Jump to content

Ան Շեյնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան Շեյնե
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1938(1938-08-23)[1][2]
ԾննդավայրՍեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[1][2]
Մահացել էմայիսի 23, 2025(2025-05-23)[3][2] (86 տարեկան)
Մահվան վայրՍեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերQ3234032?
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և storyteller

Աննա-Մարի Թերեզա Ֆոնտեն (ֆրանսերեն՝ Anne Cheynet, օգոստոսի 23, 1938(1938-08-23)[1][2], Սեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[1][2] - մայիսի 23, 2025(2025-05-23)[3][2], Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[2]), հայտնի է Ան Շեյնե գրական կեղծանունով), ֆրանսիացի կին գրող, բնակվել է Ռեյունյոն կղզում։ Նրա 1977 թվականին հրատարակված ֆրանսերեն՝ Les Muselés ստեղծագործությունը համարվում է նշանակալի ներդրում ռեյունիոնյան գրականության մեջ՝ որպես առաջին վեպը, որը պաշտոնապես ճանաչվել է որպես «Ռեյունիոնի վեպ»[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ան Շեյնեն ծնվել է 1938 թվականին, Ռեյունյոն կղզու Սեն-Դենի քաղաքում, մանկությունն անցկացրել է Սեն-Ֆրանսուա թաղամասում[5]։ 1956 թվականին մեկնել է Էքս ան Պրովանս՝ ուսանելու։ Նա արտասահմանում մնացել մինչև 1963 թվականը[6]։

Կղզի վերադառնալուց հետո, նախքան քաղաքականությամբ զբաղվելը նա աշխատել է որպես միջնակարգ դպրոցի ուսուցչուհի։ Ավելի ուշ նա աշխատել է որպես նախադպրոցական հաստատության դաստիարակ։

Շեյնեն իր առաջին գիրքը՝ «Matanans et Langoutis» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակել է 1972 թվականին, որից հետո լույս է տեսել նրա ամենահայտնի գործը՝ «Les Muselés» վեպը, որը համարվում է « Ռեյունյոնի վեպի» առաջին նմուշը[4][5][7]։ Ակտիվիստական ուղղվածությամբ այս վեպը նվիրված է Ռեյունյոնի աղքատների կյանքին։ Շեյնեն, որը ծնվել էր աղքատ սպիտակամորթ ընտանիքում, օգտագործել է իր փորձը որպես գաղութային ժամանակաշրջանում խտրականության ենթարկված մարդու։

Դրանից հետո Շեյնեն հրատարակել է մի քանի այլ գրքեր, ներառյալ բանաստեղծությունների «Ter tout’ kouler» ժողովածուն և «Rivages maouls» պատմվածքների ժողովածուն։ 2001֊2004 թվականների ընթացքում նա թողարկել է երեք ձայնասկավառակ՝ բանավոր պատմություններով։

Նա գրել է ֆրանսերեն և կրեոլերեն։

Ան Շեյնեն մահացել է 2025 թվականի մայիսի 23-ին[8]։

  • Matanans et Langoutis (poetry), 1972
  • Les Muselés (novel), L’Harmattan, 1977
  • Ter tout' kouler : Poème pour la terre multicolore (poetry), vol. 1, Ravine des Sables, ADMV, 1992
  • Rivages maouls : histoires d’Annabelle (autobiographical), vol. 1, Océan, 1994

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 https://kabarlire.re/anne-cheynet/
  2. 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées (ֆր.)
  3. 1 2 Écrivaine et militante, la Réunionnaise Anne Cheynet est décédée (ֆր.) — 2025.
  4. 1 2 Nicole, Rose-May. (1996). Noirs, cafres et créoles : études de la représentation du non blanc réunionnais : documents et littératures réunionnaises 1710-1980. Paris: L'Harmattan. ISBN 2-7384-4615-9. OCLC 36876288.
  5. 1 2 «Anne Cheynet, 5 Questions pour Île en île». Île en île (ֆրանսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  6. «Anne Cheynet». Île en île (ֆրանսերեն). 2004 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Cheynet, Anne». The New Oxford companion to literature in French. France, Peter, 1935-. Oxford: Clarendon Press. 1995. ISBN 978-0-19-173500-4. OCLC 223174819.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. Écrivaine et militante, la Réunionnaise Anne Cheynet est décédée

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]