Ազիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անօրգանական ազիդներից)

Ազիդներ, ազոտաջրածնական թթվի՝ HN3 ածանցյալներ։ Թթվի ջրածինը կարող է փոխարինվել մետաղով՝ առաջացնելով աղեր՝ NaN3 և այլն, հալոգենով՝ CIN3 ևն, օրգանական ռադիկալով՝ RN3 կամ օրգանական թթվի մնացորդով՝ RCO–N3 (ազոիմիդներ)։ Ծանր մետաղների ազիդները, հատկապես կապարինը, անգամ խոնավ վիճակում օժտված են հարվածից ուժեղ պայթելու հատկությամբ և կիրառվում են որպես դետոնատորներ։ Օրգանական ազիդները նույնպես պայթուցիկ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 115