Ան սյուր Լես
' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 50°07′30″ հս․ լ. 5°11′22″ ավ. ե.HGЯO |
Ան սյուր Լես (ֆր.՝ Grottes de Han-sur-Lesse կամ ֆր.՝ Grottes de Han)՝ բնական ծագում ունեցող քարանձավ, Բելգիայի զբոսաշրջային կարևորագույն օբյեկտներից մեկը[1][2], ուր տարեկան այցելում է կես միլիոնից ավելի մարդ։ Գտնվում է Նամյուր պրովինցիայի Ան սյուր Լես գյուղի մերձակայքում։
Հակիրճ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարանձավն առաջացել է հիմնականում կրաքարե կազմություն ունեցող բլրի ստորոտով հոսող Լաս գետի (Մաասի վտակներից է) ջրերի ազդեցությամբ կրաքարային ապարների կարստային լուծման հետևանքով։ Գետը ուղիղ գծով ավելի քան մեկ կիլոմետր հոսում է այդ կրաքարային բլրի երկայնքով։ Քարանձավի ներսում մշտապես առկա է խոնավության բարձր մակարդակ, տարվա բոլոր եղանակներին պահպանվում է նույն՝ 13 աստիճան ջերմությունը։ Այնտեղ մուտք գործել հնարավոր է միայն հին, զբոսաշրջային, հատուկ տրամվայով, որն իր ուղերթը մեկարկում է գյուղի կենտրոնից և անցնում շուրջ երկու կիլոմետր, մինչև որ հասնում է քարանձավի մուտքին։ Էքսկուրսիան, որ տևում է մեկից մեկուկես ժամ, ներառում է նաև լուսաձայնային շոու՝ ամենաընդարձակ սրահում, մակույկներով զբոսանք՝ Լեսի ջրերի վրա և թնդանոթային համազարկ, որն ի ցույց է դնում քարանձավի յուրօրինակ ակուստիկան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stenuit, Robert with Jasinski, Marc (1966)։ Caves and the marvellous world beneath us։ Trans. Harry Pearman։ New York: A.S. Barnes and Company
- Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. p. 175. ISBN 0-89577-087-3.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Exsurgencia del Lesse.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.grotte-de-han.be/
- ↑ Caves and the marvellous world beneath us by Robert Stenuit with Marc Jasinski (A.S. Barnes and Company, 1966).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website
- Some pictures inside and around the cave Archived 2012-11-05 at the Wayback Machine.
|