Անքունները Սիեթլից (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անքունները Սիեթլից
անգլ.՝ Sleepless in Seattle
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա
ՀիմքԱնմոռանալի սիրավեպ
Թվականհունիսի 25, 1993[1], հոկտեմբերի 15, 1993[2] և սեպտեմբերի 16, 1993[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորNora Ephron?[4][5][6][…]
ՊրոդյուսերGary Foster?
Սցենարի հեղինակNora Ephron?[7] և David S. Ward?[7]
ԴերակատարներԹոմ Հենքս[4][5][6][…], Մեգ Ռայան[6][8][9][…], Բիլ Փուլման[5][6][9][…], Ross Malinger?[5][6][10][…], Ռոզի Օ'Դոննել[6][11], Վիկտոր Գարբեր[11], Ռիտա Ուիլսոն[11], Քերի Լոուել[11], Դեվիդ Հայդ Պիրս[11], Ռոբ Ռայներ[6][7][11], Գեբի Հոֆման[12], Դանա Այվի[12], Ֆրենսիս Քոնրոյ[12], Քերոլին Աարոն[12], LaTanya Richardson?[12], Մայքլ Բադալուկո[12], Փարքեր Փոուզի[12] և Թոմ ՄակԳոուեն[12]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ[13]
ԵրաժշտությունՄարկ Շեյման
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Սիեթլ, Բալթիմոր և Մերիլենդ
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունTriStar Pictures
Տևողություն105 րոպե
Շահույթ227 927 165 $[14]

«Անքունները Սիեթլից» (անգլ.՝ Sleepless in Seattle), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ` նկարահանված 1993 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիգակոյում ապրող ճարտարապետ Սեմը ծանր է տանում իր սիրելի կնոջ՝ Մեգիի մահը։ Դեպրեսիայից ազատվելու համար նա որոշում է փոխել միջավայրը և իր որդու` Ջոնայի հետ տեղափոխվել Սիեթլ: Անցնում է մեկուկես տարի: Ամերիկայի մյուս ծայրում` Բալթիմորում, Սուրբ Ծննդյան նախօրեին «The Baltimore Sun» թերթի լրագրող Էննի Ռիդը հայտարարում է իր ընտանիքին, որ նշանվում է խմբագրի օգնական Ուոլթերի հետ: Ուոլթերը լուրջ, ինքնավստահ տղամարդ է, ով միայն դրական հատկանիշներ ունի, նրա միակ թերությունը ալերգիան է բոլոր մթերքների հանդեպ, սակայն հենց դրա շնորհիվ էլ նրանք ծանոթացել են։ Երեկույթից վերադառնալիս Էննին ճանապարհին մի ռադիոհաղորդում է լսում, որի ընթացքում ունկնդիրները զանգահարում և խոսում են իրենց Սուրբ Ծննդյան ցանկությունների մասին։ Եթերում լսվում է Սիեթլից զանգահարող մի փոքրիկ տղայի ձայն, ում անունը Ջոնա է, և նա ցանկանում է, որ իր հայրիկը՝ Սեմը, նոր կին ունենա: Հաղորդավարի խնդրանքով Սեմը մոտենում է խոսափողին և պատմում, թե ինչպես էր նա սիրում իր կնոջը և թե որքան է ինքը կարոտում նրան հենց Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ։ Նրա տխուր պատմությունը և սրտահույզ ձայնը կախարդում են Էննին։ Էննին ոգևորված նամակ է գրում Սեմին և առաջարկում է հանդիպել Նյու Յորքում, Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիքում, մայրամուտի ժամանակ, ինչպես իր սիրելի ֆիլմի՝ «Անմոռանալի սիրավեպի» հերոսներ՝ Քերի Գրանտը և Դեբորա Քերը։ Այդ հայտնի կինոնկարի մեջբերումները հաճախ օգտագործվել են այս ֆիլմում։ Էննին ամենևին մտադիր չէր ուղարկել նամակը, սակայն նրա ընկերը և խմբագիրը` Բեքին, դա անում են նրա փոխարեն։ Թերթն իր հետաքրքրությունն ունի․ «The Baltimore Sun»-ը Էննին հանձնարարում է հոդված գրել այդ մասին և անգամ պատրաստ է նրան ուղարկել Սիեթլ՝ պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Էննին միակը չէր. 2000 կին զանգել է ռադիո և խնդրել Սեմի համարը։ Սեմը սկսում է նամակներ ստանալ Ամերիկայի բոլոր անկյուններից, սակայն դրանք ստիպված է լինում կարդալ Ջոնան, քանի որ Սեմը չի հավատում նամակագրության միջոցով սիրուն։ Նա սկսում է հանդիպել իր գործընկերոջ` դեկորատոր Վիկտորիայի հետ: Ջոնան հավանում է Էննիի նամակը, սակայն Սեմը չի ուզում լսել Նյու-Յորքում հանդիպման մասին, քանի որ նա մտադիր էր հանգստյան օրերն անցկացնել Վիկտորիայի հետ։ Այդ ժամանակ Ջոնան որոշում է միայնակ թռչել։ Նրա ընկերուհին՝ Ջեսիկան, որի մայրը զբաղվում էր ավիատոմսերի վաճառքով, օգնում է նրան ինքնաթիռի տոմս գնել:

Իր հոդվածի համար նյութ հավաքելու և Սեմին տեսնելու համար Էննին ուղևորվում է Սիեթլ: Օդանավակայանում Վիկտորիային ճանապարհող Սեմը նկատում է Էննիին։ Վերջինս այդ երկու օրերին անընդմեջ հետևում է հորն ու որդուն, սակայն չի համարձակվում մոտենալ, երբ տեսնում է Սեմին մեկ այլ կնոջ հետ: Ի վերջո նա որոշում է վերջ տալ այդ ամենին և վերադառնալ Բալտիմոր, քանի որ նրանց պատճառը սովորական հուզմունքն է հարսանիքից առաջ և «Անմոռանալի սիրավեպ» ֆիլմի չափազանց շատ դիտումը։ Ջոնան այդ ժամանակ առանց Սեմի թույլտվության հասնում է Նյու-Յորք և ինքնուրույն գտնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգը։ Էննին փնտրելիս տղան բարձրանում է տախտակամած և հարցնում բոլոր միայնակ կանանց, թե արդյո՞ք նրանք Էմմին չեն։ Մտահոգված Ջոնայի անհետացմամբ` Սեմը սկսում է փնտրել որդուն։ Նա պարզում է, որ որդին շուտով կհասնի Նյու-Յորք, գնում է Էմփայր Սթեյթ Բիլդինգի տանիք և գտնում է նրան: Այդ ընթացքում Էմմին զրուցում է իր փեսացու Ուոլթերի հետ և վերջնականապես հասկանում, որ նա այն մարդը չէ, ում հետ նա կցանկանար կապել իր կյանքը։ Նա պատմում է Ուոլթերին «Սիեթլից անքուն»-ի մասին (ռադիոհաղորդման մեջ այդպես են կոչում Սեմին քանի որ Ջոնան ասել էր, որ Սեմը գիշերները չէր քնում), և նրանք բաժանվում են։ Էննին շտապում է դեպի Էմփայր Սթեյթ Բիլդինգ, սակայն դիտորդական հրապարակն արդեն փակ է: Էննին համոզում է պահակին բացել այն, սակայն հասնում է այնտեղ Սեմի ու Ջնայի հեռանալուց մի քանի վայրկյան անց: Տարածքը նայելիս Էննին գտնում է Ջոնայի պայուսակը: Երբ նա պայուսակից հանում է խաղալիք արջուկը, հայտնվում են Սեմն ու Ջոնան, ովքեր եկել էին պայուսակի հետևից: Էննին ու Սեմը վերջապես հանդիպում են և հասկանում, որ սիրահարվել են առաջին հայացքից:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմ Հենքս-Սեմ Բոլդուին
  • Մեգ Ռայան-Էննի Ռիդ
  • Բիլ Փուլման-Ուոլթեր
  • Ֆրենսիս Կոնրոյ-Այրին Ռիդ
  • Ռիտա ուիլսոն-Սյուզի
  • Ռոս Մելինգեր-Ջոնա Բոլդուին
  • Ռոզի Օ'Դոնել-Բեքի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «As Time Goes By» (2:28)
  • «A Kiss To Build A Dream On» (3:01)
  • «Stardust» (3:14)
  • «Makin` Whoopee» (4:08)
  • «In The Wee Small Hours Of The Morning» (3:16)
  • «Back In The Saddle Again» (2:35)
  • «Bye Bye Blackbird» (3:29)
  • «A Wink And A Smile» (2:47)
  • «Stand By Your Man» (2:41)
  • «An Affair To Remember» (2:31)
  • «Make Someone Happy» (1:52)
  • «When I Fall In Love» (4:20)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]