Աշիլ Վալանսիեն
| Աշիլ Վալանսիեն ֆրանսերեն՝ Achille Valenciennes | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 9, 1794[1][2][3][…] |
| Ծննդավայր | former 9th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
| Մահացել է | ապրիլի 13, 1865[1][3][4][…] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կենդանաբան, Ձկնաբան, չարորաբան, թռչնաբան, հերպեսաբան, parasitologist և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Բնական պատմության ազգային թանգարան |
| Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Academy of Agriculture of France?, Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն, Société française de photographie? և Société nivernaise des lettres, sciences et arts? |
Աշիլ Վալանսիեն (ֆրանսերեն՝ Achille Valenciennes; 1794 – 1865), ֆրանսիացի կենդանաբան, ձկնաբան և մալակոլոգ[5]։ Համարվում է Հայկական լեռնաշխարհում տարածված ընձառյուծի միակ ենթատեսակի՝ կովկասյան ընձառյուծի առաջին ուսումնասիրողը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1794 թվականին Փարիզում՝ Բնության պատմության ազգային թանգարանում, որտեղ իր հայրը աշխատում էր որպես գիտական ասիստենտ և ապրում ընտանիքի հետ։
Դեռ դպրոցական հասակում Աշիլն ի հայտ է բերել մաթեմատիկայի հակումներ և պատրաստվել ուսումնառությանը Պոլիտեխնիկական դպրոցում։ Այսուհանդերձ, հոր վաղաժամ մահից հետո ստիպված է եղել թողնել ուսումը և սկսել աշխատել՝ ընտանիքի՝ մոր և չորս քույրերի հոգածության համար[6]։
Դեռ 18 տարին չլրացած՝ Վալանսիենն արդեն աշխատում էր թանգարանում որպես պատրաստուկագործ։ Նրա հիմնական պարտականությունն էր կաթնասունների և թռչունների պատրաստուկների ուսումնասիրությունը։ Երիտասարդի տարիքում իր բացառիկ ունակությունների շնորհիվ նրան շուտով վստահվեցին ավելի բարդ պարտականություններ։ Սկզբում աշխատել է Էտյեն Ժոֆրուա Սեն-Իլերի (1772–1844), ապա՝ 1814 թվականից՝ Ժան-Բատիստ Լամարկի (1744–1829) հետ՝ որպես վերջիններիս օգնական՝ մասնակցելով անողնաշարավորների և զոոֆիտների դասակարգմանը։ Նրա աշխատանքին ուշադրություն է դարձրել Ժորժ Կյուվիեն (1769–1832), և հետագայում Վալանսիենը սկսել է աշխատել նաև նրա համար։
1827 թվականին Վալանսիենն սկսել է սեփական հետազոտությունները ձկների վերաբերյալ։ Ճանապարհորդել է Անգլիա, Նիդերլանդներ և Գերմանիա՝ ուսումնասիրելու այդ վայրերի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող ձկների նմուշները։ Մի քանի տարի անց դարձել է մալակոլոգիայի դասախոս Բնության պատմության թանգարանում։
1828-1848 թվականներին Վալանսիենը Ժորժ Կյուվիեի հետ միասին աշխատել է 22 հատորից բաղկացած «Histoire naturelle des poissons» («Ձկների բնական պատմություն») բազմահատորյակի վրա։ Այդ աշխատանքը նա ավարտել է Կյուվիեի մահից հետո՝ 1832 թվականին։ Աշխատության մեջ ներկայացված էր 4055 ձկնատեսակներ, որոնցից 2311-ը գիտական նորույթ էին հանդիսանում ժամանակահատվածի ձկնաբանության համար։
Վալանսիենը հրատարակել է մի շարք աշխատանքներ մալակոլոգիայի բնագավառում, այդ թվում՝ կակղամորթների նկարագրություններ, որոնք հավաքվել էին ամբողջ աշխարհից՝ «Վեներա» ֆրեգատի գիտական արշավախմբի կողմից 1836–1839 թվականներին Աբել Օբեր դյու Պետիթ-Տուարի հրամանատարությամբ[7]։
1832 թվականին Վալանսիենը, Անրի Մարի Բլենվիլի փոխարեն, ստանձնել է Փարիզի թանգարանի անողնաշարավորների, կակղամորթների և զոոֆիտների ամբիոնի ղեկավարումը։
1844 թվականին դարձել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։
Վալանսիենին նվիրված կենդանական տաքսոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Acropora valenciennesi, Milne Edwards & Haime (1860)
- Ophiacantha valenciennesi, Lyman (1879)
- Glossodoris valenciennesi, Cantraine (1835)
- Hypselodoris valenciennesi, Cantraine (1841)
- Lithuaria valenciennesi, d’Hondt (1984)
- Montastrea valenciennesi, Milne Edwards & Haime (1848)
- Symphyllia valenciennesi, Milne Edwards & Haime (1849)
- Oculina valenciennesi, Milne Edwards & Haime (1850)
- Callionymus valenciennei, Temminck & Schlegel (1845)[8]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամները XVIII–XXI դդ.: Երկրաբանական և լեռնային գիտություններ» / Գլխ. խմբագիր՝ Ի. Գ. Մալախովա, Մոսկվա, ՌԴ ԳԱՑ, 2012, – 504 էջ։ ISBN 978-5-904509-08-8 (էլեկտրոնային տարբերակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 Amigo J. Sciences de la vie et la terre — Publications de l'olivier, 2017. — Vol. 3. — 915 p. — ISBN 978-2-908866-50-6
- ↑ GeneaStar
- ↑ Jean-Jacques Amigo, "Valenciennes (Achille)", in *Nouveau Dictionnaire de biographies roussillonnaises*, vol. 3 Sciences de la Vie et de la Terre, Perpignan, Publications de l’olivier, 2017, 915 էջ. (ISBN 9782908866506)
- ↑ Éditions Larousse. «Achille Valenciennes - LAROUSSE». www.larousse.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Du Petit-Thouars, Abel: Rapports sur les travaux scientifiques exécutés pendant le voyage de la frégate La Vénus Paris: A. Pihan de la Forest, Imp. de la cour de Cassation. Rue des Noyuers 37. Nd. (1840)
- ↑ «Biographical Etymology of Marine Organism Names. V & W». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
