Jump to content

Անօթևանությունն Իռլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անօթևանությունն Իռլանդիայում (անգլ.՝ Homelessness in Ireland), զարգացող սոցիալական խնդիր: 19-րդ դարում անօթևանությունն Իռլանդիայում լայն տարածում ուներ «Զանգվածային սովի» (1845–1852) հետևանքով[1][2]։ 20-րդ դարում անօթևանությունը հիմնականում կապվում էր տարեց տղամարդկանց հետ, ովքեր ունեին կախվածություն կամ ալկոհոլիզմի խնդիրներ։ Սակայն 1990-ականներից և 21-րդ դարի սկզբից սկսածանօթևան բնակչության մեջ աճում է կանանց և երեխաների թիվը[3][4]։ Մեկնաբանները անօթևանության շարունակվող դեպքերը (որոնք լրատվամիջոցներում ներկայացվում են որպես «անօթևանության ճգնաժամ») վերագրում են 2008 թվականից հետո Իռլանդիայում սկսված տնտեսական ճգնաժամին և դրան հաջորդած ֆինանսական խնդիրներին[5]։ Բացի այդ, մեծ ազդեցություն են ունեցել նաև ընտանեկան եկամուտների նվազումը, հիփոթեքային վարկերի և վարձավճարների բարձրացումները[6][7][8]։

2013 թվականին Իռլանդիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մինչ 2016 թվականը «վերացնելու են անօթևանությունը» երկրում[9]։ Սակայն այս նպատակը իրականություն չդարձավ։ Փոխարենը, 2017 թվականին անօթևանության խնդիրը սրվեց․ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի սեպտեմբերը անօթևան մարդկանց թիվն աճեց 25 տոկոսով[10][11]։ 2016 թվականին և 2017 թվականի սկզբին հրապարակված տվյալները ցույց էին տալիս, որ այդ ժամանակահատվածում 4,377 մարդ ապրում էր արտակարգ կացարաններում՝ ինչը մինչ այդ երբևէ գրանցված ամենաբարձր թիվն էր Իռլանդիայում[12][13]։ 2019 թվականի կեսերին այդ թիվն էլ ավելի էր աճել՝ անցնելով 10,000-ը, որոնցից մոտ մեկ երրորդը երեխաներ էին[14][15]։ 2021 թվականի փետրվարի դրությամբ Իռլանդիայում կար8,313 անօթևան մարդո, որոնցից 5,987-ը մեծահասակներ էին, իսկ 2,326-ը՝ երեխաներ[16]։ 2021 թվականին Դուբլինում մահացել է 115 անօթևան մարդ[17]։

2016 թվականի նոյեմբերին Իռլանդիայի Բնակարանի, Պլանավորման, Համայնքային և Տեղական Կառավարման Դեպարտամենտի կողմից հրապարակված «Անօթևանության զեկույցը» ցույց էր տալիս, որ թեև Իռլանդիայի այլ շրջաններում նույնպես կային հարյուրավոր անօթևան ընտանիքներ և անհատներ, անօթևանության խնդիրը առավել տարածված էր Դուբլինում[18]։ 2021 թվականի փետրվարի դրությամբ, Իռլանդիայի անօթևան մարդկանց մոտ 70%-ը գտնվում էր Դուբլինում։

Երիտասարդների անօթևանությունը հաճախ դիտարկվում է որպես անօթևանության առանձին խնդիր[16]։ Թեև կառավարությունը այդ խնդիրը պաշտոնապես ճանաչեց միայն 1980-ականների վերջերին, սակայն արդեն 1960-ականների կեսերից սկսած՝ երիտասարդների անօթևանությունը սկսեց ընկալվել որպես մեծահասակների անօթևանությունից տարբեր երևույթ[19]։

  • Իռլանդացի ֆոլկ-փանք ժանրի երգիչ Ջինքս Լենոնը իր 2020 թվականին թողարկված «Border Schizo FFFolk Songs For The Fuc**d» ալբոմում ներառել է «No Homeless People In Drogheda» անվամբ երգ՝ նվիրված անօթևանության թեմային։ Երգը քննադատում է ինչպես հասարակության, այնպես էլ կառավարության կողմից անօթևանության ճգնաժամի նկատմամբ դիտավորյալ կուրությունն ու մերժումը[20]
  • Անօթևան Հիսուս (Homeless Jesus) – բրոնզե արձան, ստեղծվել է կանադացի քանդակագործ Թիմոթի Շմալցի կողմից։ Այն պատկերում է Հիսուսին՝ որպես անօթևան մարդու, ով քնած է զբոսայգու նստարանին։ 2013 թվականից արձանը տեղադրվել է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում՝ Դուբլինի «Քրիստոս Եկեղեցու» տաճարում։
  • The Peter McVerry Trust – իռլանդական բարեգործական կազմակերպություն, որը զբաղվում է անօթևանության խնդրի լուծմամբ։
  • Մայքլ Բիոռն, հայտնի որպես «Old Man Belfield», անօթևան մարդ, ով ավելի քան 30 տարի ապրել է Դուբլինի համալսարանական քոլեջի (University College Dublin) տարածքում։
  • Ապօրինի բնակեցում Իռլանդիայում (Squatting in Ireland) – ապօրինի բնակեցման փորձ Իռլանդիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Homelessness crisis: 'Families on streets like time of Famine'». Irish Examiner. 2015 թ․ փետրվարի 12.
  2. ↑ Niamh Ann Kelly (2010), Remembering Homelessness and the Great Irish Famine
  3. ↑ Carlson, Helena. "Women and homelessness in Ireland." The Irish Journal of Psychology 11, no. 1 (1990): 68-76.
  4. ↑ «240 Homeless Women and Children Sought the Safety Of Cork's Edel House in 2016». Evening Echo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  5. ↑ «Main Topics - "Homelessness Crisis"». Irish Examiner. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  6. ↑ «Homeless problem could get far worse, says Peter McVerry». Irish Times. 2017 թ․ հունվարի 12.
  7. ↑ «Housing supply at worst level for 50 years as prices exceed boomtime levels». Independent News & Media. 2016 թ․ հուլիսի 11.
  8. ↑ «Urgent action needed to tackle rent increases, charity says». Irish Times. 2015 թ․ օգոստոսի 31.
  9. ↑ «Homelessness in Ireland: Government plans to stop people sleeping rough by 2016 labelled unachievable». Irish Mirror. 2014 թ․ սեպտեմբերի 23.
  10. ↑ «Irish soup kitchens plan expansion as homelessness crisis worsens». Irish Central. 2017 թ․ հունվարի 5.
  11. ↑ «Latest Figures on Homelessness in Ireland». Focus Ireland. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. ↑ Fitzgerald, Cormac. «The vow to end homelessness by Christmas? Not going to happen». TheJournal.ie. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. ↑ «Homeless crisis: 62 extra emergency beds to be available in Dublin». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. ↑ «Homeless figures hit record high». Irish Examiner. 2019 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  15. ↑ «Homelessness figures above 10,000 for sixth month in a row». thejournal.ie. Journal Media. 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. 1 2 «Progress made in reducing homeless figures at start of pandemic now being eroded, charities say». thejournal.ie. Journal Media Ltd. 2021 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  17. ↑ Moloney, Eoghan; McCullagh, Tony. «115 homeless people died in Dublin last year, new figures show». Irish Independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  18. ↑ Homelessness Report November 2016 (PDF) (Report). Department of Housing, Planning, Community and Local Government. 2016 թ․ նոյեմբեր.
  19. ↑ O’Sullivan, Eoin, and Paula Mayock. "Youth Homelessness in Ireland." Youth Studies Ireland (2008): 15.
  20. ↑ McKevitt, Julie. «Jinx Lennon – Border Schizo FFFOlk Songs For The Fuc**d». thethinair.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 20-ին.