Աշիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Աշիկ Մանուկյան
Ծնվել է հոկտեմբերի 10, 1903(1903-10-10)
Մահացել է հունվարի 10, 1977(1977-01-10) (73 տարեկանում)
Ազգություն հայ
Գիտական աստիճան տնտեսագիտության դոկտոր (1963) և պրոֆեսոր (1966)
Մասնագիտություն տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Աշիկ Մանուկյան (հոկտեմբերի 10, 1903-հունվարի 10, 1977), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա)։ 1930-1935 թվականներին Ամերիկա-խորհրդային բաժնետիրական ընկերության (Ամտորգ) տնտեսական վարչության պետ Նյու Յորքում։ 1935 թվականից ԽՍՀՄ արտաքին առևտրի մենաշնորհի ինստիտուտի տնօրեն։ 1939-1941 թվականներին և 1947-1956 թվականներին գիտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ դասախոսել Արտաքին առևտրի ինստիտուտում և Արտաքին առևտրի ակադեմիայում։ 1956 թվականից ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի սեկտորի վարիչ։ Եղել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու բանակցությունների տնտեսական փորձագետ ու խորհրդական, ԽՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի գիտահետազոտական ինստիտուտի, ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպիչներից։ Գիտական աշխատությունները (թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով) վերաբերում են համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի պրոբլեմների ուսումնասիրությանը։

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253 CC-BY-SA-icon-80x15.png