Անրի Սալվադոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Սալվադոր
ֆր.՝ Henri Salvador
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1917(1917-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրԿայեննա[4]
Մահացել էփետրվարի 13, 2008(2008-02-13)[5][1][2][…] (90 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France (lighter variant).svg Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, կատակերգու, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար, ջազ կիթառահար, ստուդիական երաժիշտ, հեղինակ-կատարող և կինոդերասան
ԱմուսինԺակլին Պորել
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJean-Marie Périer
Կայքhenrisalvador-discographie.com
Commons-logo.svg Henri Salvador Վիքիպահեստում

Անրի Սալվադոր (ֆր.՝ Henri Salvador, հուլիսի 18, 1917(1917-07-18)[1][2][3][…], Կայեննա[4] - փետրվարի 13, 2008(2008-02-13)[5][1][2][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4]), ֆրանսիացի երգիչ, կիթառահար և հեռուստահաղորդավար։ Նա նաև աշխատել է որպես կատակերգու, հրատարակիչ և դերասան, նրա կարիերան տևել է ավելի քան վեց տասնամյակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Սալվադորը ծնվել է 1917 թվականի հուլիսի 18-ին Ֆրանսիայի Կայեննա քաղաքում։ Նրա հայրը՝ Կլովիսը, ծագումով եղել է իսպանացի, իսկ մորական տատը՝ Անտոնին Պատերնը, ծագումով կարիբյան ավազանից։

Երբ նա յոթ տարեկան էր, Սալվադորի ծնողները տեղափոխվել են Փարիզ, որտեղ նա իր վաղ պատանեկության տարիներին հանդիպել է ջազ երաժիշտներ Լուի Արմսթրոնգին և Դյուկ Էլինգտոնին։

Նա սկզբից եղել է ջութակի և շեփորի սիրահար, կիթառի հանդեպ իր կիրքը նա բացահայտել է 16 տարեկանում և շատ կարճ ժամանակում տիրապետել այդ գործիքին։ 1937 թվականին չորս տարի զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է մինչև 1941 թվականը։ 1941 թվականին նա փախել է Ֆրանսիա, այնտեղից՝ Իսպանիա։ Ռեյ Վենտուրայի խմբում մինչև պատերազմի ավարտը նա շրջագայել է Հարավային Ամերիկայում և 1945 թվականին վերադարձել Ֆրանսիա, որտեղ սկսել է մենակատարի կարիերա։

1955 թվականին, երբ ռոք երաժշտությունը նոր է մտել նորաձևության մեջ, նա Հենրի Քորդինգ կեղծանունով ձայնագրություն է թողարկել։ Նույն թվականին նա իր առաջին հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում։ 1961 թվականին նա ստեղծել է իր սեփական ձայնագրման լեյբլը։

Անրի Սալվադոր հայտնի է մանկական երգերի ձայնագրություններով։ Սալվադորը էստրադայում ակտիվորեն հանդես է եկել մինչև կյանքի վերջին օրերը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947: Maladie d’amour 1955: Henri Salvador chante ses derniers succès, Polydor (Le loup, la biche et le chevalier, Maladie d’amour, Clopin-clopant, etc.) 1956: Henri Salvador alias Henry Cording and his original Rock and roll boys, Philips

  • 1957: Sous les tropiques, Philips (Adieu foulards, adieu madras, Oh si y avait pas ton père, etc.)
  • 1959: Chanté par Henri Salvador, Barclay
  • 1960: Salvador s’amuse, Barclay (Blouse du dentiste, Gondolier, Moi j’préfère la marche à pied, etc.)
  • 1962: Succès, Philips/Salvador (Le lion est mort ce soir, Twist SNCF, etc.)
  • 1963: Henri Salvador, Philips/Salvador (Minnie petite souris, etc.)
  • 1964: Zorro est arrivé, Rigolo
  • 1965: Le travail c’est la santé, Rigolo
  • 1967: Henri Salvador, Rigolo (J’étais une bonne chanson, Enfoncez vous ça dans la tête, Claire, ma secrétaire, etc.)
  • 1968: Salvador, Rigolo (Une chanson douce, Quand faut y aller, faut y aller, etc.)
  • 1969: Henri Salvador, Rigolo
  • 1972: Le Petit poucet, Rigolo
  • 1977: Salvador 77, Rigolo
  • 1978: Henri Salvador, Rigolo
  • 1979: Salvador/Boris Vian, Rigolo
  • 1980: Salvador en fête, Rigolo
  • 1985: Henri, Pathé Marconi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]