Ան արտաքին հոլովում
Արտաքին տեսք
«Ան» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։
Ժամանակակից արևելահայերենում «Ան» արտաքին հոլովման են պատկանում՝
- Գրաբարում Ն վերջնահնչյուն ունեցող բառերի մի մասը։ Դրանք այն միավանկ բառերն են, որոնց հոգնակին կազմվում է ներ վերջավորության միջոցով։ Օրինակ՝ մուկ - մկան, ձուկ - ձկան, լեռ - լեռան և այլն։
- Ում ածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում - շարժման, երդում - երդման։
- Գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը. սրանք չունեն ներգոյական հոլով։
- Մահ և մանուկ բառերը[1]։
| Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
|---|---|---|
| Ուղղ. հոլով | ձուկ(ը) | ձկներ(ը) |
| Սեռ. հոլով | ձկան | ձկների |
| Տր. հոլով | ձկան(ը) | ձկների(ն) |
| Հայց. հոլով | ձուկ(ը) | ձկներ(ը) |
| Բաց. հոլով | ձկանից | ձկներից |
| Գործ. հոլով | ձկով | ձկներով |
| Ներգ. հոլով | ձկում | ձկներում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։