Jump to content

Ան-24-ի ավիաաղետ Տինդայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անգարայի» 2311 չվերթ
«Անգարա» ավիաընկերությանը պատկանող Ան-24 օդանավը
Ընդհանուր տեղեկություններ
ՏեսակԱվիավթար
ԹվականՀուլիսի 24, 2025 թվական
Ժամանակ07։05
ԲնութագրումԱղետ՝ վայրէջքի պահին
ՎայրՏինդա օդանավակայան, Տինդա,  Ռուսաստան[1]
Թռիչքի վայրՌուսաստան, Խաբարովսկ
Վերջնական կետՏինդա օդանավակայան
Զոհվածներ48
Վիրավորներ0
Օդանավ
ՄոդելԱն-24ՌՇ
Ավիաընկերություն«Անգարա»
Կողային համարRA-47315
Արտադրման թվականՀունվարի 29, 1975 թվական
Ուղևորներ42
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
Քարտեզ
Քարտեզ

Ան-24-ի ավիաաղետ Տինդայում, Տինդայի օդանավակայանի մոտակայքում 2025 թվականի հուլիսի 24-ին տեղի ունեցած ավիաաղետ։ «Անգարա» ավիաընկերությանը պատկանող Ան-24ՌՇ օդանավը, որն իրականացնում էր պլանային ԻԿ-2311 չվերթը՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղիով, գետնին է տապալվել ներքին շրջադարձ կատարելիս։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր ուղևորները և անձնակազմը՝ թվով 42 ուղևոր և անձնակազմի 6 անդամ[2][2][3][4]։

Տեղեկություններ՝ 2311 չվերթի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ան-24ՌՇ (գրանցման համար՝ RA‑47315, գործարանային համար՝ 67310502, սերիական համար՝ 05‑02) ինքնաթիռը թողարկվել է Կիևի ավիացիոն գործարանի կողմից 1975 թվականի հունվարի 29-ին[5]։ Հագեցած է եղել երկու AI-24VT տուրբոպտուտակային շարժիչներով՝ RU-19A-300 օժանդակ էներգաբլոկով՝ արտադրված Ա. Գ. Իվչենկոյի անվան ZMKB Progress կոնստրուկտորային բյուրոյում։ Նույն թվականի փետրվարի 24-ին CCCP-47315 կողային համարի ներքո այն փոխանցվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության «Կազան» ԲԲԸ-ին, իսկ 1991 թվականին՝ «Նիժնի Նովգորոդ» ԲԲԸ-ին[5]։

1993 թվականին այն վերագրանցվել է, և նրա կողային համարը փոխվել է RA-47315-ի[5]։ Շահագործվել է հետևյալ ավիաընկերությունների կողմից՝

2021 թվականի հուլիսից այն շահագործվում է «Անգարա» ավիաընկերության կողմից՝ կատարելով տարածաշրջանային չվերթներ Արևելյան Սիբիրում[5]:

2018 թվականի դեկտեմբերի 23-ին Բոդայբո օդանավակայանում ձախ թևը բախվել է լուսարձակող կայմին[7]: Մինչ այս ավիաաղետը այլ լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

Վթարի պահին ինքնաթիռը գտնվում էր 49 տարվա շահագործման վիճակում։ Թռիչքային պիտանիության վկայականը՝ № 2022210046, տրվել է 2021 թվականի հուլիսի 5-ին և մնացել է ուժի մեջ[5]։

Ավիաաղետի ենթարկում կործանված ինքնաթիռի անձնակազմը ծագումով Իրկուտսկի շրջանից էր։

Անձնակազմի անդամներ․

  • Անձնակազմի հրամանատար․ 61-ամյա Վյաչեսլավ Լոգվինով։ Լոնգվինովը նախկին ռազմական օդաչու էր, Տ․ Յա․ Բեգելդինովի անվան հակաօդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտի շրջանավարտ։ Աշխատել է «ԻրԱերո» և «Անգարա» ավիաընկերություններում։
  • Երկրորդ օդաչու․ 37-ամյա Կիրիլ Պլակսին։
  • Բորտ-ինժեներ․ 30-ամյա Վլադիմիր Վոխմինցև։
  • Բորտուղեկցորդուհի, Անաստասիա Բեսսմերտնայա, որը որպես բորտուղեկցորդուհի այդ ոլորտում աշխատում էր 2007 թվականից։

Անձնակազմի մեջ էին մտնում ևս երկու վերերկրյա ինժեներներ՝ 55-ամյա Վիտալի Կոլտունովը և 28-ամյա Ալեքսեյ Լիսենկոն[8]։

Օդանավում գտնվել է 42 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա[9]։

Նախնական տվյալների համաձայն՝ կործանված ինքնաթիռի ուղևորների մեջ է գտնվել նաև հայտնի ռուս բժիշկ-վիրաբույժ Լեոնիդ Մայզելը[10][11]։

2025 թվականի հուլիսի 24-ին Ան-24ՌՇ օդանավը՝ RA-47315 կողային համարով, որն իրականացնում էր ԻԿ-2311 չվերթը՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղիով, մոսկովյան ժամանակով ժամը 07։ 05-ին ռադարներից կորավ Խաբարովսկի օդային տարածության պատասխանատվության գոտում, ինչը Տինդայի օդանավակայանից 15 կմ հեռավորության էր գտնվում։ Չընդհատվող զանգերին անձնակազմն այդպես էլ չէր պատասխանում, արդյունքում օդանավակայնում հայտարարվեց «Տագնապ», միացվեց կարմիր ազդանշանըй[12]։

Օդերևութաբանական պայմանները վթարի պահին՝ քամին՝ 40° արագությամբ՝ 2 մ/վրկ արագությամբ, տեսանելիությունը՝ 9999 մետր, թույլ անձրև, ցրված կուտակված ամպեր՝ 210 մետր բարձրության վրա, զգալի ամպամածություն՝ 600 մետրի վրա, ջերմաստիճան՝ +17 °C, QFE ճնշում 751 մմ ս.ս.: Թռիչքուղու վրա գնահատված կպչունությունը լավ էր[12]:

2311 չվերթի անհետացումից հետո որոնողական աշխատանքներին իրականացման համար ներգրավվել է Մի-8 ուղղաթիռը: Այրվող ֆյուզելաժը հայտնաբերվել է մոտավորապես ժամը 09:40-ին՝ Տինդայից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռան լանջին: Նախնական տվյալների համաձայն՝ կենդանի մնացածներ չկան: Վթարի վայր են ուղարկվել փրկարարական ծառայություններ:

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԿ-2311 չվերթն իրականացնող օդանավի աղետից հետո Միջպետական ավիացիոն կոմիտեն ձևավորել է պատահարը հետաքննող հանձնաժողով[29]։

Ավիաաղետի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ավիաաղետի պատճառների շարքում նշվում են տարբեր վարկածներ, որոնցից է անձնակազմի սխալը՝ վայրէջքի պատրաստվելու ժամանակ, ինչին նպաստել է վատ տեսանելիությունը[30]։

Ավիավթարի օրը Մոսկվայում նախատեսված էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալության և Սանիտարա-համաճարակային կայանի խորհրդակցություն՝ «Անգարա» ավիաընկերության գործունեության հետ կապված։ Ավիափոխադրողը պետք է ներկայացներ 2025 թվականի մայիսի 26-ին Կիրենսկում իրականացված ոչ պլանային ստուգումների ժամանակ ի հայտ եկած խախտումների վերացումների նախագիծը (խախտումները վերաբերում էին մեկ այլ ԱՆ-24 օդանավի, որը ևս պատկանում է «Անգարա» ավիաընկերությանը և վայրէջքի պահին դուրս է եկել վայրէջքի համար նախատեսված ուղուց[31])։ Ստուգումներն ի հայտ բերեցին կոպիտ խախտումներ․ օդանավերի տեխսպասարկումներն իրականացվել են առանց անհրաժեշտ որակավորման և սարքավորումներով հագեցվածության, խախտվել են թռիչքային պիտանիության հրահանգները, իսկ փաստաթղթաշրջանառության մեջ հայտնաբերվել է փաստաթղթերի կեղծում։ Ստուգման արդյունքներից հետո Սանիտարա-համաճարակային կայանը ժամանակավոր կասեցրել է ութ օդանավերի և տեխնիկական սպասարկումն իրականացնող չորս աշխատակիցների աշխատանքը՝ մինչև խախտումների վերացումը[32]։

2025 թվականի հուլիսի 24-ին կործանված ինքնաթիռի ինքնագիրները հայտնաբերվել են հուլիսի 25-ին՝ վնասված վիճակում, սակայն, ելնելով օպերատիվ ծառայությունների տրամադրած նախանական տեղեկատվությունից՝ պիտանի են վերծանման համար[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Osborn A., Stolyarov G. Russian plane crashes in Russia's far east, nearly 50 people on board feared dead — 2025.
  2. 1 2 «Крушение самолета Ан-24 в Амурской области. Главное». РБК (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Все находившиеся на борту упавшего самолета в Амурской области погибли». ТАСС (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  4. 1 2 «В Амурской области объявили трехдневный траур». ТАСС (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  5. 1 2 3 4 5 RA-47315 на russianplanes.net
  6. RA-47315 на aviapix.ru
  7. Повреждение крыла в Бодайбо (2018)
  8. «Катастрофа Ан-24 в Тынде — экипаж». Telegram. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  9. https://meduza.io/feature/2025/07/25/katastrofa-an-24-v-tynde-chto-izvestno-sutki-spustya
  10. «Сведения о погибшем враче Леониде Майзеле». Telegram. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  11. https://www.rbc.ru/rbcfreenews/688209bf9a79474e4a1b2cf4
  12. 1 2 «Катастрофа Ан-24 в Тынде — объявление тревоги». Telegram. 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  13. «Путин выразил соболезнования семьям погибших после крушения Ан‑24». Reuters. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  14. «В Хабаровском крае объявили трехдневный траур». РБК (ռուսերեն). 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  15. «Си Цзиньпин выразил соболезнования после крушения Ан-24 в Амурской области». Ведомости. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  16. «Лукашенко выразил соболезнования Путину в связи с крушением Ан‑24». ТАСС. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  17. «Pashinyan sends condolence telegram to Putin». NEWS.am. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  18. https://www.pastinfo.am/hy/news/2025/07/24/%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1939136
  19. https://ria.ru/20250724/vuchichi-2031257219.html
  20. «Ильхам Алиев выразил соболезнования Владимиру Путину». Вестник Кавказа. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  21. «Турция выразила соболезнования в связи с крушением самолета в России». Лента.ру. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  22. https://www.interfax-russia.ru/rossiya-i-mir/tokaev-soboleznuet-v-svyazi-s-krusheniem-samoleta-v-amurskoy-oblasti
  23. «Президент Египта выразил соболезнования Путину в связи с крушением самолета Ан-24». ТАСС. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  24. https://tass.ru/politika/24602573
  25. https://pressa.tj/prezident-tadzhikistana-vyrazil-soboleznovaniya-v-svyazi-s-krusheniem-samolyota-v-amurskoj-oblasti/
  26. https://ria.ru/20250724/samolet-2031253150.html
  27. https://www.ridus.ru/mid-venesuely-vyrazil-soboleznovaniya-v-svyazi-s-krusheniem-samoleta-an-24-663289.html
  28. «Генсек ООН выразил соболезнования в связи с крушением Ан‑24». РИА Новости. 24 июля 2025. Վերցված է 24 июля 2025-ին.
  29. «Ан-24РВ RA-47315 24.07.2025». МАК. 2025 թ․ հուլիսի 2. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  30. «В оперативных службах назвали возможную причину крушения Ан-24 в Приамурье». TACC (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  31. Самолет опустился на «брюхо»: Ан-24 авиакомпании «Ангара» выкатился за пределы взлетной полосы в Киренске
  32. «Катастрофа в Амурской области произошла за несколько часов до совещания, на котором Росавиация должна была «наказать» «Ангару» за грубые нарушения в техобслуживании самолётов». Telegram. 2025 թ․ հուլիսի 24. Վերցված է 2025 թ․ հուլիսի 24-ին.
  33. https://t.me/tass_agency/327335