Անցուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անցուղի (լատ. canalis — խողովակ), անցուղի, ինֆորմացիայի տեսությունում, ինֆորմացիայի հաղորդման սարք։ Ինֆորմացիայի տեսության մեջ վերացարկվում են անցուղու ֆիզիկական կոնկրետ բնույթից և հաշվի առնում հնարավոր վիճակների թիվը, որով պայմանավորվում է ինֆորմացիայի կուտակման կամ հաղորդման նրա ունակությունը։ Անցուղիում առկա աղավաղումների և աղմուկների (խանգարումների) հետևանքով ընդունված y ազդանշանը տարբերվում է հաղորդված x ազդանշանից, այնպես որ y-ը կարող է նույնացվել սխալ x (չհաղորդված, բայց հնարավոր) ազդանշանի հետ։ Այդպիսի ընդհանրացված անցուղու բնութագրերն են. մուտքում (x) և ելքում (y) հնարավոր ազդանշանների բազմությունները («այբուբենները»), p (y|x) և p (x|y) պայմանական հավանականությունների համախումբը, որոնցից առաջինը y ազդանշանի ընդունման հավանականությունն է, եթե հաղորդվել է x-ը, իսկ երկրորդը՝ x ազդանշանի հաղորդման հավանականությունը, եթե ընդունվել է y-ը։ Վիճակագրական իմաստով (y/ճ)-դ բնորոշում է խանգարումները անցուղիում, մինչդեռ p (x/y)^ գնահատում է հաղորդված x ազդանշանի անորոշությունը, երբ ընդունվել է y-ը։ Անցուղիով ինֆորմացիա հաղորդելու հնարավորությունը քանակապես բնութագրվում է անցուղու թողունակությամբ։ Ըստ Շենոնի, խանգարումներ պարունակող ընդհատ անցուղու համար այն հավասար է հաղորդման առավելագույն արագությանը՝ C= max[H (x) — H (x|y)], որտեղ H (x)^ մուտքի «այբուբենը» բնորոշող էնտրոպիան է, H (x/y)-^ միջին ոչ հուսալիությունը գնահատող պայմանական էնտրոպիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231 CC-BY-SA-icon-80x15.png