Անցումային ճառագայթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցումային ճառագայթում, հաստատուն արագությամբ շարժվող լիցքավորված մասնիկի էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ երկու միջավայրերի սահմանն անցնելիս։ Անցումային ճառագայթում առաջանում է միջավայրի անհամասեռության պատճառով մասնակի էլեկտրամագնիսական դաշտի վերաձևավորման շնորհիվ։ Անցումային ճառագայթում տեսականորեն կանխատեսել են Վ. Գինզբուրգը ն Ի. Ֆրանկը (1946 թվական)։ Հետագայում Անցումային ճառագայթման տեսությունը հիմնականում զարգացվել է ՀԽՍՀ-ում (Գ. Ղարիբյան, Մ. Տեր-Միքայելյան, Ն. Ղորխմազյան, Ա. Ամատանի և ուրիշներ)։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները հետապնդում էին երկու նպատակ՝

  • Բարձր էներգիաների տիրույթում տարրական մասնիկների էներգիայի չափման սարքերի ստեղծում,
  • Նյութի օպտիկական հատկությունների ուսումնասիրության

Ետ արձակվող Անցումային ճառագայթման (վակաում-միջավայր սահմանից) սպեկտրն ընդգրկում է բոլոր հաճախականությունները՝ սկսած ամենաերկար ալիքներից մինչն օպտիկական տիրույթը։ Ցույց է տրված, որ ռելյատիվիստական մասնիկի անցումային ճառագայթումը հիմնականում առաքվում է դեպի առաջ՝ m0c2/E փոքր անկյան տակ և ընդգրկում է նաև կոշտ ճառագայթման տիրույթը (m0c2 մասնիկի դադարի էներգիան է, իսկ E՝ լրիվ էներգիան)։ Ռելյատիվիստական մասնիկի անցումային ճառագայթման լրիվ էներգիան համեմատական է մասնիկի էներգիային՝ ի տարբերություն ետ արձակված ճառագայթման, որտեղ այդ կախումը լոգարիթմական Է։ Քանի որ անցումային ճառագայթման ինտենսիվությունը շատ Փոքր է բաժանման մեկ սահմանի վրա (1/137 Փոտոն), ապա ուսումնասիրված է նաև այդ ճառագայթման առանձնահատկությունները բազմաշերտ միջավայրերում։ Այս դեպքում տարբեր սահմաններից առաքված ճառագայթներն ինտերֆերենցում են՝ առաջացնելով յուրահատուկ պատկեր։ Որոշ աշխատանքներում այս ճառագայթումն անվանում են «ռեզոնանսային»։

Առաջարկված են Անցումային ճառագայթման օգնությամբ մետաղների օպտիկական պարամետրերը որոշելու մեթոդներ։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային ճառագայթում ձևավորվում Է միջավայրերի բաժանման սահմանին հարակից որոշ միջակայքում, որը կոչվում Է անցումային ճառագայթման ձևավորմաև գոտի։ Երբ գոտիները շատ մեծ են սահմանի աղավադվածության գծային չափերից, անցումային ճառագայթում համընկնում է միջավայրերի կտրուկ սահմանի դեպքի հետ։ Երբ մասնիկի Էներգիան որոշ կրիտիկական արժեքից մեծ է դառնում, ապա անցումային ճառագայթման առաջացման վրա սկսում է ազդել մասնիկի բազմակի ցրումը միջավայրում։ Ի դեպ, Էներգիայի այդ կրիտիկական արժեքը բավականաչափ մեծ Է, օրինակ կապարի համար Էլեկտրոնների Eկ≈400 Մէվ, իսկ պրոտոնների Eկ≈2,7•109 Գէվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png