Աշերմանի համախտանիշ
| Աշերմանի համախտանիշ | |
|---|---|
ՈՒՁՀ-ներարգանդային կպումներ | |
| Տեսակ | հիվանդության կարգ |
| Բժշկական մասնագիտություն | գինեկոլոգիա |
| ՀՄԴ-9 | 621.5 |
| ՀՄԴ-10 | N85.6 |
Աշերմանի համախտանիշ (անգլ.՝ Asherman's syndrome), ձեռքբերովի ախտաբանական վիճակ, որն առաջանում է, երբ արգանդի խոռոչում կամ արգանդի վզիկում ձևավորվում է սպիական հյուսվածք (կպումներ)։[1] Այն բնութագրվում է արգանդի խոռոչում տարբեր աստիճանի սպիական հյուսվածքի առաջացմամբ, որի հետևանքով շատ դեպքերում արգանդի առաջային և հետին պատերը կպչում են իրար։ Աշերմանի համախտանիշը կարող է առաջացնել դաշտանային խանգարումներ, անպտղություն և ընկերքի զարգացման խանգարումներ։ Չնայած ներարգանդային կպումների առաջին դեպքը հրապարակվել է 1894 թվականին Հենրիխ Ֆրիչի կողմից, միայն 54 տարի անց Ջոզեֆ Աշերմանի կողմից լիարժեք նկարագրվեց Աշերմանի համախտանիշը։[2] Այս վիճակը և դրա հետ կապված ախտահարումները նկարագրելու համար օգտագործվել են մի շարք այլ տերմիններ, այդ թվում՝ արգանդի կամ արգանդի պարանոցի ատրեզիա(բնածին բացակայություն), տրավմատիկ արգանդային ապաճ, սկլերոզացնող էնդոմետրիում և էնդոմետրիալ սկլերոզ։[3]
Աշերմանի համախտանիշը չունի մեկ պատճառ։ Ռիսկի գործոնները կարող են ներառել միոմէկտոմիան, կեսարյան հատումը, վարակները, տարիքը, սեռական տուբերկուլոզը և ճարպակալումը։[4] Աշերմանի համախտանիշի նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը ուսումնասիրվում է։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ծանր կոնքային վարակը, անկախ վիրահատական միջամտությունից, կարող է առաջացնել Աշերմանի համախտանիշ։ Աշերմանի համախտանիշը կարող է զարգանալ նույնիսկ այն դեպքում, երբ կինը չի ունեցել որևէ արգանդային վիրահատություն, վնասվածք կամ հղիություն։ Թեև Հյուսիսային Ամերիկայում և եվրոպական երկրներում սեռական տուբերկուլոզը հազվադեպ է հանդիպում, այն Աշերմանի համախտանիշի պատճառ է հանդիսանում այլ երկրներում, ինչպիսիսն է Հնդկաստանը։[5]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1894 թվականին Հենրիխ Ֆրիչի կողմից[6], իսկ 1948 թվականին այն ավելի մանրամասն նկարագրվել է գինեկոլոգ Ջոզեֆ Աշերմանի (1889-1968)[7] կողմից։[8]
Այն հայտնի է նաև Ֆրիչի համախտանիշ կամ Ֆրիչ-Աշերմանի համախտանիշ։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն հաճախ բնութագրվում է դաշտանային արյան հոսքի և արյունահոսության տևողության կրճատմամբ (դաշտանային արյունահոսության բացակայություն, օլիգոմենորեա(դաշտանային ցիկլերի միջև ընդմիջումն ավելի քան 40 օրվա է ) կամ հազվադեպ դաշտանային արյունահոսություն) և անպտղությամբ։ Դաշտանային ֆունկցիայի խանգարումները հաճախ, բայց ոչ միշտ կապված են հիվանդության ծանրության հետ․ միայն արգանդի պարանոցով կամ արգանդի ստորին հատվածով սահմանափակված կպումները կարող են խոչընդոտել դաշտանը։ Երբեմն զգացվում է ցավ դաշտանի և ձվազատման ժամանակ, որը կարող է պայմանավորված լինել խցանումներով։ Հաղորդվել է, որ Աշերմանի համախտանիշի դեպքերի 88%-ը պայմանավորված է վերջերս հղիություն տարած արգանդի լայնացմամբ ու քերումով՝ չզարգացող հղիությունից, թերի վիժումից կամ ծննդաբերությունից հետո, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման ժամանակ՝ պահպանված բեղմնավորման արգասիքների հեռացման նպատակով։[9]
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգանդի խոռոչը պատված է էնդոմետրիումով։ Այն կազմված է 2 շերտից՝ ֆունկցիոնալ շերտ (արգանդի խոռոչին հարակից), որը անջատվում է դաշտանի ժամանակ և հիմային(բազալ) շերտից (միոմետրիումին հարակից), որն անհրաժեշտ է ֆունկցիոնալ շերտի վերականգնման համար։ Հիմային շերտի վնասումը, որը սովորաբար տեղի է ունենում արգանդի քերման հետևանքով՝ վիժումից, ծննդաբերությունից կամ հղիության արհեստական ընդհատումից հետո, կարող է հանգեցնել ներարգանդային սպիների զարգացման, որոնք առաջացնում են կպումներ՝ տարբեր աստիճանով փակելով արգանդի խոռոչը։ Ծայրահեղ դեպքերում, ամբողջ արգանդի խոռոչը կարող է սպիանալ և խցանվել(փակվել)։ Նույնիսկ համեմատաբար քիչ սպիական փոփոխությունների դեպքում էնդոմետրիումը (արգանդի լորձաթաղանթը) կարող է չարձագանքել էստրոգենին:
Աշերմանի համախտանիշը հավասարապես հանդիպում է բոլոր ռասաների և տարիքի կանանց շրջանում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրա զարգացման համար չկա գենետիկական նախատրամադրվածություն:[10] Աշերմանի համախտանիշը կարող է առաջանալ կոնքի խոռոչի այլ վիրահատությունների հետևանքով, ներառյալ՝ կեսարյան հատումը,[10][11] ֆիբրոմաների հեռացումը (միոմեկտոմիա),[12] ինչպես նաև այլ պատճառներից, դրանք են՝ ներարգանդային պարույրները, կոնքի ճառագայթումը, շիստոսոմոզը[13] և սեռական օրգանների տուբերկուլյոզը:[14] Սեռական տուբերկուլյոզի հետևանքով առաջացած քրոնիկական էնդոմետրիտը զարգացող երկրներում ներարգանդային կպումների ծանր ձևերի առաջացման հիմնական պատճառն է, որը հաճախ հանգեցնում է արգանդի խոռոչի տարածուն սերտաճման, ինչը դժվար է ենթարկվում բուժման։[15]
Աշերմանի համախտանիշի արհեստական ձևը կարող է առաջանալ վիրահատական ճանապարհով՝ էնդոմետրիումի աբլացիայի ժամանակ, այն կանանց մոտ, որոնք ունեն առատ արգանդային արյունահոսություն՝ որպես հիստերէկտոմիայի(արգանդի հեռացման) այլընտրանք։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ նշաններ են ամենորեան կամ հիպոմենորեան(դաշտանային արյուն՝ 50մլ-ից քիչ), որոնք առաջացել են հղիությունից հետո իրականացրած արգանդի քերումից։ Հիստերոսկոպիան համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ։[16] Սոնոհիստերոգրաֆիայով կամ հիստերոսալպինգոգրաֆիայով հնարավոր է հայտնաբերել սպիական փոփոխությունների տարածվածությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը Աշերմանի համախտանիշի ախտորոշման համար այնքան էլ հուսալի մեթոդ չէ։ Հորմոնային հետազոտությունները ցույց են տալիս նորմալ մակարդակներ, որոնք համապատասխանում են վերարտադրողական ֆունկցիային։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր դասակարգման համակարգեր են մշակվել Աշերմանի համախտանիշը նկարագրելու համար, որոնցից որոշները հաշվի են առնում ֆունկցիոնալ էնդոմետրիումի հաստությունը, դաշտանային ցիկլը, մանկաբարձական պատմությունը(անամնեզը) և այլ գործոններ, որոնք ունեն կարևոր նշանակություն հիվանդության կանխատեսման համար։ Արգանդի վիզուալիզացիայի(տեսանելիության) գործիքային մեթոդների ներդրումը թույլ տվեց մշակել դասակարգման համակարգեր, որոնք հաշվի են առնում արգանդի խոռոչում կպումների տեղակայումն ու ծանրության աստիճանը։ Սա կարևոր է այն պատճառով, որ թեթև դեպքերը, երբ կպումները սահմանափակված են միայն արգանդի վզիկով, նույնպես կարող են ուղեկցվել ամենորեայով (դաշտանի բացակայությամբ) և անպտղությամբ։ Սա փաստում է, որ միայն ախտանիշները պարտադիր չէ, որ արտացոլեն հիվանդության ծանրության աստիճանը։ Այլ պացիենտներ կարող են չունենալ կպումներ, սակայն տառապել ամենորեայով (դաշտանի բացակայությամբ) և անպտղությամբ՝ պայմանավորված էնդոմետրիումի սկլերոտիկ և ապաճական(ատրոֆիկ) փոփոխություններով։ Վերջինս ունի ամենավատ կանխատեսումը։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013թ վերանայման արդյունքում պարզվեց, որ չկան ուսումնասիրություններ, որոնք կփաստեն ներարգանդային կպումների և վիժումից հետո երկարաժամկետ վերարտադրողական ելքերի միջև կապի մասին, միևնույն ժամանակ, հղիության նմանատիպ արդյունքներ են արձանագրվել վիրահատական միջամտությունից (օրինակ՝ արգանդի պարանոցի դիլատացիա և արգանդի քերում), դեղորայքային բուժումից կամ կոնսերվատիվ բուժումից (այսինքն՝ սպասողական մարտավարություն) հետո։ Գոյություն ունի կապ արգանդի վիրահատական միջամտության և արգանդի խոռոչում կպումների(ադհեզիաների) առաջացման միջև, ինչպես նաև կպումների և հղիության ելքերի(արդյունքների) միջև, սակայն դեռևս չկան հստակ ապացույցներ հղիության անբարենպաստ ելքերի կանխարգելման որևէ մեթոդի վերաբերյալ։[17]
Տեսականորեն, վերջերս հղիացած արգանդը հորմոնների ազդեցության տակ առանձնահատուկ փափուկ է և, հետևաբար, հեշտությամբ վնասվող։ Դիլատացիան և կյուրետաժը (ներառյալ՝ արգանդի պարանոցի լայնացումը և քերումը, արգանդի պարանոցի լայնացումը և էվակուացիան/վակուում-կյուրետաժը, ինչպես նաև ձեռքի վակուումային ասպիրացիան) կույր, ինվազիվ (ներթափանցող) միջամտություն է, ինչը դժվարացնում է էնդոմետրիումի վնասումից խուսափելը։ Ընկերքի մնացորդների կամ բեղմնավորման արգասիքների հեռացման համար գոյություն ունեն արգանդի քերմանը փոխարինող դեղորայքային այլընտրանքներ՝ միզոպրոստոլի և միֆեպրիստոնի կիրառումը։ Ուսումնասիրություննը ցույց են տալիս, որ այս նվազ ինվազիվ և ավելի էժան մեթոդը արդյունավետ, անվտանգ և ընդունելի այլընտրանք է վիրահատական բուժմանը կանանց մեծամասնության համար։[18][19] Դեռևս 1993 թվականին առաջարկվել է տեսակետ այն մասին, որ արգանդի խոռոչում կպումների հաճախականությունը կարող է ավելի ցածր լինել արգանդի դեղորայքային էվակուացիայից (դատարկումից) հետո (օրինակ՝ միզոպրոստոլի կիրառմամբ), ինչը թույլ է տալիս խուսափել արգանդի ներխոռոչային որևէ գործիքային միջամտությունից։ Առայժմ մեկ հետազոտություն հաստատում է այս առաջարկը՝ ցույց տալով, որ այն կանանց շրջանում, որոնք չզարգացող հղիության պատճառով բուժվել են միզոպրոստոլով, ներարգանդային կպումներ չեն առաջացել, մինչդեռ արգանդի քերման ենթարկվածների 7,7%-ի մոտ դրանք զարգացել են։[20][21] Միզոպրոստոլի առավելությունն այն է, որ այն կարող է օգտագործվել արգանդի դատարկման համար ոչ միայն վիժումից հետո, այլ նաև ծննդաբերությունից հետո՝ ընկերքի մնացորդների կամ արյունահոսության դեպքում։
Որպես այլընտրանք, արգանդի պարանոցի լայնացումը և արգանդի քերումը կարող են իրականացվել ուլտրաձայնային հսկողության ներքո,ոչ թե որպես կույր միջամտություն։ Սա վիրաբույժին հնարավորություն կտա դադարեցնել լորձաթաղանթի քերումը այն պահին, երբ ամբողջ մնացորդային հյուսվածքը հեռացված կլինի,այդպիսով խուսափելով վնասումից։
Հղիության վաղ շրջանում իրականացվող մշտադիտարկումը (մոնիթորինգը)՝ վիժումը հայտնաբերելու նպատակով, կարող է կանխել Աշերմանի համախտանիշի առաջացումը կամ դրա կրկնությունը, քանի որ որքան երկար է պտղի մահվանից մինչև արգանդի քերում ընկած ժամանակահատվածը, այնքան մեծ է կպումների առաջացման հավանականությունը։[21] Հետևաբար, պտղի մահվանից անմիջապես հետո իրականացվող դատարկումը (էվակուացիան) կարող է կանխել արգանդի խոռոչում կպումների առաջացումը։ Հիստերոսկոպիկ վիրահատության կիրառումը արգանդի քերման փոխարեն՝ ընկերքի կամ բեղմնավորման արգասիքների մնացորդները հեռացնելու նպատակով, մեկ այլ այլընտրանք է, որը տեսականորեն կարող է բարելավել հետագա հղիությունների ելքերը, թեև այն կարող է նվազ արդյունավետ լինել հյուսվածքային մնացորդների մեծ քանակության դեպքում։ Բացի այդ, հիստերոսկոպիան լայնորեն կամ կանոնավոր կերպով կիրառվող մեթոդ չէ և պահանջում է համապատասխան մասնագիտական հմտություններ։[փա՞ստ]
Չկան տվյալներ, որոնք կհաստատեն, որ վակոումային ասպիրացիան ավելի հազվադեպ է առաջացնում Աշերմանի համախտանիշ, քան սուր քերումը։ Վերջերս հրապարակված հոդվածը նկարագրում է երեք դեպք, որոնք հանգեցրել են ներարգանդային կպումների առաջացման ձեռքով վակուումային ասպիրացիայից հետո։[22]
Արգանդի խոռոչում կպումներ ձևավորվում են նաև հիստերոսկոպիկ վիրահատություններից հետո, ինչպիսիք են միոմէկտոմիան, պոլիպեկտոմիան կամ արգանդի միջնապատի հեռացումը։[23][24] Մեխանիկական արգելքները, ինչպիսիք են ներարգանդային կպչունության արգելքը (Womed Leaf)[25] կամ հիալուրոնաթթվի գելերը, կարող են օգտագործվել արգանդիխոռոչում կպումների առաջացումը կանխելու համար՝ ինչպես կպումներ առաջացնող միջամտություններից հետո, այնպես էլ արգանդի խոռոչի քերումից հետո։[26][27][28][29]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղաբերությունը երբեմն կարող է վերականգնվել կպումների հեռացման դեպքում՝ կախված նախնական վնասվածքի ծանրությունից և պացիենտի անհատական այլ գործոններից: Վիրահատական հիստերոսկոպիան օգտագործվում է արգանդի խոռոչի տեսողական զննման համար՝ կպումների հատման (ադհեզիոլիզի) ժամանակ։ Այնուամենայնիվ, հիստերոսկոպիան դեռևս չի դարձել առօրյա (ռուտին) գինեկոլոգիական հետազոտություն, և ԱՄՆ-ի գինեկոլոգների միայն 15%-ն է իրականացնում ամբուլատոր հիստերոսկոպիա։[30] Կպումների հատումը կարող է լինել տեխնիկապես բարդ և պետք է իրականացվի մեծ զգուշությամբ, որպեսզի չառաջանան նոր սպիներ և վիճակն էլ ավելի չվատթարանա: Ավելի ծանր դեպքերում, որպեսզի չառաջանա արգանդի թափածակում, որպես պաշտպանիչ միջոց հիստերոսկոպիայի հետ համատեղ, կիրառվում է օժանդակ մեթոդ՝ լապարոսկոպիան։ Կպումները անջատելու համար սովորաբար օգտագործվում են միկրոմկրատներ: Էլեկտրակոագուլյացիայի կիրառումը խորհուրդ չի տրվում:[31]
Քանի որ արգանդի ներխոռոչային կպումները հաճախ կրկնվում են վիրահատությունից հետո, մշակվել են մեթոդներ՝ կպումների կրկնման ռիսկը կանխելու համար։ Կպումների կրկնվելը կանխելու մեթոդները ներառում են մեխանիկական արգելքների կիրառումը (Ֆոլեյի կաթետեր, ֆիզիոլոգիական լուծույթով լցված ներարգանդային բալոնային ստենտներ),[32] գելային արգելքները (Սեպրաֆիլմ, Սպրայգել, հիալուրոնաթթվի հիմքով գել՝ Հիալոբարիեր) և մեխանիկական արգելք-թաղանթները (Womed Leaf)[25], սրանց նպատակն է լավացման ընթացքում արգանդի հանդիպակաց պատերը միմյանցից հեռու պահել՝ այդպիսով կանխելով կպումների վերաձևավորումը։[27][33][34] Կպումների վերաձևավորումը կանխելու տարածված դեղաբանական մեթոդ է հաջորդական հորմոնալ թերապիան՝ էստրոգենով, որին հաջորդում է պրոգեստինը՝ էնդոմետրիումի աճը խթանելու և հանդիպակաց պատերի սերտաճումը կանխելու նպատակով։[35] Այնուամենայնիվ, դեռևս չեն անցկացվել պատահականացված վերահսկվող փորձարկումներ, որոնք կհամեմատեն հետվիրահատական կպումների վերաառաջացումը հորմոնալ բուժմամբ և առանց դրա, ինչպես նաև հայտնի չէ էստրոգենային թերապիայի իդեալական դեղաչափը կամ տևողությունը։ Վերջերս իրականացված մետա-վերլուծությունը համեմատել է հետվիրահատական կանխարգելիչ արգելքների կիրառման տարբեր ռազմավարություններ և եզրակացրել, որ չկա որևէ մեկ գերակա (լավագույն) բուժում։[36] Ավելին, ախտորոշման ծանրության աստիճանը և արդյունքները գնահատվում են տարբեր չափանիշներով (օրինակ՝ դաշտանային ցիկլի բնույթը, կպումների կրկնման հաճախականությունը, բեղմնավորման հաճախականությունը և կենդանածնության ցուցանիշը)։ Անհրաժեշտ են ավելի շատ համեմատելի հետազոտություններ, որոնցում վերարտադրողական ելքերը կկարողանան վերլուծվել համակարգված կերպով։ Այնուամենայնիվ, վերջին պատահականացված վերահսկվող փորձարկումը, որը հրապարակվել է 2024 թվականի հուլիսին, ցույց է տվել կլինիկական զգալի բարելավում Աշերմանի համախտանիշ ունեցող այն պացիենտների խմբում, որոնք ստացել են Womed Leaf մեխանիկական արգելք-թաղանթը՝ ի տարբերություն ստուգիչ խմբի, որտեղ կպումների կանխարգելման որևէ միջոց չի կիրառվել։[37]
Հետագա ստուգիչ հետազոտությունները (հիստերոսապլինգոգրաֆիա, հիստերոսկոպիա կամ սոնոհիստերոգրաֆիա) անհրաժեշտ են համոզվելու համար, որ կպումները չեն կրկնվել։ Արգանդի նորմալ խոռոչը վերականգնելու համար կարող է անհրաժեշտ լինել կրկնակի վիրահատություն։[38] Ըստ 61 պացիենտների շրջանում անցկացված վերջին հետազոտության՝ կպումների կրկնվելու ընդհանուր հաճախականությունը կազմել է 27,9%: Միջին և ծանր դեպքերում այն հասնում է մինչև 76%:[16][37][39]
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կպումների տարածվածության աստիճանը վճռորոշ նշանակություն ունի: Թեթև և միջին ծանրության կպումները սովորաբար հնարավոր է հաջողությամբ բուժել: Արգանդի խոռոչի կամ արգանդափողերի բացվածքների զգալի սերտաճումը, ինչպես նաև էնդոմետրիումի կամ միոմետրիումի խորը վնասվածքները կարող են պահանջել մի քանի վիրահատական միջամտություն և/կամ հորմոնային բուժում, կամ նույնիսկ լինել անուղղելի: Եթե արգանդի խոռոչն ազատ է կպումներից, սակայն արգանդափողերի բացվածքները մնում են սերտաճած, ապա արտամարմնային բեղմնավորումը մնում է որպես այլընտրանքային տարբերակ։ Եթե արգանդը ենթարկվել է անդարձելի փոփոխությունների, ապա փոխնակ մայրությունը կամ որդեգրումը կարող են լինել միակ տարբերակները։
Կախված ծանրության աստիճանից՝ Աշերմանի համախտանիշը կարող է հանգեցնել անպտղության, կրկնվող վիժումների, կուտակված արյան պատճառով առաջացող ցավերի և հետագա մանկաբարձական բարդությունների։[16] Բուժման բացակայության դեպքում կպումների հետևանքով առաջացած դաշտանային արյան հոսքի խցանումը որոշ դեպքերում կարող է հանգեցնել էնդոմետրիոզի զարգացման։[3][40]
Այն բուժառուները, որոնք հղիացել են ներարգանդային կպումների բուժումից հետո, կարող են ունենալ ընկերքի ոչ նորմալ տեղակայման բարձր ռիսկ, ներառյալ՝ ընկերքի սերտաճումը[41]: Այս դեպքում ընկերքը ներաճում է արգանդի պատի մեջ ավելի խորը՝ առաջացնելով բարդություններ ընկերքի անջատման ժամանակ ծննդաբերությունից հետո։ Վաղաժամ ծննդաբերությունը,[35] հղիության կորուստը երկրորդ եռամսյակում[42] և արգանդի պատռվածքը[43] նույնպես նկարագրված բարդություններ են։ Նրանց մոտ կարող է զարգանալ նաև արգանդի վզիկի անբավարարություն, երբ վզիկն այլևս չի կարողանում դիմանալ պտղի աճող քաշին և ճնշման[42] հետևանքով պտղապարկը պատռվում է՝ հանգեցնելով վաղաժամ ծննդաբերության։ Սերկլաժը արգանդի վզիկի վիրահատական կար է, որն անհրաժեշտության դեպքում օգնում է ամրացնել և պահել արգանդի վզիկը։
Ըստ զեկույցների՝ հղիության և կենդանածնության ցուցանիշները կապված են կպումների նախնական ծանրության աստիճանի հետ. թեթև, միջին և ծանր կպումների բուժումից հետո հղիություն է գրանցվել համապատասխանաբար 93, 78 և 57% դեպքերում, որոնք հանգեցրել են համապատասխանաբար 81, 66 և 32% կենդանածնության ցուցանիշների:[16] Ըստ մեկ այլ հետազոտության կպումների հատումից հետո հղիության ընդհանուր ցուցանիշը կազմել է 60%, իսկ կենդանածնության ցուցանիշը՝ 38,9%:[44]
Մեկ այլ գործոն է նաև տարիքը, որն ազդում է Աշերմանի համախտանիշի բուժումից հետո պտղաբերության արդյունքների վրա։ Մինչև 35 տարեկան կանանց շրջանում, որոնք բուժվել են ծանր աստիճանի կպումներից հետո, հղիության հաճախականությունը կազմել է 66.6%, մինչդեռ 35 տարեկանից բարձր կանանց շրջանում՝ 23.5%։[41]
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ զեկույցների՝ Աշերմանի համախտանիշի հանդիպման հաճախականությունը կազմում է 25%՝ ծննդաբերությունից 1–4 շաբաթ անց կատարված արգանդի խոռոչի քերման դեպքում,[11][40][45] մինչև 30,9%՝ չզարգացող հղիության պատճառով կատարված քերումների դեպքում և 6,4%՝ թերի վիժումների պատճառով կատարված քերումների դեպքում։[46] Մեկ այլ հետազոտության համաձայն՝ այն պացիենտների 40%-ի շրջանում, որոնք ենթարկվել են կրկնակի քերման՝ չզարգացող հղիությունից հետո մնացած պտղաձվի տարրերի կամ ընկերքի մնացորդների պատճառով, զարգացել է Աշերմանի համախտանիշ։[47]
Չզարգացող հղիության դեպքում պտղի մահվան և արգանդի խոռոչի քերման միջև ընկած ժամանակահատվածը կարող է մեծացնել կպումների առաջացման հավանականությունը՝ մնացորդային հյուսվածքների ֆիբրոբլաստիկ ակտիվության պատճառով։[10][48]
Աշերմանի համախտանիշի զարգացման ռիսկը մեծանում է նաև միջամտությունների քանակին զուգահեռ. ըստ կատարված հետազոտության՝ ռիսկը գնահատվում է 16%՝ մեկ քերման դեպքում և 32%՝ երեք կամ ավելի քերումների դեպքում։[21] Սակայն, հաճախ հենց մեկանգամյա քերումն է ընկած լինում այս հիվանդության հիմքում:
Ընդհանուր բնակչության շրջանում ԱՀ-ի տարածվածությունը գնահատելու փորձերի ժամանակ այն հայտնաբերվել է հիստերոսալպինգոգրաֆիա[49] անցած կանանց 1,5%-ի մոտ, և կրկնվող վիժումներ ունեցող կանանց 5-ից 39%-ի մոտ։[50][51][52]
Վիժումից հետո կատարված գիտական ամփոփիչ վերլուծությունը գնահատել է Աշերմանի համախտանիշի տարածվածությունը մոտավորապես 20% (95% վստահության միջակայքը՝ 13%-ից 28%)։[17]
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smikle C, Yarrarapu SC, Khetarpal S (2018). «Asherman Syndrome». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 28846336.
- ↑ Conforti A, Alviggi C, Mollo A, De Placido G, Magos A (2013 թ․ դեկտեմբեր). «The management of Asherman syndrome: a review of literature». Reproductive Biology and Endocrinology. 11: 118. doi:10.1186/1477-7827-11-118. PMC 3880005. PMID 24373209.
- 1 2 Palter SF (2005). «High Rates of Endometriosis in Patients With Intrauterine Synechiae (Asherman's Syndrome)». Fertility and Sterility. 86 (Suppl 1): S471. doi:10.1016/j.fertnstert.2005.07.1239.
- ↑ «Asherman syndrome». MedlinePlus Medical Encyclopedia. National Library of Medicine, National Institutes of Health, U.S. Department of Health and Human Services.
- ↑ Sharma JB, Roy KK, Pushparaj M, Gupta N, Jain SK, Malhotra N, Mittal S (2008 թ․ հունվար). «Genital tuberculosis: an important cause of Asherman's syndrome in India». Archives of Gynecology and Obstetrics. 277 (1): 37–41. doi:10.1007/s00404-007-0419-0. PMID 17653564. S2CID 23594142.
- ↑ Fritsch H (1894). «Ein Fall von volligem Schwaund der Gebormutterhohle nach Auskratzung» [A case of complete disappearance of the uterine cavity after extraction]. Zentralblatt für Gynäkologie (German). 18: 1337–42.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Adhesions & Asherman's Syndrome». BritishFibroidTrust.
- ↑ Asherman JG (1950 թ․ դեկտեմբեր). «Traumatic intra-uterine adhesions». The Journal of Obstetrics and Gynaecology of the British Empire. 57 (6): 892–896. doi:10.1111/j.1471-0528.1950.tb06053.x. PMID 14804168. S2CID 72393995.
- ↑ Schorge J, Schaffer J, Halvorson L, Hoffman B, Bradshaw K, Cunningham F (2008). Williams Gynecology. New York: McGraw-Hill Medical. ISBN 978-0-07-147257-9.[Հղում աղբյուրներին]
- 1 2 3 Schenker JG, Margalioth EJ (1982 թ․ մայիս). «Intrauterine adhesions: an updated appraisal». Fertility and Sterility. 37 (5): 593–610. doi:10.1016/S0015-0282(16)46268-0. PMID 6281085.
- 1 2 Rochet Y, Dargent D, Bremond A, Priou G, Rudigoz RC (1979). «[The obstetrical future of women who have been operated on for uterine synechiae. 107 cases operated on (author's transl)]» [The obstetrical future of women who have been operated on for uterine synechiae. 107 cases operated on]. Journal de Gynécologie, Obstétrique et Biologie de la Reproduction (ֆրանսերեն). 8 (8): 723–726. PMID 553931.
- ↑ Taskin O, Sadik S, Onoglu A, Gokdeniz R, Erturan E, Burak F, Wheeler JM (2000 թ․ օգոստոս). «Role of endometrial suppression on the frequency of intrauterine adhesions after resectoscopic surgery». The Journal of the American Association of Gynecologic Laparoscopists. 7 (3): 351–354. doi:10.1016/S1074-3804(05)60478-1. PMID 10924629.
- ↑ Krolikowski A, Janowski K, Larsen JV (1995 թ․ մայիս). «Asherman syndrome caused by schistosomiasis». Obstetrics and Gynecology. 85 (5 Pt 2): 898–899. doi:10.1016/0029-7844(94)00371-J. PMID 7724154. S2CID 24103799.
- ↑ Netter AP, Musset R, Lambert A, Salomon Y (1956 թ․ փետրվար). «Traumatic uterine synechiae: a common cause of menstrual insufficiency, sterility, and abortion». American Journal of Obstetrics and Gynecology. 71 (2): 368–375. doi:10.1016/S0002-9378(16)37600-1. PMID 13283012.
- ↑ Bukulmez O, Yarali H, Gurgan T (1999 թ․ օգոստոս). «Total corporal synechiae due to tuberculosis carry a very poor prognosis following hysteroscopic synechialysis». Human Reproduction. 14 (8): 1960–1961. doi:10.1093/humrep/14.8.1960. PMID 10438408.
- 1 2 3 4 Valle RF, Sciarra JJ (1988 թ․ հունիս). «Intrauterine adhesions: hysteroscopic diagnosis, classification, treatment, and reproductive outcome». American Journal of Obstetrics and Gynecology. 158 (6 Pt 1): 1459–1470. doi:10.1016/0002-9378(88)90382-1. PMID 3381869.
- 1 2 Hooker AB, Lemmers M, Thurkow AL, Heymans MW, Opmeer BC, Brölmann HA, և այլք: (2013). «Systematic review and meta-analysis of intrauterine adhesions after miscarriage: prevalence, risk factors and long-term reproductive outcome». Human Reproduction Update. 20 (2): 262–278. doi:10.1093/humupd/dmt045. PMID 24082042.
- ↑ Zhang J, Gilles JM, Barnhart K, Creinin MD, Westhoff C, Frederick MM (2005 թ․ օգոստոս). «A comparison of medical management with misoprostol and surgical management for early pregnancy failure». The New England Journal of Medicine. 353 (8): 761–769. doi:10.1056/NEJMoa044064. PMID 16120856.
- ↑ Weeks A, Alia G, Blum J, Winikoff B, Ekwaru P, Durocher J, Mirembe F (2005 թ․ սեպտեմբեր). «A randomized trial of misoprostol compared with manual vacuum aspiration for incomplete abortion». Obstetrics and Gynecology. 106 (3): 540–547. doi:10.1097/01.AOG.0000173799.82687.dc. PMID 16135584. S2CID 30899930.
- ↑ Tam WH, Lau WC, Cheung LP, Yuen PM, Chung TK (2002 թ․ մայիս). «Intrauterine adhesions after conservative and surgical management of spontaneous abortion». The Journal of the American Association of Gynecologic Laparoscopists. 9 (2): 182–185. doi:10.1016/S1074-3804(05)60129-6. PMID 11960045.
- 1 2 3 Friedler S, Margalioth EJ, Kafka I, Yaffe H (1993 թ․ մարտ). «Incidence of post-abortion intra-uterine adhesions evaluated by hysteroscopy--a prospective study». Human Reproduction. 8 (3): 442–444. doi:10.1093/oxfordjournals.humrep.a138068. PMID 8473464.
- ↑ Dalton VK, Saunders NA, Harris LH, Williams JA, Lebovic DI (2006 թ․ հունիս). «Intrauterine adhesions after manual vacuum aspiration for early pregnancy failure». Fertility and Sterility. 85 (6): 1823.e1–1823.e3. doi:10.1016/j.fertnstert.2005.11.065. PMID 16674955.
- ↑ Gambadauro P, Gudmundsson J, Torrejón R (2012). «Intrauterine Adhesions following Conservative Treatment of Uterine Fibroids». Obstetrics and Gynecology International. 2012 853269. doi:10.1155/2012/853269. PMC 3236427. PMID 22190959.
- ↑ Sebbag L, Even M, Fay S, Naoura I, Revaux A, Carbonnel M, և այլք: (2019-08-16). «Early Second-Look Hysteroscopy: Prevention and Treatment of Intrauterine Post-surgical Adhesions». Frontiers in Surgery. 6 50. doi:10.3389/fsurg.2019.00050. PMC 6706867. PMID 31475154.
- 1 2 «How to treat intrauterine adhesions». How to treat intrauterine adhesions (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-14-ին. Վերցված է 2022-01-14-ին.
- ↑ Weyers S, Capmas P, Huberlant S, Dijkstra JR, Hooker AB, Hamerlynck T, և այլք: (2022 թ․ հունվար). «Safety and Efficacy of a Novel Barrier Film to Prevent Intrauterine Adhesion Formation after Hysteroscopic Myomectomy: The PREG1 Clinical Trial». Journal of Minimally Invasive Gynecology (English). 29 (1): 151–157. doi:10.1016/j.jmig.2021.07.017. PMID 34343712. S2CID 236914407.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 Guida M, Acunzo G, Di Spiezio Sardo A, Bifulco G, Piccoli R, Pellicano M, և այլք: (2004 թ․ հունիս). «Effectiveness of auto-crosslinked hyaluronic acid gel in the prevention of intrauterine adhesions after hysteroscopic surgery: a prospective, randomized, controlled study». Human Reproduction. 19 (6): 1461–1464. doi:10.1093/humrep/deh238. PMID 15105384.
- ↑ Huang CY, Chang WH, Cheng M, Huang HY, Horng HC, Chen YJ, և այլք: (2020 թ․ մայիս). «Crosslinked Hyaluronic Acid Gels for the Prevention of Intrauterine Adhesions after a Hysteroscopic Myomectomy in Women with Submucosal Myomas: A Prospective, Randomized, Controlled Trial». Life. 10 (5): 67. Bibcode:2020Life...10...67H. doi:10.3390/life10050067. PMC 7280993. PMID 32429137.
- ↑ Hooker AB, de Leeuw R, van de Ven PM, Bakkum EA, Thurkow AL, Vogel NE, և այլք: (2017 թ․ մայիս). «Prevalence of intrauterine adhesions after the application of hyaluronic acid gel after dilatation and curettage in women with at least one previous curettage: short-term outcomes of a multicenter, prospective randomized controlled trial». Fertility and Sterility. 107 (5): 1223–1231.e3. doi:10.1016/j.fertnstert.2017.02.113. PMID 28390688.
- ↑ Isaacson K (2002 թ․ օգոստոս). «Office hysteroscopy: a valuable but under-utilized technique». Current Opinion in Obstetrics & Gynecology. 14 (4): 381–385. doi:10.1097/00001703-200208000-00004. PMID 12151827. S2CID 23079118.
- ↑ Kodaman PH, Arici A (2007 թ․ հունիս). «Intra-uterine adhesions and fertility outcome: how to optimize success?». Current Opinion in Obstetrics & Gynecology. 19 (3): 207–214. doi:10.1097/GCO.0b013e32814a6473. PMID 17495635. S2CID 3082867.
- ↑ «Balloon Uterine Stents». Cook Medical. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
- ↑ Tsapanos VS, Stathopoulou LP, Papathanassopoulou VS, Tzingounis VA (2002). «The role of Seprafilm bioresorbable membrane in the prevention and therapy of endometrial synechiae». Journal of Biomedical Materials Research. 63 (1): 10–14. doi:10.1002/jbm.10040. PMID 11787023.
- ↑ Abbott J, Thomson A, Vancaillie T (2004 թ․ սեպտեմբեր). «SprayGel following surgery for Asherman's syndrome may improve pregnancy outcome». Journal of Obstetrics and Gynaecology. 24 (6): 710–711. doi:10.1080/01443610400008206. PMID 16147625. S2CID 13606977.
- 1 2 Roge P, D'Ercole C, Cravello L, Boubli L, Blanc B (1996 թ․ ապրիլ). «Hysteroscopic management of uterine synechiae: a series of 102 observations». European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology. 65 (2): 189–193. doi:10.1016/0301-2115(95)02342-9. PMID 8730623.
- ↑ Vitale SG, Riemma G, Carugno J, Perez-Medina T, Alonso Pacheco L, Haimovich S, և այլք: (2021 թ․ սեպտեմբեր). «Postsurgical barrier strategies to avoid the recurrence of intrauterine adhesion formation after hysteroscopic adhesiolysis: a network meta-analysis of randomized controlled trials». American Journal of Obstetrics and Gynecology (English). 226 (4): 487–498.e8. doi:10.1016/j.ajog.2021.09.015. PMID 34555319. S2CID 237615592.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 Fernandez, Hervé; Miquel, Laura; Sroussi, Jérémy; Weyers, Steven; Munmany, Meritxell; Luo, Xiping; Kovar, Petr; Wang, Yue; Zizolfi, Brunella; Surbone, Anna; Delporte, Victoire; Moratalla, Enrique; Sauvan, Marine; Perrini, Gaetano; Sui, Long (2024 թ․ դեկտեմբեր). «Effectiveness of degradable polymer film in the management of severe or moderate intrauterine adhesions (PREG-2): a randomized, double-blind, multicenter, stratified, superiority trial». Fertility and Sterility. 122 (6): 1124–1133. doi:10.1016/j.fertnstert.2024.07.020. ISSN 0015-0282. PMID 39048019.
{{cite journal}}: Check|pmid=value (օգնություն) - ↑ Fernandez, Hervé; Peyrelevade, Sarah; Legendre, Guillaume; Faivre, Erika; Deffieux, Xavier; Nazac, André (2012 թ․ հոկտեմբեր). «Total adhesions treated by hysteroscopy: must we stop at two procedures?». Fertility and Sterility. 98 (4): 980–985. doi:10.1016/j.fertnstert.2012.06.032. ISSN 0015-0282.
- ↑ Yu D, Li TC, Xia E, Huang X, Liu Y, Peng X (2008 թ․ մարտ). «Factors affecting reproductive outcome of hysteroscopic adhesiolysis for Asherman's syndrome». Fertility and Sterility. 89 (3): 715–722. doi:10.1016/j.fertnstert.2007.03.070. PMID 17681324.
- 1 2 Buttram VC, Turati G (1977). «Uterine synechiae: variations in severity and some conditions which may be conducive to severe adhesions». International Journal of Fertility. 22 (2): 98–103. PMID 20418.
- 1 2 Fernandez H, Al-Najjar F, Chauveaud-Lambling A, Frydman R, Gervaise A (2006). «Fertility after treatment of Asherman's syndrome stage 3 and 4». Journal of Minimally Invasive Gynecology. 13 (5): 398–402. doi:10.1016/j.jmig.2006.04.013. PMID 16962521.
- 1 2 Capella-Allouc S, Morsad F, Rongières-Bertrand C, Taylor S, Fernandez H (1999 թ․ մայիս). «Hysteroscopic treatment of severe Asherman's syndrome and subsequent fertility». Human Reproduction. 14 (5): 1230–1233. doi:10.1093/humrep/14.5.1230. PMID 10325268.
- ↑ Deaton JL, Maier D, Andreoli J (1989 թ․ մայիս). «Spontaneous uterine rupture during pregnancy after treatment of Asherman's syndrome». American Journal of Obstetrics and Gynecology. 160 (5 Pt 1): 1053–1054. doi:10.1016/0002-9378(89)90159-2. PMID 2729381.
- ↑ Siegler AM, Valle RF (1988 թ․ նոյեմբեր). «Therapeutic hysteroscopic procedures». Fertility and Sterility. 50 (5): 685–701. doi:10.1016/S0015-0282(16)60300-X. PMID 3053254.
- ↑ Parent B, Barbot J, Dubuisson JB (1988). «Synéchies utérines» [Management of Uterine synechiae]. Encyclopédie Medico-Chirurgicale, Gynécologie (ֆրանսերեն). 140A (Suppl): 10–12.
- ↑ Adoni A, Palti Z, Milwidsky A, Dolberg M (1982). «The incidence of intrauterine adhesions following spontaneous abortion». International Journal of Fertility. 27 (2): 117–118. PMID 6126446.
- ↑ Westendorp IC, Ankum WM, Mol BW, Vonk J (1998 թ․ դեկտեմբեր). «Prevalence of Asherman's syndrome after secondary removal of placental remnants or a repeat curettage for incomplete abortion». Human Reproduction. 13 (12): 3347–3350. doi:10.1093/humrep/13.12.3347. hdl:1765/8991. PMID 9886512.
- ↑ Fedele L, Bianchi S, Frontino G (2006 թ․ դեկտեմբեր). «Septums and synechiae: approaches to surgical correction». Clinical Obstetrics and Gynecology. 49 (4): 767–788. doi:10.1097/01.grf.0000211948.36465.a6. PMID 17082672. S2CID 34164893.
- ↑ Dmowski WP, Greenblatt RB (1969 թ․ օգոստոս). «Asherman's syndrome and risk of placenta accreta». Obstetrics and Gynecology. 34 (2): 288–299. PMID 5816312.
- ↑ Rabau E, David A (1963 թ․ նոյեմբեր). «Intrauterine Adhesions: Etiology, Prevention, and Treatment». Obstetrics and Gynecology. 22: 626–629. PMID 14082285.
- ↑ Toaff R (1966). «[Some remarks on post-traumatic uterine adhesions]». Revue Française de Gynécologie et d'Obstétrique. 61 (7): 550–552. PMID 5940506.
- ↑ Ventolini G, Zhang M, Gruber J (2004 թ․ դեկտեմբեր). «Hysteroscopy in the evaluation of patients with recurrent pregnancy loss: a cohort study in a primary care population». Surgical Endoscopy. 18 (12): 1782–1784. doi:10.1007/s00464-003-8258-y. PMID 15809790. S2CID 20984257.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աշերմանի համախտանիշ կատեգորիայում։ |
- «The secret syndrome leaving women infertile». Daily Mirror. UK. 2010 թ․ ապրիլի 29. Sophie Blake talks about being diagnosed with Asherman's syndrome.
- Bruton C (2007 թ․ դեկտեմբերի 10). «The hidden threat to fertility». Times Online. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 27-ին.
- Perloe M (2001 թ․ հուլիսի 20) [17 August 1998]. «Asherman's Syndrome Overview». iVillage. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 25-ին.
- «How Asherman's syndrome causes infertility or miscarriages». Blog: Asherman's Syndrome Watch. 2010 թ․ փետրվարի 19. (awareness, education, prevention)
- «What are intrauterine adhesions?». How to treat intrauterine adhesions. womedtech.com.
| Դասակարգում | |
|---|---|
| Արտաքին աղբյուրներ |