցի ընթացքում թեկնածուին կարող են խնդրել արագ պատասխանել հարցերին, տալ սադրիչ հարցեր և այլն։ Նման հարցազրույց անցկացնելու համար անհրաժեշտ է փորձառու հարցազրուցավար[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Тестирование при приеме на работу». Արխիվացված է օրիգինալից 2011-07-17-ին. Վերցված է 2011-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Стрессовое интервью: под дых с благими целями». Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին. Վերցված է 2008-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Иванова, Светлана, 2011
  4. Светлана Иванова, 2013
  5. Баскина, Татьяна, 2014

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Татьяна Баскина Техники успешного рекрутмента. — М.: Альпина Паблишер, 2014. — 288 с. — ISBN 978-5-9614-4540-4
  • Светлана Иванова Искусство подбора персонала: Как оценить человека за час. — М.: «Альпина Паблишер», 2011. — 269 с. — ISBN 978-5-9614-1678-7
  • Светлана Иванова Как найти своих людей. Искусство подбора и оценки персонала для руководителя. — М.: Альпина Паблишер, 2013. — 174 с. — ISBN 978-5-9614-2240-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատանքային հարցազրույց» հոդվածին։