Jump to content

Աշեր Էնջել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշեր Էնջել
Ծնվել էսեպտեմբերի 6, 2002(2002-09-06) (23 տարեկան)
ԾննդավայրՖինիքս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասան
asherangel.com

Աշեր Էնջել (անգլ.՝ Asher Angel, սեպտեմբերի 6, 2002(2002-09-06), Ֆինիքս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ Հայտնի է Ջոնա Բեքի դերով Disney Channel«Էնդի Մաք» հեռուստասերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջելը ծնվել է Արիզոնա նահանգի Պարադայզ Վելի փոքրիկ քաղաքում, հրեաների ընտանիքում։ Նրա ծնողներին են Ջոդի և Քոքո Էնջելները։ Նա ընտանիքում ամենամեծ երեխան է և ունի իրենից փոքր քույր և եղբայր։ Էնջելը հինգ տարեկանից հետաքրքրված է եղել դերասանությամբ։ Նրա մայրը խոստացել է նրան տանել Լոս Անջելես, եթե նա նկարահանվի 30 շոուներում[2]։

Աշերը նաև երաժիշտ է և կիթառ է նվագում[3]։

Էնջելը նկարահանվել է շատ պիեսներում Սքոթսդեյլի թատրոնում, որոնցից են «Փոքրիկ ջրահարսը», «Մերի Փոփինսը», «Դեպի անտառը» և այլն։

Էնջելի մայրը պկատարում է իր խոստումը և նրան տանում է Լոս Անջելես լսումներին մասնակցելու, և նա ընտրվում է «Էնդի Բեք» ֆիլմում Ջոնա Բեքի դերը տանելու համար։ Աշերի ամբողջ ընտանիքը տեղափոխվում է Յուտա, որպեսզի նա կարողանա մասնակցել նկարահանումներին[2]։

Նա մարմնավորելու է Բիլի Բատսոնին DC-ի ընդլայնված տիեզերքի «Շազամ» ֆիլմում[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
էնջելը 2018 թվականին
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2008ՋոլինJoleneԲրեդ Կրտեսեր (5 տարեկան)Ֆիլմ
2016Նիքի, Ռիքի, Դիքի և ԴոնNicky, Ricky, Dicky & DawnՋասպերԷպիզոդ․ «Ballet and the Beasts»
2016Հանցագործ մտքեր։ Սահմաններից դուրսCriminal Minds: Beyond BordersՌայան ՎոլֆԷպիզոդ․ «De Los Inocentes»
2017Էնդի ՄեքAndi MackՋոն ԲեքՀիմնական դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Disney Channel - Andi Mack - Show Bios (Asher Angel)». Disney ABC Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. 1 2 «Asher Angel: Following His Dream from Desert Stages to Disney». AZ Jewish Life. 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Exclusive: Everything You've Ever Wanted to Know About Asher Dov Angel». J-14. 2017 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Asher Angel to Play Billy Batson in DC's 'Shazam!'». Variety. 2017 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշեր Էնջել» հոդվածին։