Անքիսես
| Անքիսես | |
|---|---|
| Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
| Սեռ | արական |
| Հայր | Capys? |
| Ամուսին | Eriopis? |
| Կողակից | Աֆրոդիտե |
| Զավակներ | Էնեաս, Hippodamia?, Elymus? և Lyrus? |
| Թաղման վայր | Tomb of Anchises at foot of Mt. Anchisia? |
Անքիսես (հին հունարեն՝ Ἀγχίσης ), հին հունական դիցաբանությունում[1]՝ դարդանական թագավորների տոհմից հերոս, Տրոսի ծոռ, Կապիսի[2] և Թեմիստայի (այլ աղբյուրներով՝ Ասսարակոսի[3]) որդի։ Սոֆոկլեսի մոտ նա ներկայացվում է որպես Լաոկոոնի եղբայր[4]։
Նա իր կոբիներին զուգավորում էր աստվածային երենների հետ, որոնք պատկանել են թագավոր Լաոմեդոնտին։
Անքիսեսը հովիվ էր[5]։ Նա եղել է Աֆրոդիտեի սիրելին։ Աֆրոդիտեն նրանից ունեցել է Էնեաս և Լիրոս որդիներին (այլ վարկածով՝ միայն Էնեասին)[6]։ Աֆրոդիտեն պատվիրել է նրան չհայտնել իրենց կապի մասին, սակայն Անքիսեսը, գինի խմելով, պատմել է այդ մասին իր ընկերներին։ Այդ պատճառով Զևսը պատժեցլ է նրան՝ հարվածելով կայծակով[7]։ Սակայն Աֆրոդիտեն կարողացել է իր կախարդական գոտիով շեղել կայծակը։ Կայծակը ընկել է Անքիսեսի կողքին՝ չվնասելով նրան, սակայն կուրացրել է։ Այլ տարբերակի համաձայն՝ նրա ոտքերն են կաթվածահար եղել։
Դիցաբանական ավանդության համաձայն՝ Տրոյայի անկման ժամանակ նրա որդին՝ Էնեասը, տարել է ծեր և հիվանդ հորը՝ Անքիսեսին, որպեսզի փրկի նրան։ Տարիներ անց նա մահացել է և թաղվել Սիցիլիայում։ Այլ տարբերակներով՝ նա մահացել և թաղվել է Արկադիայում, որտեղ գտնվել է Անխիսիոս լեռը[8], նրա պատվին դրված հուշարձանով գագաթին[9], կամ մահացել է Դրեպանոսի ծոցում, կամ էլ թաղվել է Սիցիլիայի Էրիք լեռան վրա, որտեղ Էնեասը կառուցել է Աֆրոդիտեին նվիրված տաճար։ Կատոնյան վարկածով՝ Անքիսեսը հասել է Իտալիա և Լացիում[10]։
Էնեասը կրկին տեսել է հորը Ելիսիական դաշտերում՝ Հադես այցելելու ժամանակ[11]։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անքիսես անունը հունական չէ, բայց պատկանում է տեղական նախահունական սուբստրատին: Մի շարք լեզվաբաններ այն նույնացրել են փղշտական Անխուս անվան հետ, որն իր հերթին կարող էր կապված լինել խուռիական «akishimige» անվան հետ[12]։
Արվեստի պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է Անաքսանդրիդեսի և Եվբուլոսի «Անքիսես» վերնագրով կատակերգություններ։ Անունը առնչվում է Տրոադայում Անգիսս անունով մի փոքր քաղաքի հետ (ճշգրիտ տեղակայումը անհայտ է)[13]։ Իտալիայում հայտնաբերվել են հույն վարպետների պատրաստած կավամաններ, որոնց վրա պատկերված է Էնեասը, որն իր ուսերին դուրս է բերում Անքիսեսին։ Դրանք թվագրվել են մ.թ.ա. 6-րդ դարի վերջով[14]։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անքիսես պատվին է անվանվել «(1173) Անքիսես» աստղակերպը, որը հայտնաբերվել է 1930 թվականի հոկտեմբերի 17-ին գերմանացի աստղագետ Կառլ Ռայնմուտի կողմից Հայդելբերգ-Քյոնիգշտուլի աստղադիտարանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- См. Цымбурский В. Л. Анхиз-змей. К регенерации раннефракийского мотива в «Энеиде» Вергилия. // Вестник древней истории. 1996. № 4. С.29-42.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.90; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.103
- ↑ Гомер. Илиада XX 239
- ↑ Гигин. Мифы 94
- ↑ Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. Т. 2. С. 238
- ↑ Гомер. Илиада V 313; Гимны Гомера IV 76
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 12, 2 далее
- ↑ Гигин. Мифы 94; Софокл. Лаокоонт, фр.373 Радт
- ↑ Павсаний. Описание Эллады VIII 12, 8
- ↑ Вергилий. Энеида III 708—711
- ↑ Гигин. Мифы 260; Аврелий Виктор. Происхождение римского народа 11, 1
- ↑ Вергилий. Энеида VI 679—892
- ↑ «Achish | The amazing name Achish: meaning and etymology». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Гиндин Л. А., Цымбурский В. Л. Гомер и история Восточного Средиземноморья. М., 1996. С.192
- ↑ Маяк И. Л. Рим первых царей. М., 1983. С.52
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անքիսես» հոդվածին։ |
| ||||||
- Դիցաբանական կերպարներ այբբենական կարգով
- «Աստվածային կատակերգության» կերպարներ
- Ազգային հերոսներ
- Գրական կերպարներ
- Դիցաբանություն
- Թուրքիայի պատմություն
- Իլիական
- Լատիներեն գրականություն
- Կերպարներ այբբենական կարգով
- Հին հունական դիցաբանության կերպարներ
- Հին հունական դիցաբանություն
- Հունական գրականություն
- Հռոմեական դիցաբանություն
- Տրոյական պատերազմ